Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դեմ եմ»–ի անդամ. «Վստահությունը փոխում է ֆոնը, բայց հարցեր և ինֆորմացիայի պակաս կա». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության որոշման համաձայն, օրենքում կկատարվեն փոփոխություններ, բայց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չի հետաձգվի և հուլիսի 1–ից ուժի մեջ կմտնի: Հիշեցնենք, որ տարիներ առաջ «պարտադիր» բաղադրիչի դեմ շարժում էր ձևավորվել, որի ակտիվ ներկայացուցիչներից էին նաև այսօրվա կառավարության մի շարք ներկայացուցիչներ: 

Ձևավորված «Դեմ եմ» շարժման մասնակիցներից էր նաև ինժեներ Սևակ Ծատուրյանը: Անդրադառնալով կառավարության որոշմանը`«Փաստ»–ի հետ զրույցում նա ընդգծեց. «Փորձեցին հաշվի առնել մեր մտահոգությունները, բայց չստացվեց ամբողջությամբ հաշվի առնել, այսինքն` չեղարկել, հետաձգել օրենքի կիրառումը: Ինչքան էլ որ մարդիկ պնդում էին, թե դեմ են համակարգին, ստացվեց այնպես, որ ստիպված «պարտադիր կուտակայինի» մաս դարձան: Որպես քաղաքացի, ես շարունակում եմ դեմ լինել. ՀՀ–ում առանց այդ էլ բարձր սոցիալական բեռ կա, եկամտահարկը բավականին բարձր է»:

Ինչ վերաբերում է նոր կառավարության հիմնավորումներին, նա նշեց. «Այստեղ ավելի շատ կառավարության նկատմամբ ունեցած վստահությունն է խոսում: Թեև բազմաթիվ բաց հարցեր կային, բայց իրավիճակն այնպես չի ընկալվում, ինչպես նախորդ կառավարության դեպքում: Վստահությունը փոխում է ֆոնը, բայց, ամեն դեպքում, բաց հարցեր կան: Ես և այլ քաղաքացիներ ակնկալում ենք, որ հարցերն ավելի մանրամասն ներկայացվեն: Օրինակ` հասկանանք, թե, ի վերջո, հնարավոր չէ՞ հանել այդ բաղադրիչը կամ գոնե հետաձգել: Օրենքը Սահմանադրության առումով էլ խնդիր ունի. հնարավոր չէ՞ բացատրել, որ Սահմանադրության հետ խնդիր ունեցող օրենք է բերվել, կներեք, բայց չենք կարող մարդկանց «պարտադիրը» պարտադրել:

Մեր զրուցակիցը նշեց, որ մինչև որոշումն ընդունելը նոր կառավարության ներկայացուցիչների հետ քննարկման ակնկալիք են ունեցել, որի ցանկությունը չի եղել նախորդների դեպքում:

«Երբ «Դեմ եմ» շարժումն ակտիվացավ, ինչ-որ պահից սկսած` երկխոսության կոչեր էին անում: Բայց մեր կողմից մերժվում էին այդ կոչերը, որովհետև վստահության պակաս կար, երկխոսելու բան էլ չկար իրենց հետ: Իսկ վստահություն ունեցող կառավարության հետ կարելի ու ցանկալի կլիներ ունենալ այդ երկխոսությունը… Բայց` չգիտեմ, երևի ժամանակի խնդիր կար ու միայն դա էր պատճառը, որ տեղի չունեցավ այդ քննարկումը: Հույս ունեմ, որ սա վերջը չէ, որ քննարկումներ դեռ կլինեն և որ «պարտադիր» բաղադրիչն անվերադարձ չէ: Մարդը իր ապագան որոշելու իրավունք ունի: Ես պետք է ինքս որոշեմ մասնակցության չափը, իմ մասնակցության ժամանակը: Նման խնդիրներ կան, որոնք լուծված չեն և ցանկալի է, որ հետագայում լուծում ստանան: Չեմ ցանկանա, որ այս օրենքի պատճառով հասարակություն–կառավարություն անջրպետ առաջանա ու երկխոսությունը կտրվի: Լավ կլինի` լսեն հասարակության ձայնը և ավելի շատ ինֆորմացիա տան: Այդ դեպքում միգուցե իսկապես հասկանանք, որ այլընտրանք չկա, որ, իհարկե, լավ չէ, բայց ընդունենք: Ինֆորմացիայի պակաս կա, ինչը պետք է լրացվի: Բազմաթիվ հարցեր են առաջանում մարդկանց մոտ, որոնց պատասխանը չկա: Բացեր կան: Իրենց էլ չեմ մեղադրում` ժամանակի խնդիր կար, բայց հարցերին պետք է պատասխան տրվի: Բացի այդ, պետք է լսեն առաջարկություններ, որ նախորդ իշխանությունների վատ փորձը չկրկնեն: Գոնե այս պահին իմ ունեցած վստահությունը բավարարում է մտածել, որ ձևավորված կառավարությունը չի կրկնի նախորդների սխալներն ու ընդհանուր լուծման կգանք»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer