Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում և Արցախում միասնական քննություններից առավելագույն միավոր է ստացել 97, անբավարար՝ 644 դիմորդ

SOCIETY

Հայաստանում և Արցախում արդեն ամփոփված «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» ու «Ֆիզիկա» առարկաների բուհեր ընդունելության միասնական քննություններից առավելագույն 20 միավոր է ստացել ընդհանուր 97, իսկ անբավարար՝ 644 դիմորդ: Միջին միավորների էական տատանումներ նախորդ տարվա համեմատ դեռ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:

«Այս տարի «Աշխարհագրություն» առարկայի ընդունելության միասնական քննությանը մասնակցել է 136 դիմորդ: 11 հոգի կամ 8 տոկոսը չեն հավաքել անցողիկ միավոր: Միջինը միավորը կազմել է 13.49: 14 հոգի կամ 10,3 տոկոսը ստացել է 19-20 միավոր»,-ասաց Պարսամյանը:

Նույն առարկայից 4 հոգի վաստակել է 20 միավոր: Ի դեպ, նախորդ տարի ևս «Աշխարհագրություն» առարկայից առավելագույն միավոր էր ստացել 4 դիմորդ:

«Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը Հայաստանում և Արցախում մասնակցել է ընդհանուր 578 հոգի: 84 դիմորդ կամ 14.5 տոկոսը ստացել են անբավարար: Միջին գնահատականը եղել է 14.3 բալը: 20 միավոր է հավաքել 43 դիմորդ՝ նախորդ տարվա 54 դիմորդի համեմատ:

«Համաշխարհային պատմություն» քննությանն այս տարի մասնակցել է 38 դիմորդ, որից 3-ը չի հավաքել անցողիկ 8 միավորը: Քննության միջին բալը եղել է 12.53-ը: 5 հոգի կամ 13,2 տոկոսը ստացել է 19-20 միավոր»,-ասաց Պարսամյանը: Ինչպես նախորդ տարի, այդ տարի ևս ընդամենը մեկ դիմորդ է այս առարկայից վաստակել առավելագույն 20 միավոր:

Իսկ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը ներկայացել է 2402 դիմորդ, որոնցից միավորի անցողիկ շեմը չի հաղթահարել 313 հոգի կամ 13 տոկոսը: Միջին բալը 12, 6 է եղել: 24 դիմորդ վաստակել է 20 միավոր, իսկ 192-ը՝8 տոկոսը ստացել է 19-20 միավոր:

«Ֆիզիկա» առակայի քննություն է հանձնել 882 դիմորդ: 233 դիմորդ կամ 26.4 տոկոսը անբավարար են ստացել: 25 հոգի ստացել է 20 միավոր, իսկ 88 հոգին կամ 10 տոկոսը՝ 19-20: 11.44-ը եղել է միջին բալը: Նախորդ՝ 2017 թ.-ին ևս այս առակայի միջինը միավորը ցածր էր՝11 բալ:  

Պարսամյանի դիտարկմամբ՝ միջին միավորներն այս տարի նորմայի սահմաններում են: Նախորդ տարվա համեմատ լուրջ տատանումներ չկան: Հայոց լեզվից 12.6 միջին բալը նորմայի շրջանակում է, իսկ կենսաբանության 14.3 միջին բալը նույնիսկ բավականին լավ ցուցանիշ է: Նա նաև նշեց՝ այս տարի ևս լինում են քննությունների արդյունքների տարբեր տիպի բողոքարկումներ: Սակայն դրանց մեծ մասը ոչ թե բողոքներ, այլ ավելի շատ խնդրանքներ որոշակի դեպքերով պայմանավորված: «Օրինակ՝ ոմանք ասում են, որ դիմորդը պարզապես վատ է զգացել կամ ձևաթղթի մեջ պատասխանները սխալ է անցկացրել: Այնուամենայնիվ, ոչ մի նմանատիպ դեպքով պայմանավորված արտոնություն չի տրվելու: Քննության կարգը նախօրոք ընթերցվում է»,-ասաց Պարսամյանը:

Մասնագիտական հանձնաժողովը դիտարկում է բոլոր բողոքները: Եթե լինում են հիմնավոր պատճառներ, ապա գնահատականը վերանայվում ու փոփոխվում է: Օրինակ՝ երբ որևէ առաջադրանք ունենում է երկակի պատասխան, ապա դրանցից մեկն ու մեկն ընտրած ու միավոր չստացած դիմորդները ստանում են այդ միավորը: Փոխված գնահատականներով ցուցակները կրկին փակցվում են: Ցանկացած դիմումի պատասխանելու ժամկետը 5 օր է:

Միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 8-ին: Հունիսի 19-ին կայացել է «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը: «Մաթեմատիկա» առարկայի քննությունը կկայանա հունիսի 22-ին, «Հայոց պատմության» և «Քիմիա» առարկաներինը՝ հունիսի 25-ին: Իսկ վերջին՝ «Ռուսաց լեզվի» միասնական քննությունը կանցկացվի հունիսի 27-ին:

Աննա Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal