Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերություններ կա՞ն. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արփա գետը աղտոտվում է «Լիդիանի»՝ Ամուլսարում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում: Աղտոտված հունով գետի տեսանյութը նկարահանել էր տեղի մի բնակիչ, ով նաև ձկնորս է և հաճախ է լինում այդ տարածքում: Վերջինս այդ տեսանյութն ուղարկել էր «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությանը: 

Տեսանյութում երևում է, որ շինարարական աշխատանքների արդյունքում Արփա գետ լցվող ջրերը մաքուր չեն: ՀԲՃ–ի կողմից բազմիցս նշվել է, որ այս տարածաշրջանի ջրաբանական, երկրաքիմիական, ջրաերկրաբանական և երկրաձևաբանական բնութագրիչներն այնպիսին են, որ դրանք բերելու են անկառավարելի էկոլոգիական աղետալի հետևանքների՝ Ամուլսարում ոսկու բաց հանքի շահագործման և նատրիումի ցիանիդով տարրալվացման դեպքում։ Մասնավորապես «Լիդիանի» կողմից կառուցվող կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքում կան բազմաթիվ առվակներ և գետակներ, որոնք ձնհալքի և մթնոլորտային տեղումների ընթացքում տեղատարում են շինարարական աշխատանքների արդյունքում մերկացած հողային շերտերը և իրենց ջրերի հետ միասին հասցնում դրանք Արփա գետ:

Աշխարհագրագետ, Բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ նման խնդիր եղել է նաև նախորդ տարի: Կեղտաջրերն այդպես գալիս–լցվում են Արփա գետ, տարածքում գտնվող ձկնաբուծարանը խնդիր ունի, արդեն այս տարի բազմիցս գյուղացիներն ահազանգել են, որ անձրևաջրերի ու հալոցքային ջրերի հետ միասին բացված հողաշերտերը լվացվում, գալիս–լցվում են իրենց պատկանող այգիներ ու հողատարածքներ: Սա պարզապես առաջին դեպքն էր, երբ գյուղացին նկարել ու հրապարակել էր, թե ինչ է կատարվում այնտեղ: Գալստյանի խոսքով՝ իրենց կողմից վերջին 7–8 տարում անընդհատ ասվում է, որ հանքերը Հայաստանում անկառավարելի ռիսկեր են պարունակում: Հայաստանի տարածքում, այնտեղ, որտեղ հանքեր են ուզում շահագործել, երկրաբանական, ձևաբանական, ջրաբանական այնպիսի պայմաններ կան, որոնք անկառավարելի ռիսկեր են առաջացնում:

«Ով ուզում է լինի շահագործողը՝ «Լիդիանը», «Թեղուտը», «Վալլեքսը», Պողոսը: Կարող ես մեղմել, նվազեցնել ռիսկերը, մարդկանց մանիպուլ յացիայի ենթարկես, բայց կան ռիսկեր, որ անկառավարելի են: Դա վերաբերում է մակերևութային ստորերկրյա ջրերի աղտոտմանն ու փոշու միջոցով տարածքների, հողերի ու կրկին մակերևութային ջրերի աղտոտմանը: Ո՛չ կարող ես քամին կանգնեցնել, ո՛չ կարող ես փոշու դեմն առնել, ո՛չ էլ կարող ես հալոցքի ստորերկրյա հոսքը դադարեցնել:

Պարտադիր պե՞տք է ամենը դառնա այնպես, ինչպես եղել է Թեղուտոմ, Քաջարանում, Ախթալայում կամ աշխարհի մյուս հանքերում, նոր մենք հասկանանք, որ այդ ամեն ինչը իրականություն է: Պետք է հասկանալ՝ այդ ռիսկերը հնարավո՞ր  է կառավարել և օգուտների հետ համեմատելի՞ են»,– նշեց Լևոն Գալստյանը: 

Աշխարհագրագետի խոսքով, հիմա ընդամենը շինարարությունն են անում և չեն կարողանում ջրերը կառավարել: Իսկ ինչ կլինի, երբ այդ ամբողջը դառնա 500–600 հա տարածքում հանքարդյունաբերական գործունեություն: Գալստյանը մեկ բնորոշում է տալիս՝ կատաստրոֆա: Աղտոտվելու են Որոտանը, Արփան, Սևանն ու Կեչուտի ջրամբարը:

Նրա խոսքով, տեսանյութերից մեկից պարզ է դառնում, որ «Լիդիանը» խողովակ է կառուցում ջուրը ձկնաբուծարանից ներքև բաց թողնելու և ձկնաբուծարանի՝ խնդիր չունենալու համար: Իսկ Արփա՞ն: Գալստյանի հարցը մնում է անպատասխան:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ են Արփա գետի խնդրի մասին, համապատասխան ստորաբաժանմանը՝ «Մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ին, հանձնարարական է տրվել ուսումնասիրել պատճառը: Ինչ վերաբերում է խողովակի կառուցմանը, Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցին հեռախոսով հնարավոր չէ պատասխանել, պետք է գրավոր հարցում ուղարկել: Իրենք պետք է համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարական տան՝ գնալ, ճշտել ով է կառուցում և կառուցվում է, թե՝ ոչ: Վերջինս նաև հավելեց, որ նմանատիպ խնդիրների հետ կապված իրավասությունը բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին է պատկանում: 

Դիմեցինք նաև տեսչություն՝ հասկանալու համար, թե ով է թույլատրել «Լիդիանին» ջրի խողովակ անցկացնել: Մեզ ասացին, որ կզբաղվեն հարցով և կպատասխանեն: Տեսնենք...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal