Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լևոն Շիրինյան. «Ի՞նչ թիվ, երբ ՀՀԿ–ն իր կառավարման տարիներին կեղծել է ամբողջ վիճակագրությունը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս փուլում նոր իշխանության համար ամենաառաջնային հարցն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է: Նման կարծիք ունի քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում հետ զրուցել ենք ներքաղաքական իրավիճակի, խորհրդարանում ծավալված տրամադրությունների ու կառավարության ծրագրի մասին: 

«Երրորդ հանրապետության ճահիճը պետք է ոչնչացվի, մենք պարտավոր ենք Չորրորդ հանրապետություն հիմնադրել, որը որակապես նոր պետականություն կլինի: Առանց լավ կազմակերպված ընտրությունների` Չորրորդ հանրապետություն չի կարող լինել: Կարծում եմ, այդուհանդերձ, վարչապետը պետք է փորձի ընտրությունները շուտ անցկացնել: Կառավարության ծրագրում նշված 1 տարվա ժամկետն այդքան էլ լավ չէ: Աշնանն անպայման պետք է ընտրություններ լինեն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձգձգումն անթույլատրելի է: Իրենք ժամկետները նշելուց հաշվի են առնում ներքին զարգացումը, բայց պետք է հաշվի առնել, որ Իրան, ԱՄՆ, Իսրայել հարաբերություններն անընդհատ սրվում են: Եթե, ինչպես Սիրիայի դեպքում, Իրանի հետ գնացին առճակատման, մենք մեր կողքին անկայուն իրավիճակ կունենանք»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանի դիտարկմամբ` կառավարության կողմից ներկայացված ծրագիրը համահունչ է քաղաքական իրավիճակին: 

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի առնչությամբ հնչած քննադատություններին` քաղաքագետը նախ շեշտեց, որ առողջ քննադատությունն, իհարկե, շատ կարևոր է: «Առողջ քննադատությունը միշտ պետք է հաշվի առնել: Բայց դա չի վերաբերում ՀՀԿ– ականների քննադատություններին: ՀՀԿ–ի քննադատության մեջ «յախիտնիություն» կար, առողջ ոչինչ չկար: Կառավարության ծրագրում թվերի բացակայության մասին խոսակցություններն անհեթեթ են, որովհետև ՀՀԿ–ն իր կառավարման տարիներին կեղծել է ամբողջ վիճակագրությունը: Իսկ երբ չկա օբյեկտիվ վիճակագրություն, կոնկրետ թվեր տալ հնարավոր չէ, դրա համար էլ տվել են զարգացման միտումները: Եթե վճակագրությունը կեղծ է, ինչպե՞ս թվեր ներկայացնել: Սա նման է մի իրավիճակի, երբ չգիտեք, թե գրպանում որքան գումար կա, բայց գնում եք կահույք գնելու: ՀՀԿ–ն կոմայի մեջ է, ինչն ակնհայտ դարձավ հունիսի 7–ի ԱԺ արտահերթ նիստում: Կարծում եմ` շունչները հեշտությամբ հետ չեն բերի: Բայց «շնչեն», «չշնչեն», այդ ուժը այլևս բարոյալքված է ու բարոյազրկված: Հասարակությունը տեսավ, որ նրանք 20 տարիների ընթացքում զբաղված են եղել կոռուպցիայով, կողոպուտով ու Հայաստանի թուլացմամբ, այդ պատճառով էլ արտագաղթի դեմ պայքար չկար: Ոլորտները քայքայել են, իսկ ժողովրդին կերակրել սերիալներով: ՀՀԿ–ն, մեծ հաշվով, դարձավ քաղաքական դիակ: Ցանկացած երկրում կարևոր է, որ լավ ընդմամբ, այդ պատճառով էլ արտագաղթի դեմ պայքար չկար: Ոլորտները քայքայել են, իսկ ժողովրդին կերակրել սերիալներով: ՀՀԿ–ն, մեծ հաշվով, դարձավ քաղաքական դիակ: Ցանկացած երկրում կարևոր է, որ լավ ընդդիմություն լինի, բայց ոչ թե թունավոր շոշափուկներ տարածող ընդդիմություն: Իրենց արածն ուրիշի էին վերագրում: Չկարողացան արձագանքել անգամ նախկին նախագահի եղբոր գործունեության մասին դիտարկմանը`«խոշոր եղջերավոր անասունների» մասով: Հաշվի առնելով այս ընթացքում հրապարակված նման բոլոր հայտարարությունները` Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի, նա հակապետական գործունեություն է ծավալել: Այդ հարցը պետք է բարձրացվի»,– նշեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով կառավարության ծրագրին ու սպասելիքներին` Լևոն Շիրինյանը նշեց, որ Հայաստանը կայունանում է և արդիականացման գործընթացի մեջ է: 

«Վերաշինության հսկայական ծրագիր կա: Ինձ, սակայն, դուր չի եկել, որ կառավարության ծրագրում նշված չէր, որ Հայաստանի զարգացման գերակա նպատակը պետք է արդյունաբերությունը դառնա, թեև վարչապետն իր ելույթում լրացրեց` ասելով, որ արդյունաբերությունը պետք է զարգանա: Իմ խոսքը քարի արտադրության մասին է: Հայաստանն աշխարհում քարի վերամշակման, արդյունահանման և արտադրության լոկոմոտիվ կարող է դառնալ: Մենք բոլոր հնարավոություններն ունենք: Ըստ իս, ընդհանուր առմամբ, Հայաստանը վերադառնում է բնականոն զարգացման հուն: Վստահ եմ, որ մեկ–երկու տարվա մեջ իսկապես թռիչք կունենանք: Հոգեբանական թռիչքն ահռելի է, նյութականն էլ կլինի»,–եզրափակեց քաղաքագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023