Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեքենայի մաքսազերծումը հիմա, մաքսային արժեքի ստուգումը՝ հետո. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից արված հրահանգի համաձայն՝ այսուհետ բոլոր մեքենաները ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, որից հետո հետբացթողումային գործառնությունների շրջանակներում կճշգրտվի փաստաթղթերի իսկությունը:

Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի հետ: Ըստ Սաղոյանի՝ օրենսդրական որևէ փոփոխություն այդ գործընթացում տեղի չի ունենում: Մաքսային գործընթացը բաղկացած է մաքսային հսկողության և հետբացթողումային հսկողության փուլերից: Պաշտոնյայի խոսքով՝ եթե նախկինում ֆիզիկական անձանց կողմից ներկրված ավտոմեքենաների մաքսային արժեքի հսկողությունը իրականացվում էր մաքսային ձևակերպման փուլում, ապա այժմ իրենք փոխում են մարտավարությունը՝ տեղափոխելով այդ փուլը հետբացթողումային հսկողություն: 

Մաքսային մարմինները մաքսային ձևակերպումն ավարտելուց հետո երեք տարվա ընթացքում իրավունք ունեն իրականացնել հետբացթողումային հսկողություն: Եվ եթե այդ ընթացքում պարզվեց, որ տվյալ անձը համապատասխան փաստաթղթերը կեղծելով կամ այլ փաստաթուղթ ներկայացնելու միջոցով նվազեցրել է տվյալ ավտոմեքենայի արժեքը, նա պետք է վճարի իրական վճարների տարբերությունը հարկերի ու տուրքերի տեսքով, ինչպես նաև՝ տույժ–տուգանքների:

Մաքսային օրենսգրքի 267–րդ հոդվածում հստակ ասվում է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ֆիզիկական անձը, որպեսզի մաքսային մարմինը հիմք ընդունի տվյալ ապրանքի արժեքը: Այդ փաստաթղթերի առկայության դեպքում՝ հաշիվ–ապրանքագիր, համապատասխան վճարման կտրոններ, պիտակների վրա նշված արժեքներ, ներկայացվում է ուղևորային հայտարարագիրը: Մաքսային մարմինը հիմք է ընդունում տվյալ արժեքը, և ձևակերպումներն ու մնացած մաքսային վճարները գանձում են դրան համապատասխան:

Հոդվածում ասված է, որ ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու իր անձնական օգտագործման ապրանքների արժեքի՝ փաստաթղթերում առկա տեղեկատվության հավաստիությունը:

Իսկ ինչպե՞ս է դա արվելու: Ֆիզիկական անձի կողմից կարող են լրացուցիչ ներկայացվել նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպության գնապիտակները, բուկլետները և այլն: Ֆիզիկական անձը, ներմուծելով ավտոմեքենա, կարող է այդ տեղեկատվությունը ներկայացնել մաքսային մարմին, որպեսզի մաքսային արժեքը որոշվի անմիջապես ներկայացված հաշիվ–ապրանքագրի հիման վրա:

Սաղոյանի ներկայացմամբ՝ նախկինում մաքսային մարմինը մաքսային արժեքի հսկողությունն իրականացրել է մաքսային ձևակերպման ընթացքում. «Պարզապես այսօր խնդիրը տեղափոխում ենք հետբացթողումային հսկողության դաշտ: Սրանով ֆիզիկական անձանց ավելի շատ հնարավորություններ են տրվում: Այս ամենն արվում է մաքսային գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար, ինչն ուղղված է ձևակերպման ժամանակի կրճատմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանը և գործընթացի արագացմանն ու բարելավմանը»,– նշեց Մաքսային հսկողության վարչության պետը:

Հարցին, թե ինչպես է մաքսային մարմինը համոզվելու, որ հաշիվ–ապրանքագրի վրա գրված գինը իսկապես համապատասխանում է իրականությանը, Սաղոյանը նշեց, որ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ մաքսային մարմինը կարող է հիմք ընդունել ֆիզիկական անձի կողմից ներկայացված արժեքը, և երբ՝ չի կարող:

«Առաջ նորդվ ե լով ԵԱՏՄ մաքս այ ի ն օրենսգրքի 267 հոդվածի 3–րդ մասի դրույթներով՝ եթե մենք տեսնում ենք, որ տվյալ ավտոմեքենան այն երկրում, որտեղից ձեռք է բերվել և տվյալ մեքենայի համար վաճառքի գինը նույն մակնիշի, նույն տարեթվի, նույն մաշվածության դեպքում վաճառվում է ակնհայտ ավելի բարձր արժեքով, ապա մաքսային մարմինը իրավունք ունի հիմք չընդունել տվյալ անձի կողմից ներկայացված արժեքը»,–նշեց նա:

Մաքսայինն է որոշում արժեքը նաև այն դեպքում, երբ բացակայում են համապատասխան փաստաթղթերը: Այդ դեպքում օգտվում են Մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա արժեքներից:

«Այսօր հարցադրումն այլ կերպ է դրված: ՊԵԿ–ն այլևս հիմք կընդունի ներկրողների կողմից ներկայացված հաշիվ–ապրանքագրերը: Այսօր ավտոմեքենաների առուվաճառքը, բացի հարևան երկրից, մնացած բոլոր դեպքերում իրականացվում է առցանց եղանակով, ինչն այսօր վերահսկելի է, որովհետև քաղաքացիները հիմնականում մասնակցում են աճուրդների, ավտոմեքենան առցանց են ձեռք բերում, կատարում են բանկային փոխանցումներ: Այդ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում մենք անմիջապես ընդունում ենք տվյալ ավտոմեքենայի մաքսային արժեքը»,–նշեց զրուցակիցս: 

Եվ հիմա նրանք, ովքեր կփորձեն նվազեցնել արժեքը, հայտնաբերման դեպքում ստիպված կլինեն ավելի շատ գումար վճարել:

Մեր հարցին, թե ինչպես են գործելու հսկողական մեխանիզմները և ինչու ստուգումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում և ոչ անմիջապես, Սաղոյանը պատասխանեց, որ այս պահին դա անում են հօգուտ ֆիզիկական անձանց, գործընթացն ավելի արագ կազմակերպելու համար: Իսկ ինչո՞ւ երեք տարի, որովհետև այդպես սահմանված է օրենքով: Սաղոյանի ներկայացմամբ՝ հետբացթողումային հսկողությունը տեսանելի չի լինելու ներմուծողի համար և օրինավոր քաղաքացիներին որևէ անհանգստություն կամ անհարմարություն չի պատճառվելու:

Պաշտոնյան զրույցում ևս մեկ խնդիր մատնանշեց: Պարզվում է, որ երբ ֆիզիկական անձինք առցանց մեքենա են գնում, իրենց բեռների տեղափոխումը պատվիրում են համապատասխան բեռնափոխադրող կազմակերպություններին: 

«Որպես կանոն, ներմուծման ժամանակ ներկայացնում են փոխադրողի կողմից ներկայացված հաշիվ–ապրանքագիրը, որը չի համապատասխանում իրականությանը: Հորդորում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ավտոմեքենաներ ձեռք կբերեն արտերկում, իրենց մոտ ունենալ բոլոր վճարային փաստաթղթերը: Երկրորդ՝ եթե նույնիսկ փոխադրողը ինչ–որ հաշիվ է դուրս գրում տվյալ մեքենան ձեռք բերելու և փոխադրելու համար, իրենցից պահանջեն ամբողջական վճարի դիմաց փաստաթուղթ: Մենք հայտնաբերել եք դեպքեր, երբ փոխադրողի կողմից դիտավորյալ նվազեցվում են իրական ձեռքբերման արժեքները»,–ասաց Սաղոյանը: Ինչ վերաբերում է հսկողության մեխանիզմներին, Սաղոյանը նկատեց, որ որևէ ազնիվ քաղաքացու չպետք է հետաքրքրի, թե մաքսային մարմինը ինչ կերպ է իրականացնելու այդ հսկողությունը: Բացի այդ, իրենք դա չեն կարող բացահայտել: 

«Որևէ օրինական գործարք մեր հետբացթողումային հսկողությունից չի կարող տուժել: Կտուժեն միայն նրանք, ովքեր փորձեն ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնել մաքսային մարմին»,–հավելեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded