Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը

SPORT

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում են 8 թիմեր:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 6 հիմնական և 2 պահեստային մասնակցից: Մրցաշարի 64 մասնակիցներից 38-ը կրում են միջազգային կոչումներ. մասնավորապես մրցաշարին մասնակցում են 17 գրոսմայստեր, 8 միջազգային և 13 ՖԻԴԵ-ի վարպետ: Մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն և հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը, փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը, մեր անվանի վետերան շախմատիստներ Ռաֆայել Վահանյանը ու Արտաշես Մինասյանը:

 Մրցաշարի անվերապահ ֆավորիտն է «Chessify» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի 2017 թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայաստանի 2016 թ. չեմպիոն Զավեն Անդրիասյանը, Հայաստանի 2015 թ. չեմպիոն Կարեն Գրիգորյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Գևորգ Հարությունյանը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմենակ Եզիազարյանը:  Ուժեղ կազմ է հավաքել նաև Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակչի հաղթող «Էջմիածին Լոգիկոն» ակումբը: Մեդալների համար կպայքարեն նաև Գրոսմայստերական դպրոցի: Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի, ինչպես նաև հիմնականում մեր վետերան շախմատիստներից բաղկացած «Երևան» ակումբը:

Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում ֆավորիտները մրցում էին միմյանց դեմ՝ «Chessify»-ը «Էջմիածին Լոգիկոն»-ի դեմ, իսկ Գրոսմայստերական դպրոցը՝ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի:

Տուրի կենտրոնական պարտիան էր Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան դիմակայությունը: Հիշեցնենք, որ հենց այս երկու շախմատիստներն էին հիմնականում պայքարում Հայաստանի 2018 թվականի չեմպիոնի կոչման համար: Սպիտակներով Հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ ստանալ առավելություն և 32-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաշտությամբ ավարտվեց նաև 2-րդ խաղատախտակում, որի վրա հանդես էին գալիս Հովիկ Հայրապետյանը և Զավեն Անդրիասյանը:

Իսկ ընդհանուր դիմակայությունում «Chessify»-ը ուներ մեծ առավելություն. Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը և Արմենակ Եղիազարյանը հեշտորեն հաղթեցին համապատասխանաբար Վահե Բաղդասարյանին, Դավիթ Պետրոսյանին և Գրիգոր Դիլանյանին: Մեծ առավելություն ուներ նաև «Chessify»-ի կազմում հանդես եկող Աննա Սարգսյանը, սակայն վերջնամասում նա սխալվեց և պարտվեց:

Հետաքրքրի պայքարում անցավ նաև Գրոսմայստերական դպրոցի և Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի մրցախաղը: 6 պարտիաներից չորսում գրանցվեցին ոչ-ոքիներ: Հավասար էին նաև դրությունները ընթացքի մեջ գտնվող երկու պարտիաները: Սակայն, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի կազմում հանդես եկող Վահե Դանիելյանը կոպիտ վրիպում թույլ տվեց և պարտվեց Շանթ Սարգսյանին:  Դանիելյանի թիմակից Դավիթ Միրզոյանը, փորձելով շտկել դրությունը, դիմեց անհարկի ռիսկի և արդյունքում նույնպես պարտվեց: Արդյունքում Գրոսմայստերական դպրոցը հաղթեց 4-2 հաշվով:

Մեկնարկային տուրում մոտ էին անակնկալ մատուցելուն Հայաստանի շախմատի ակադեմիայի պատանի շախմատիստները, որոնց մրցակիցն էր «Երևան» ակումբը: «Երևան»-ը հանդես էր գալիս առանց իր առաջատարի՝ Ռաֆայել Վահանյանի: Մրցախաղում առաջին միավորը գրանցեց Ակադեմաիյի պատանի սան Հակոբ Հակոբյանը, ով հաղթեց «Երևան»-ի «լեգիոներին»՝ Սյունեցի Հովհաննես Հակոբյանին, այնուհետև պատանի շախմատիստ Ալբերտ Գևորգյանը ոչ-ոքի խաղաց բազմափորձ Աշոտ Ավետիսյանի հետ: Մնացած 4 պարտիաներից երկուսում մեծ առավելություն ունեին Ակադեմիայի սաները, իսկ մյուս երկուսում՝ «Երևան» ակումբի շախմատիստները: Արդյունքում, «Երևան»-ի բազմափորձ շախմատիստներ Արտաշես Մինասյանը և Դավիթ Կարաթորոսյանը հաղթեցին, իսկ Ակադեմիայի ներկայացուցիչներ Արմեն Բարսեղյանը և Արեգ Շմավոնյանը չկարողացան իրացնել առավելությունը համապատասխանաբար Տիգրան Քոթանջյանի և Աղասի Ինանցի հետ պարտիաներում: Այսպիսով մրցախաղում «Երևան»-ը հաղթեց 3.5-2.5 հաշվով:

Տուրում ամենավստահ հաղթանակը տոնեց Քանաքեռ-Զեյթունի թիմը, որը 5.5-0.5 հաշվով առավելության հասավ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի 2-րդ թիմի նկատմամբ:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal