Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վենետիկի հանձնաժողովը տվեց իր «դաբրոն». գնդակը իշխանությունների դաշտում է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հայաստանյան լրատվական դաշտը լցված է տարատեսակ բացահայտումների մասին տեսանյութերով ու լրատվությամբ: Այս գործընթացները բնականաբար դրականորեն են ընդունվում հասարակության կողմից, սա նույնպես նորմալ է, քանի որ մենք ականատես ենք լինում տարիների թալանի և կողոպուտի բացահայտումների փաստերին: Սակայն նոր իշխանության գործունեության ոչ պակաս գլոբալ խնդիրներից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է: 

Ինչպես գիտենք, ներկայումս կա համապատասխան հանձնախումբ, որը զբաղված է այդ փոփոխությունների նախապատրաստմամբ: Միևնույն ժամանակ, ինչպես կարելի է եզրակացնել մամուլի մի շարք հրապարակումներից, Վենետիկի հանձնաժողովը նույնպես ակտիվորեն ներգրավվում է այս գործընթացներում: Ի դեպ, այս առումով հարկ է նշել, որ հայկական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոն նշեց, թե Վենետիկի հանձնաժողովը ժամանակային առումով որևէ սահմանափակում կամ սահմանաչափի խնդիր չի տեսնում: 

Այս հայտարարությունը, կարելի է ասել, ելակետային է դառնում՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Մինչ այս մի շարք փորձագետներ նշում են, թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում պետք չէ շտապել, նույն Վենետիկի հանձնաժողովը մինչ այս հակված էր, որպեսզի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ տեղի չունենան: Սակայն քանի որ Հայաստանում առկա իրավիճակը հստակ առանձնահատկություններ ունի, ապա այս դեպքում արդեն նման ժամանակային սահմանները այլևս նպատակահարմար չեն: 

Այս հանգամանքներին զուգահեռ՝ հետաքրքիր է դառնում հայաստանյան քաղաքական շրջանակների դիրքորոշումը ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ հստակ պատկերացում այս խնդրի շուրջ չկա: Մի կողմից՝ սա բնական է, քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ներկայումս առաջնային է, սակայն մյուս կողմից հայաստանյան քաղաքական իրականության մեջ հաստատված վիճակը գրեթե տրամաբանական չէ, ուստի այն ռացիոնալ դաշտ բերելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրատապություն են: Սա թերևս գիտակցում է նաև իշխանությունը, որը փաստացի լուրջ խնդիր ունի Խորհրդարանում, բացի այս, չնայած ներկա իշխանությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ Փաշինյանը, ունի հասարակության ճնշող մեծամասնության անվերապահ վստահությունը, այնուամենայնիվ, այդ վստահությունը դեռևս արտահայտված չէ Ազգային ժողովում: 

Մյուս կողմից, օրերս արտահերթ ընտրությունների կապակցությամբ առաջին փոխվարչապետը հայտարարեց, որ հարկավոր են հավասար պայմաններ և բոլոր կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան նախապատրաստվելու համար: Առաջին հայացքից սա նորմալ է, սակայն մյուս կողմից բաց է մնում այն հարցը, թե ինչ ժամանակային ընդգրկում կարող է ունենալ այս կամ այն կուսակցության նախապատրաստական աշխատանքը: Արդյոք դա մեկ տարի՞ է, ինչի մասին քանիցս խոսել են նոր իշխանությունները, թե՞ մեկ տարուց պակաս կամ էլ, ընդհանրապես, ասենք 4 տարի՝ երբ արդեն ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթականը: Այս դեպքում արդեն կարելի կլինի չշտապել, հանգիստ պաշտոնավարել, երկիր կառավարել, հեղափոխության մասին էլ կամաց–կամաց մոռանալ: Իհարկե, հուսով ենք, որ ներկա իշխանությունը նման մոտեցում չունի այս հարցին:

Վերջապես, ևս մեկ նկատառում, եթե նախապատրաստվել նշանակում է մի քանի ամիս կամ առավելագույնը մեկ տարի, ապա կարող ենք արձանագրել, որ հենց այստեղ է հայաստանյան քաղաքական դաշտի ամբողջ ողբերգությունը, քանի որ մեր քաղաքական ուժերը սովորել են ընտրություններին նախապատրաստվել մի քանի ամսում՝ ճոռոմ տեքստեր մշակել, բարձրագոչ հայտարարություններ անել, իսկ ընտրությունների ավարտից հետո՝ մտնել արջաքուն մինչև հաջորդ ընտրական սեզոն: Գուցե նման կուսակցությունները պարզապես պետք չե՞ն մեր երկրին կամ Ազգային ժողովին և եթե սրան գումարենք նաև բազմաչարչար Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները, ապա տրամաբանական կլինի հնարավորինս շուտ անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք էլ կարտահայտեն հայաստանյան հասարակության կամքը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal