Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե բոլորին պատժելու խնդիր դնենք, նոր բանտեր պիտի կառուցենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղմկահարույց բացահայտումների առանցքային մաս են կազմում նաև հայտնաբերված կանխիկ գումարները, որոնք արդեն մի քանի դեպքով աստղաբաշխական թվերի են հասնում: Խոսելով հայտնաբերված գումարների մասին` տնտեսագետ Զոյա Թադևոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց.

«Մենք ականատես ենք լինում տարիներ շարունակ ձևավորված կոռուպցիոն համակարգի, որի պարագայում ստվերային տնտեսության առկայությունը հանգեցրել է հետևյալ իրավիճակին. մի շարք տնտեսվարողներ խուսափել են հարկեր վճարելուց, դրանով նպաստել են նաև բյուջետային մուտքերի նվազեցմանը, տնտեսական վիճակը վատթարացնելուն, աղքատության ծավալները մեծացնելուն: Իսկ «քյաշ» փողերի` կանխիկ գումարների առկայությունն այս կամ այն տնտեսվարողի մոտ փաստում է եկամուտների ոչ ազնիվ և զարտուղի ճանապարհով ստացման մասին: Սա, ինչպես նաև հարկերը չվճարելը, առաջացնում են կուտակումներ: Իսկ այդ գումարային կուտակումները «որտե՞ղ պահելու» հարցի ու հնարավոր լուծումների դեպքում հաղթում է չհրկիզվող պահարանի տարբերակը: Իրականում, եթե կա եկամուտ, պետք է բանկում դնես: Ցանկացած բանկում պետք է հարցնեն այդ եկամուտների ծագման աղբյուրը: Եթե ծագման աղբյուրն անօրինական է, առաջանում են կասկածներ` արդյո՞ք այն գողացված չէ կամ ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվել»:

Տնտեսագետը բացատրեց ու նշեց` հենց այսպես են առաջացել վերոնշյալ գումարները: «Օրինական շրջանառությունից դուրս բերված շատ փողեր կան, որի մասին մենք անընդհատ ասում ենք: Խոսում ենք նաև այն մասին, որ կապիտալն արտահոսում է երկրից: Պատճառն այն է, որ երկրում դրանք օրինականացնելու հնարավորություններ չկան, փոխարենը` կան օֆշորներում: Բացի այդ, շատ ենք լսում տեղեկություններ այն մասին, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր երկրներում ձեռք են բերում անշարժ գույք, գնում են ձեռնարկություններ: Այս տեսանկյունից ակնառու է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների վարքագիծը. նրա զավակները ԱՄՆ–ում 12 միլիոնանոց դղյակ են ձեռք բերել: Այդ գումարներն ինչպե՞ս են դուրս բերվել: Պարզ է, որ միայն օֆշորային ճանապարհով: Բանկային փոխանցմամբ կամ ճամպրուկով հնարավոր չէ այդ գումարները վերցնել ու տանել մի երկրից մյուսը: Այսպիսի երևույթներ շատ կան, աստիճանաբար կհայտնաբերվեն»,–ասաց մեր զրուցակիցը:

Զոյա Թադևոսյանի խոսքով` եթե մարդն օրինական ճանապարհներով աշխատած գումար ունի, անպայման բանկում է տեղավորում, որովհետև բանկն ավելի հուսալի է. «Չեմ պատկերացնում օտարերկրացի գործարարի կամ մեծ գումարներ ունեցող մի մարդու, ով դրանք կպահի տանը: Օրինակ` ԱՄՆ–ում նման բան գոյություն չունի: Նրանք վախենում են տանը պահել, վտանգավոր է, քանի որ հնարավոր են նաև գողություններ: 

Իսկ քանի որ մեզ մոտ բոլորը գողացված ու անաշխատ փողեր են, իհարկե, կպահվեն տարբեր տեղերում, բայց ոչ երբեք բանկում, որտեղ այդ գումարը կդառնա նաև կապիտալային, վարկային միջոց ու կվերածվի տնտեսության զարգացման հնարավորության: Խնդիրն օրինականության շրջանակներում չգործելն է: Նրանք բոլորն ավազակներ են եղել: Ժամանակին ավազակապետություն որակումն էինք տալիս: Ավազակապետություն, որը ձևավորեցին Ռոբերտն ու Սերժը: Այս ամենը այդ հետևանքն է` գողերի թիմ, որը ծվատում էր ժողովրդին»: 

Խոսելով հետևանքներից` տնտեսագետը նշեց, որ պարտադիր պետք է պարզել բռնագանձված ու հայտնաբերված փողերի ծագումը. «Եթե նրանք կամ իրենց հետևում կանգնած մարդիկ փաստաթղթեր ցույց տան, և եթե պարզվի` աշխատած եկամուտներ են, ոչինչ անել չես կարող: Բայց եթե գողացված են, պետք է բռնագրավվեն և մուտք արվեն պետական բյուջե: Եթե կոռուպցիայի դեմ պայքարը ողջ հանրապետությունում շատ մանրամասն ընթանա, շատ ու շատ գողեր, ավազակներ կհայտնվեն: Եթե բոլորին պատժելու խնդիր դնենք, նոր բանտեր պետք է կառուցենք: Ուղղակի պետք է ցույց տալ նրանց, ենթարկել հասարակական պարսավանքի և գողացածը հետ վերադարձնել բյուջե: Չարժե բոլորին Քրեական օրենսգրքով պատժել: Իհարկե` մի ուրիշ խնդիր էլ կա: Օրինակ, ինձ համար ամենամեծ հանցագործությունը պետության գրպանը մտնելն է: Եթե պետությունից գողանում են, նշանակում է` գողանում են ժողովրդից: Իսկ եթե ժողովրդից են գողանում, ուրեմն` ժողովուրդը պետք է որոշի` ինչ դատաստանի ենթարկել նրանց: Բայց կարելի է ինչ–որ համաներում անել, եթե մինչև վերջին կոպեկը վերադարձնեն բյուջե: Բացի այդ, նման մարդկանց որոշ ժամանակով կարելի է զրկել տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Դա էլ պատժամիջոց կլինի»:

Տնտեսագետի դիտարկմամբ` եթե պարզվի, որ այդ գումարները գողացված են, և դրանք մուտքագրվեն բյուջե, մենք դրական արդյունք կունենանք. «Դրանք չնախատեսված մուտքեր են: Մենք կունենանք բավականին մեծ բյուջե, ինչը կծառայի իր նպատակներին, իսկ սոցիալ–տնտեսական առումով արդյունքը միանգամայն նկատելի կլինի»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal