Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գևորգ Կոստանյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞

BLOG

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Հատուկ քննչական պետի տեղակալ Մուշեղ Բաբայանին: Ներկայացնում եմ հաղորդումն ամբողջությամբ. ՀՀ գլխավոր դատախազ պրն. Ա. Դավթյանին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան փ. 5: Պատճենը՝ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ պրն. Մ. Բաբայանին, ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13ա:


ՀԱ Ղ Ո Ր Դ ՈՒ Մ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2008թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի կողմից նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2013թ. հոկտեմբերի 15-ը: Սույն հաղորդման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նա ծառայության շահերին հակառակ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ խախտելով Դատախազության մասին ՀՀ օրենքի պահանջները առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու համար: 
Հայտնում եմ, որ ես ՀՀ դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում չեմ ներկայացրել և իմ նկատմամբ պաշտոնից ազատելու կարգապահական տույժ չի կիրառվել: 
Սույն հաղորդման մեջ հղումներն արված են (27.11.2005) ՀՀ սահմանադրությանը և ( 22.02.2007) Դատախազության մասին ՀՀ օրենքին: 
Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին: 
Սահմանադրության մեկ այլ՝ 56 հոդվածում ասվում է, որ Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։ 

Դատախազության մասին ՀՀ օրենքի 44 հոդվածի 1-ին մասի համաձայն դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված դեպքերի և կարգի։ Ավելին՝ դատախազի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, նրա և նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն (նշվ. հոդվածի 3-րդ մաս)։ Նշված օրենքի 50 հոդվածում սահմանված են դատախազին պաշտոնից ազատելու հիմքերը: Ըստ այդմ դատախազին պաշտոնից ազատելու հիմքերն են՝ 
1) անձնական դիմումը, 
2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը, 
3) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը, 
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը, 
5) հաստիքի կրճատումը, 
6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա աշխատել է, 
7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը,
8)դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով,

9) սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը կամ ֆիզիկական արատ ձեռք բերելը:

2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող են հանդիսանալ նաև`
1) դատախազին պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգը խախտելը,
2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը,
3) սույն օրենքի 54-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որոշումը:


Իսկ Դատախազության մասին ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում ամրագրված են դատախազի կարգապահական պատասխանատվության հիմքերը: Ըստ այդ հոդվածի դատախազը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`

1) ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում.
2) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.
3) «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումների դեպքում.
4) սույն օրենքի 42-րդ հոդվածի և 43-րդ հոդվածի պահանջները չկատարելու դեպքում.
5) աշխատանքային կարգապահության կանոնները խախտելու դեպքում.
6) եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքում:

Նույն օրենքի 47-րդ հոդվածում հստակ սահմանված են դատախազի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը: Որպես կարգապահական տույժ տեսակ նախատեսված է նաև պաշտոնից ազատումը (47 հոդվ. 1-ին մաս, 6-րդ կետ): Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ այդ տույժը կարող է կիրառել Հանրապետության Նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Վերը շարադրվածից բխում է, որ դատախազը կարող է աշխատանքից ազատվել բացառապես Դատախազության մասին ՀՀ օրենքի 50-րդ կամ 46 հոդվածների հիմքերի առկայության դեպքում: Այսինքն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առաջարկությունը ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Դատախազության մասին ՀՀ օրենքի պահանջների ակնհայտ խախտում է: 
Կարծում եմ, որ տվյալ պարագայում առկա է Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստը, որը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները:
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում: Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մաuին (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 182 հոդվ.): 

Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել սույն հաղորդումը:

Հարգանքով` Արմեն Դանիելյան»:

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer