Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ելք»-ում մտածում են մի կուսակցություն դառնալու մասին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այս օրերին, երբ մամուլը ողողված է ԱԺ «Ելք» խմբակցության շուրջ ծավալվող իրադարձությունները մեկնաբանելով, տարաբնույթ լուրեր են շրջանառվում: Ի մասնավորի, տեսակետ կա, թե «Ելք»–ում շարունակվում են ջրերը տարբեր առուներով հոսել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվ է եղել և այլն: ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով վերջին շրջանում իրեն տեսնում էր խմբակցության ղեկավարի դերում, իսկ օրերս էլ նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում, «Փաստի» հետ զրույցում հավաստիացրեց, որ Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանություն չի եղել: Նա զարմացավ նաև լրագրողների երևակայության այն մասշտաբների վրա, որոնց երբեմն ականատես է լինում: Նաև հիշեցրեց, որ արդեն 1,5 տարի է՝ մամուլը գրում է դաշինքի փլուզվելու մասին, սակայն մինչ օրս նման բան չի եղել: «Ես գիտեմ, որ երեկ պարոն Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպել են, տարբեր հարցեր են քննարկել, բայց նրանց միջև որևէ վիճաբանություն չի եղել: Ոչ մի բախում էլ չկա: Անգամ տարաձայնություն չկա: Վերջին շրջանում միայն ԱԺ–ին վերաբերող հարցերն ենք քննարկում»,– ասաց Լ. Նազարյանը:
 
Խոսելով Մանե Թանդիլյանի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին, պատգամավորը նշեց, որ Թանդիլ յանն այդ մասին հրապարակավ հայտարարել է, հրապարակավ էլ հրաժարականի հետ կապված հարցը քննարկվել է: 
 
Խոսելով «Ելք» դաշինքի ղեկավարի թեկնածուի ընտրության մասին՝ նա նշեց, որ այդ հարցն այլևս առաջնային չէ, քանի որ այն ավելի լայն կոնտեքստի շրջանակներում է քննարկվում: Եվ կախված նրանից, թե ինչպես կավարտվեն այդ քննարկումները, այդ ժամանակ ավելի հստակ կերևա, թե խմբակցության ղեկավարի հարցը որքանով է ակտուալ:
 
«Դաշինքը հուշագիր է կնքել, որի 4–րդ կետի համաձայն՝ կուսակցությունները պարտավորվել են մեկ կուսակցություն դառնալու շուրջ քննարկումներ սկսել: Նախկինում նման փորձ արվել է, սակայն այն հաջող չի ընթացել: Բայց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավիճակ է փոխվել, պայմաններ են փոխվել, և հիմա քաղաքական ուժերը փորձում են հասկանալ՝ միասի՞ն են գնալու ընտրությունների, թե՞ առանձին–առանձին: Այս քննարկումներն են ընթանում, բայց դրանք տեղի են ունենում շատ հանգիստ ու հանդարտ մթնոլորտում: Մենք գործընկերներ ենք, մեկ տարի աշխատել ենք միմյանց հետ և շատ հարգալից ենք միմյանց վերաբերվում»,– ասաց Լ. Նազարյանը:
 
Որպես միասնականության հավաստիացում, նա շեշտեց, որ ԱԺ–ում «Ելք» դաշինքի պատգամավորները նիստերի ժամանակ միասնական են քվեարկում: 
 
Իր ամուսնու՝ պետական գյուքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվելու առիթով մամուլի հրապարակումների մասին Լ. Նազարյանն ասաց, որ այնպես է ստացվել, որ իր ամուսինը ՊԵԿ–ում հրապարակային կերպար չի եղել, բայց նրա ֆեյսբուքյան գրառումներն ու հրապարակված գրառումները դիտելուց անգամ պարզ կդառնա, որ Ն. Բաբայանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է և մշտապես ներգրավված է եղել ՔՊ–ի բոլոր գործընթացներում: 
 
«Նարեկը բոլոր ընտրությունների, քարոզարշավների, ինչպես նաև համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից է եղել: Եվ ՔՊ–ում չկա գեթ մեկ հոգի, ով ինձ և Նարեկին չընկալի որպես առանձին և ինքնուրույն անձերի: Այսինքն, մենք այնտեղ վաղուց չենք ընկալվում որպես ամուսիններ: Իսկ Նարեկը նշանակվել է այդ պաշտոնում, որովհետև մեր թիմի լիարժեք անդամ է, ոչ թե որովհետև իմ ամուսինն է»,– ասաց Լ. Նազարյանը:
 
Նա, բացելով փակագծերը, նշեց, որ ոչ թե ինքն է իր ամուսնու համար միջնորդել, այլ իր ամուսինն է տիկին Նազարյանին ծանոթացրել ՔՊ–ի անդամների հետ: Այսինքն, ինքը չէր կարող միջնորդել, որպեսզի ամուսնուն պաշտոն տան:
 
«Բացարձակ: Բացի այդ, ես մաքրության համար պատասխանատու անձին, վարորդին անգամ չեմ միջնորդում, որ աշխատանքի ընդունեն, ուր մնաց այդ պատասխանատու պաշտոնի համար միջնորդեի: Ընդհանրապես, ես դեմ եմ որևէ միջնորդության, եթե խոսքը չի վերաբերում քաղաքացու իրավունքի պաշտպանությանը: Եվ երբ ես նույնիսկ իմանում եմ, որ մարդուն անարդարացիորեն հանել են աշխատանքից, ապա ընդամենը միջնորդում եմ, որ եթե հնարավոր է՝ վերանայեն որոշումը: Բայց ես երբեք չեմ դիմել որևէ նախարարի կամ որևէ պաշտոնյայի այս կամ այն քաղաքացու աշխատանքի ընդունելու համար»,– ասաց Լ. Նազարյանը:
 
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» արտահայտության մեջ պարտադրանքի տարրեր պարունակելու մասին, ինչն էլ չկարողացավ շրջանցել Մանե Թանդիլյանը և հայտարարեց նախարարի պաշտոնը լքելու մասին, Լ. Նազարյանն ասաց, որ վարչապետի խոսքը պատասխանատվությունը ստանձնելուն է վերաբերել: Եվ չնայած դրան, ինքը շատ հարգալից է վերաբերվում Թանդիլյանի այդ քայլին: Եվ քանի որ կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը հուլիսի 1–ից ուժի մեջ մտնելու մասին որոշումը նախարարի սկզբունքներին դեմ է եղել և նա չի ցանկացել այդ ծրագիրը փաստացի իրականացնողը լինել, ապա ճիշտ է վարվել, որ հրաժարական է տվել: 
 
«Կարծում եմ՝ նախկին կառավարությունում որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ կարող է նախարարներից որևէ մեկը քննարկվող հարցերին դեմ արտահայտվել: Բայց նաև կա մյուս կողմը, որ ասում ենք՝ հարկավոր է միասնական պատասխանատվություն կրելու հարցը պահել: Եվ եթե մարդ կա, ով դեմ է կառավարության ծրագրերից որևէ մեկին, ուրեմն պետք է չշարունակի այդ պայմաններում աշխատել»,– ասաց Լ. Նազարյանը:
 
Հարցին, թե այդ դեպքում չի՞ ստացվում արդյոք, որ պետք է պարտադրանքի ուժով, սեփական սկզբունքներն ու մոտեցումները մի կողմ դնեն ու ստիպված լինեն այս կամ այն հարցին կողմ քվեարկել, պատգամավորն ասաց
 
«Ինչ է նշանակում պարտադրանքի ուժով կողմ քվեարկել: Եթե մարդիկ դեմ են, թող դեմ քվեարկեն»:
 
Խոսելով ՔՊ–ի անդամներին քննադատելու համար «ֆեյքերի» զոհը դառնալու մասին, որը նաև այլ խոսքով՝ խոսքի ազատության վրա ճնշում գործադրելու պարզ օրինակ է, պատգամավորն ասաց.
 
«Ես չգիտեմ, թե որտեղից են այդ ֆեյքերը ձևավորվում: Եվ նույնիսկ իմ մասին գրառումներն եմ պատահական տեսնում, եթե դրանք իմ պատին դրված չեն լինում: Եվ ինչ իմանանք, թե ովքեր են այդ ֆեյքերը, ինչ նպատակի են ծառայում և ինչ մոտիվացիա ունեն: Դրանք մեր կողմից չեն խրախուսվում, և մենք ընդհանրապես կապ չունենք նման երևույթների հետ»,– ասաց Լ. Նազարյանը:
 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal