Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դայակը կարող է լինել ընտանիքի անդամը, կարևորը՝ նույն հասցեում հաշվառված չլինի. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ շաբաթ կառավարության նիստում հաստատվեց մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգը։ 

Ծրագրի շահառու դառնալ ցանկացողները պետք է նախապես գրանցվեն իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններում: Ծրագրի մասնակիցների թիվը սահմանվել է 200: Ծրագրում ընդգրկվել ցանկացող անձանց թիվը գերազանցելու դեպքում առաջնահերթությունը կտրվի նպաստ ստացող, զույգ, երեք և ավելի, ինչպես նաև՝ հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ընտանիքներին:

«Փաստը» թեմայի շուրջ զրուցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ: 

-Պետությունը այս ծրագրի միջոցով որքա՞ն ընտանիքի կարող է կամ պատրաստ է օգնել: Ծրագրին միանալու ցանկություն ունեցող մայրիկները, հաստատապես 200, 500 կամ 1000 չեն, այլ՝ շատ ավելի շատ:

-Այս պահին ծրագիրը նախատեսված է 200 շահառուի համար: Նախատեսված գումարն այդքան է: Սա պիլոտային ծրագիր է, որը դեռ չի ներդրվել, ծրագրի արդյունավետությունը կարոդ է գնահատվել միայն ներդրվելուց հետո: Այս պահին կանխատեսումներ դեռևս հնարավոր չէ անել մեկ պարզ պատճառով՝ ծրագիրը դեռ չենք իրականացրել: Մեկնարկը տալուց հետո կտեսնենք՝ որքան է պահանջարկը և ինչպիսին է ծրագրի արդյունավետությունը: Արդեն սկսել ենք դիմումներ ստանալ: Որոշակի ընթացակարգից հետո օրենքը ուժի մեջ կմտնի և կսկսվի հասցեականորեն կիրառվել: 

-Նախագծում ասված է, որ դայակը կարող է լինել մայրիկի բնակության հասցեում չհաշվառված ազգականը: Դա կարո՞ղ է լինել երեխայի տատիկը, ով ապրում է ընտանիքի հետ միասին, բայց հաշվառված չէ: Թե՞ ընտանիքի հետ ապրող տատիկ լինելու դեպքում ծրագրի շահառու հնարավոր չէ դառնալ:

-Նման բացառություն նախատեսված չէ: Միակ սահմանափակումը նույն հասցեում հաշվառված լինելն է:

-Դա որոշակի դժգոհությունների պատճառ չի՞ դառնա: 

-Չեմ կարծում: Եթե, օրինակ, ծրագրին արդեն դիմած լինի 195 քաղաքացի, մենք ունենք հնարավորություն ևս 5 շահառուի ընդգրկելու հնարավորություն: Եթե այդ 5 տեղի համար դիմողների թիվը լինի 10, ապա այդպիսի դեպքերի համար նախատեսված են որոշակի առաջնահերթություններ: Մենք այս դեպքերում առաջնահերթությունը տալու ենք ավելի խոցելի խմբերին: Պետք է պարզապես հնարավորինս շուտ հաշվառվել:

-Շահառու դառնալու համար պետք է նախապես հաշվառված լինել իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններում: Նախապես ասվածը որքա՞ն ժամանակահատված է նշանակում: 

-Ոչ մի խնդիր ու ժամկետի սահմանափակում չկա: Մարդիկ կարող են այսօր էլ հաշվառվել, ներկայացնել իրենց փաստաթղթերը, և եթե բավարարեն պահանջներին, հաջորդ օրն էլ դառնան ծրագրի շահառու:

-Պետության կողմից փոխհատուցվող գումարը ո՞ւմ է տրվելու՝ ծնողի՞ն, դայակի՞ն, թե՞ մանկական խնամք իրականացնող կազմակերպությանը:

-Գումարը հատկացնելու ենք շահառուին, փոխանցելու ենք իր բանկային հաշվեհամարին: Նա այդ գումարին ավելացնելու է իր կողմից վճարվող գումարը և վճարի դա դայակին կամ կազմակերպությանը: 

-Նախկինում երբեք չաշխատած կանայք կարո՞ղ են դառնալ շահառու:

-Այդ մասով որևէ խնդիր չկա: Կարգավորումը աշխատանքային ստաժ չի պահանջում, ընդամենը մեկ կարգավորում է նախատեսում՝ հաշվառվելու՝ փաստաթղթերը ներկայացնելու պահին պետք է ունենան աշխատանք և գտնվեն երեխայի խնամքի արձակուրդում:

-Արդեն ֆիզարձակուրդից վերադարձած ու իր աշխատավայրում վերականգնված մայրը նույնպես կարո՞ղ է դիմել և դառնալ ծրագրի շահառու:

-Այդ կարգավիճակով չի կարող: Աշխատանքի մեջ գտնվող վիճակում չի կարող դառնալ ծրագրի շահառու: Անպայման պետք է գտնվի խնամքի արձակուրդում:

-Ձեր կողմից վերահսկողության ինչպիսի՞ մեխանիզմներ են գործելու:

-Պայմանագիրը լուծվում է շահառուի աշխատանքից ազատվելու դեպքում: Ինչպե՞ս է դա իրականացվում: Մենք ամեն ամիս տեսնում ենք փոխանցումները և միևնույն ժամանակ օգտվում ենք միասնական տեղեկատվական բազայից: Եթե աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվում են, մենք դա տեսնում ենք: Եթե պարզվի, որ շահառուն խախտել է որոշման կետերը, մենք հետգանձնման իրավունք ձեռք կբերենք: Եթե շահառուն աշխատել է մինչև երեխայի 1,5 տարեկան լրանալը, դրանից հետո չենք վճարի, ու այդքանով մեր հարաբերությունները կավարտվեն: Բայց եթե շահառուն չի աշխատում և թաքցնում է այդ փաստը, մենք շատ կարճ ժամանակահատվածում կիմանանք, որովհետև համադրման արդյունքում տեսնելու ենք ծրագրի շահառուն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Մեխանիզմը շատ պարզ է, սրա հետ կապված բացահայտելու ոչ մի խնդիր չունենք, որովհետև էլեկտրոնային տարբերակով այդ ամբողջ տեղեկատվությունը տեսնում ենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal