Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեղինե Բիշարյան. «Խորհրդարանում կլինեմ, թե չեմ լինի, ինձ համար երկրորդական է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն օրերս հայտարարեց, որ առաջիկա ընտրությունների ժամանակ կուսակցության հավակնությունները ոչ թե 50% +1 ձայն հավաքելն է, այլ՝ 49 % +1: Համաձայնեք, որ ՕԵԿ–ի դեպքում նման ցանկությունը կարող է բավականին օրիգինալ թվալ, քանի որ կուսակցության առաջնորդը, ով պետական՝ երկրորդ, երրորդ, չորրորդ կարևորության բարձր պաշտոններ է զբաղեցրել, պետք է որ բացարձակի ձգտում ունենար: Սակայն ստացվում է, որ ՕԵԿ–ի բացարձակի ձգտումը ամենա–ամենային տիրելը չէ: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին նոր դեմքերով ներկայանալուն, ապա այստեղ հետաքրքիր է, թե արդյոք ՕԵԿ–ի շնորհիվ աճած, ՕԵԿ–ի կայացման համար իրենց կյանքից երկար տարիներ ներդրած առաջին դեմքերից, օրինակ, Հեղինե Բիշարյանը համաձայն կլինի՞ կուսակցության առաջնորդի տեսակետի հետ, թե՞ որպես երկար տարիների պարգևատրում՝ իր հոգու խորքում կարող է նվազագույնը նախարարի պորտֆելի մասին մտածել:
 
«Փաստի» հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հ. Բիշարյանն անցած 20 տարիների անցած ուղու մասին նշեց, որ այս ընթացքում ապացուցել են, որ քաղաքական ուժն իր առաքելությունը լավագույնս է կատարել ինչպես խորհրդարանում, այնպես էլ իր ստանձնած բոլոր պաշտոններում, ունի կուտակած մեծ փորձ, որի վկան շուրջ 250 օրենքներն են: «Եկել է այդպիսի մարդկանց և այդպիսի քաղաքական ուժերի ժամանակը: Եվ անկախ նրանից՝ հին դեմքերով հանդես կգանք, թե նոր, մենք պատրաստվում ենք նոր իրավիճակում նոր ծրագրով հանդես գալ: Հասարակությունը լավ գիտի, որ մենք աշխատող, կազմակերպված ուժ ենք և կարող ենք ապագայում ևս բավականին 
 
լուսավոր աշխատանքներ կատարել, մեր երկրի ու ժողովրդի խդիրները լուծելու համար»,– ասաց Հ. Բիշարյանը:
 
Քաղաքական գործչի կարծիքով, իրենց ծրագիրը բավականին հավակնոտ է: Եվ պետք չէ բամբասանքներով կամ նեղ շրջանակներից հասարակությանը հասած լուրերով առաջնորդվել, որովհետև իսկապես կուսակցությունում անընդհատ պետք է սերնդափոխություն լինի, քանզի այն կենդանի մարմին է և ժամանակ առ ժամանակ պետք է նաև իր ուժերը թարմացնի:
 
«Ես կարևորում եմ նաև հնաբնակների մեծ փորձն ու ձեռք բերած գիտելիքները, որն անպայման պետք է կիրառել, օգտագործել և այդ հենքի վրա աճեցնել երիտասարդների, որոնք կարող են վաղը մյուս օրը փոխարինել հնաբնակներին: Սա ինքնանպատակ գործընթաց չէ և եթե լինեն մարդիկ, որոնք կցանկանան այդ ծանր ու պատասխանատու աշխատանքի մեջ մտնել, նրանց համար մեր դռները միշտ բաց կլինեն»,– ասաց Հ. Բիշարյանը:
 
Քաղաքական գործիչը նշեց նաև, որ ինքը միանշանակ պատրաստ է զիջել կուսակցության առաջին շարքերը: Հստակ ու վճռական է տրամադրված, որ առաջիկա ընտրություններին իրենց թիմը պետք է հաղթի, քանի որ եկել է գրագետ, կայացած, փորձառու, բանիմաց քաղաքական ուժերի ժամանակը: «Մենք պետք է ազատվենք այնպիսի դեմքերից, որոնք պառլամենտը գրավել են փողի, վարչական ռեսուրսի, լծակների, վախի, ընտրակաշառքի միջոցով: Մենք պետք է գաղափարական պայքարի ճանապարհով գնանք, որի ժամանակ միանշանակ հաղթողներից մեկը կլինենք: Այդ ամենից հետո ես կլինեմ խորհրդարանում, թե չեմ լինի, կամ կուսակցությունում դերակատարումս ինչպիսին կլինի, դա արդեն ինձ համար   երկրորդական կլինի»,– ասաց Հ. Բիշարյանը: Հանուն երիտասարդների առաջընթացի նման «զոհողության» կարո՞ղ է նաև Արթուր Բաղդասարյանը գնալ հարցին տիկին Բիշարյանն արձագանքեց, որ ծիծաղելի բաներ ենք ասում, քանի որ նա երիտասարդ  է և նույնիսկ դեռ 50 տարեկան չկա:
 
«Մենք դեմքեր փոխելու խնդիր չունենք: Դուք հարցադրումը սխալ եք անում: Մենք ոչ թե դեմքեր ենք ուզում փոխել, այլ բնականոն ճանապարհով սերնդափոխություն անել: Մեր դռները բաց են բոլոր այն երիտասարդների ու քաղաքացիների համար, որոնք պատրաստվում են իրենց վրա բեռ վերցնել, աշխատել, պայքարել և հայտնվել այնտեղ, որտեղ ուզում են, քանի որ կուսակցությունը ցանկացած մարդու համար նպատակին հասնելու «խողովակ» է: Ինչ վերաբերում է կուսակցության դեմքը փոխելուն, ապա այն կա և մնալու է: Փոխվելու են դերակատարները, այսինքն՝ այս անգամ մեկն է եղել, մյուս անգամ՝ մեկ այլ անդամ և այլն: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա նա երիտասարդ է, և եկել է իր նման գրագետ, բանիմաց, փորձառու, ճանապարհ անցած մարդկանց ժամանակը: Եվ մամուլը պետք է նման մարդկանց աջակցի, որպեսզի երկրում բան փոխվի»,– ասաց Հ. Բիշարյանը: Խոսելով կուսակցություններում ներքին ժողովրդավարության բացակայության մասին՝ նա նշեց, որ նպատակ, տեսլական ունեցող անձերն են կուսակցությունները ստեղծում, իսկ գաղափարի շուրջ էլ մարդիկ են հավաքվում: Ինչ վերաբերում է տարիներ շարունակ նույն անձի կողմից կուսակցությունը ղեկավարելուն, քաղաքական գործիչը դա նորմալ է համարում, ընդգծելով, որ օրինակ ՕԵԿ–ում Արթուր Բաղդասարյանը որևէ խնդիր երբեք միայնակ չի լուծել: 
 
«Ձեր նպատակը ո՞րն է: Դուք ուզում եք, որ ՕԵԿ–ի ղեկավարը փոխվի՞: Սերնդափոխությունը ինքնանպատակ պետք է չլինի: Եվ եթե երիտասարդը փորձ չունի և պետք է գնա, մեր վստահությունը չարաշահի, ապա նման երիտասարդին ընդհանրապես իմաստ չունի ճանապարհ տալ: Ինչ վերաբերում է մեր կուսակցության առաջնորդին, ապա հավաստիացնում եմ, որ կուսակցությունում այս պահին ես չեմ տեսնում մի փորձառու երիտասարդ, ով եղել է երկրի երկրորդ, երրորդ, չորրորդ պաշտոնյան, ունեցել է շատ մեծ փորձ, բարձր գիտելիքներ, գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչում և այնպիսի ճանապարհ է անցել, որ իր հետևից գնալն ավելի ճիշտ է: Ես կարծում եմ, որ առաջիկա և ապագա քաղաքական նախընտրական գործընթացների ժամանակ բոլոր կուսակցությունների ղեկավարները պարտադիր պետք է նստեն կլոր սեղանի շուրջ և իրենց տեսակետների բախման արդյունքում ձայներ հավաքեն, որը կբերի հաջողություն այն մտածողին, ով կարող է երկրում ինչ–որ բան փոխել: Ինչ վերաբերում է այն երիտասարդներին, ովքեր ձգտում են առաջնորդներ դառնալ, ապա նրանց խորհուրդ եմ տալիս իրենց կուսակցությունները բացեն և, եթե կարող են, ինքնուրույն պայքարեն և հաջողությունների հասնեն»,– ասաց Հ. Բիշարյանը: 
 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023