Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքագետ. «Ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն ցույց կտա մկանները». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված բացահայտումների բարոյական կողմը, որը շատ մեծ ազդեցություն թողեց հանրային գիտակցության վրա, հասկանալի պատճառներով մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցության համար: «Փաստ»–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: 

«Փաստացի այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն, զրկեց նրանց գոնե բարոյական դիրքորոշումներով հանդես գալու հնարավորությունից. բոլորի համար էր պարզ, որ այդ արարքները կատարվել են անպատժել իության մթնոլորտում և հնարավոր չէր, որ նախկին իշխանությունները տեղյակ չլինեին: Ըստ էության, այս ամենը չի կարող չազդել ՀՀԿ–ի հետագա ճակատագրի վրա: ՀՀԿ–ականները, բնականաբար, չէին ասելու, որ տեղյակ էին: Հասկանալի է, որ այդ դեպքում հարվածը շատ ավելի մեծ կլիներ` կնշանակեր, որ կոծկել են: Դրա համար պետք է զարմանան ու ցույց տան, որ այդ ամենից տեղյակ չեն եղել: «Տուշոնկա» գողանալն, իհարկե, յուրահատուկ երևույթ է, և նման գողությունը միգուցե զարմացրել է ՀՀԿ–ականներին, բայց սա ցույց է տալիս այն անպատժելիության մթնոլորտը, որը տիրել է նախկինում»,–ասաց քաղաքագետը:

Հարցին, թե ՀՀԿ–ն այլևս հանձնվա՞ծ է, արդյո՞ք որևէ դիմադրություն այդ ուժի կողմից պետք չէ սպասել, քաղաքագետը պատասխանեց. «ՀՀԿ–ն պետություն է` պետության մեջ: ՀՀԿ–ն շարքային կուսակցություն չէր: Կուսակցություն էր, որը ներծծված էր ողջ պետական օրգանիզմի մեջ: Եթե մարդիկ մտածում են, որ մեկ մեծ հարվածով և մեկ քայլով հնարավոր է այդ կուսակցությանն ամեն ինչից զրկել, ապա միամիտ են և սխալվում են: Նման կուսակցությունները չափազանց երկար են գոյատևում: Անկախ ամեն ինչից` գալիք ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն ցույց կտա իր մկանները: Այլ խնդիր է, որ բարոյական տեսակետից այդ կուսակցությունն այլևս քանդված է և մեծ հեղինակություն չունի: ՀՀԿ–ի կողքին կուտակված են մեծ գումարներ և ռեսուրսներ ունեցող մարդիկ: Հասկանալով, թե իրենց ինչ է սպասվում, այդ մարդիկ պետք է պաշտպանվեն: Նրանք ևս նախապատրաստվելու են ընտրություններին»:

Իսկ հարցին, թե հանրային նման ընկալման պարագայում ի՞նչ շանսեր ունի ՀՀԿ–ն, ինչպե՞ս և ի՞նչ ակնկալիքով է մասնակցելու ընտրություններին, Եվանդ Բոզոյանը պատասխանեց.

«Հանրության մեջ կա մի զանգված, որը չի ընդունում այս փոփոխությունները. հաշվի առնենք, որ ՀՀԿ–ի շարքերում տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր շաղկապված են շահերով, երկար ժամանակ ունեցել են պետական իշխանություն, իշխանությունն էլ ունեցել է իր շրջապատը: Եթե այս ամենն իրենք կարողանան կոնսոլիդացված պահել, ապա բավականին լուրջ ուժ է: 1990թ. ընտրությունների ժամանակ, երբ կոմունիստական գաղափարախոսությունը ջախջախված էր, թվում էր, թե ամբողջ ազգը պաշտպանում է Հայոց համազգային շարժմանը, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայները հավաքվեցին մոտավորապես 50/50 հարաբերակցությամբ: Ճիշտ է, այսօր հասարակության մեծ մասը ողջունում է փոփոխությունը, բայց կա նաև զգալի մաս, որը զգուշորեն է վերաբերվում: Միգուցե չեն արտահայտվում, չունեն հրապարակային արտահայտվելու բանաձևեր, բայց կան ու ունեն իրենց շահերը: Շատերը, այսպես ասած, խաբնվում են ու կարծում, որ ՀՀԿ–ն վերջնականապես մահացած է, բայց դա իրականությանը չի համապատասխանում:

Մինչև ընտրությունները ՀՀԿ–ն կպահպանի իր դիրքերը: Իհարկե, կա Կոմկուսի ու ՀՀՇ–ի փորձը: Այդ ուժերն, ի վերջո, կամաց–կամաց վերացան. Կոմկուսը նախ 50 տոկոս հավաքեց, հաջորդ ընտրություններին` 10, հետո էլ երկար ժամանակ գոյություն ուներ, բայց ժամանակի ընթացքում վերացավ: ՀՀՇ–ի դեպքում փլուզումն անսպասելի էր, որովհետև ՀՀՇ ներկայացուցիչների զգալի մասը «Երկրապահ» դարձավ: Ուժեղացնելով այն` իրենք փաստացի կերպարանափոխվեցին: Պահպանվեց միայն իրենց քաղաքական թևը ` առանց ռեսուրսային լծակների: ՀՀԿ–ն այդպիսի շանս չունի, այսինքն` ՀՀԿ–ն չի կարող ինտեգրվել նոր իշխանությանը: ՀՀԿ–ի անդամները հասկանում են, որ գնալու այլ տեղ չունեն և ստիպված են ինքնուրույն կոնսոլիդացվել` մանավանդ, որ ունեն հսկայական ռեսուրսներ և դրանք պահպանելու խնդիր»:

Քաղաքագետի խոսքով` այդ համատեքստում նոր իշխանության հիմնական առաքելությունը արդար ընտրություններին նախապատրաստվելն է : Ըստ նրա` միայն դրանից հետո հնարավոր կլինի լեգիտիմ իշխանություն ձևավորել: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal