Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք են իրական, այլ ոչ թե ձևական կոալիցիաներ, որտեղ խանդը սիրուց ուժեղ է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի հարցերին է պատասխանում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

–Վերջին հարցազրույցներից մեկում նշել եք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավակնում եք 49+1 տոկոս ձայն ստանալ: Ունե՞ք նման վարկանիշ:

Այո, որովհետև վարկանիշը գործունեոթյամբ է ձևավորվում: Մենք բազմիցս ապացուցել ենք մեր մրցունակությունը: Շատ են ասել, թե չենք հավաքի 5 տոկոսի շեմը: Ասում էին, որ 3 տոկոս էլ չեմ հավաքի, երբ նախագահի թեկնածու էի: Բայց տեսա՞ք` որքան հավաքեցի: Մենք խոսում ենք մեծ հավակնությունների մասին, որովհետև Հայաստանում տեղի է ունեցել լուսավոր փոփոխություն: Ժողովուրդն ասում է` Նիկոլի թիվն է, բայց նաև գրագետ, փորձառու մարդկանց թիվն է: Մենք ներկայացնելու ենք մրցունակ գաղափարներ: Հայաստանում այլևս չեն լինի փողի, ընտրակաշառքի, վարչական ճնշումների ընտրություններ: Վերջին ընտրություններում ՕԵԿ–ն ավելի շատ ձայն հավաքեց, քան մյուս արտախորհրդարանական ուժերը: Մեզ մի քանի հազար ձայն չհերիքեց, որ հայտնվենք խորհրդարանում: Դրա մեջ սարսափելի բան չեմ տեսնոմ, որովհետև նույն կուսակցությունը Գյումրի և Վանաձոր քաղաքներում 2016թ. հոկտեմբերին հավաքեց 22–24 տոկոս քվե, իսկ ընդամենը մի քանի ամիս անց` 2017թ. ապրիլին, 5 տոկոս, ըստ որում՝ նույն Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դա լայնածավալ փողաբաժանման հետևանք էր: Ինչո՞ւ 49+1, որովհետև մենք կողմ ենք բազմաբևեռ իշխանությանը, ոչ թե քաղաքական մենաշնորհին: Հանրապետականն ուներ քաղաքական մենաշնորհ, պտուղները տեսանք: Քաղաքական մենաշնորհը բերում է տնտեսական մենաշնորհի: 

Պետք են իրական, այլ ոչ թե ձևական կոալիցիաներ, որտեղ խանդը սիրուց ուժեղ է:

– Ձեր հարցազրույցները նման են դեժավյուի: Միշտ լրագրողները կրկնում են 2008 թվականի քաղաքական իրավիճակի մասին հարցը: Ինչո՞ւ Ձեզ չի հաջողվում դուրս գալ այդ շրջանակից: Գուցե Ձեր պատասխաններն ու փաստարկներն անհամոզի՞չ են:

–2008 –ին ես եղել եմ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Լևոն Տեր–Պետրոսյանի թիրախում: Իմ դեմ իրականացվել է լայնածավալ հակաքարոզչություն: Շատ է շահարկվել այդ հարցը: Ես իմ ելույթներում բազմիցս ասել եմ, որ մարտի 1–ը պետք է բացահայտել: Այդ ժամանակ մարդկանց մտածողության մեջ տեղի կունենա բովանդակային փոփոխություն: Երբ մարդուն մատուցում ես կեղծ լուր, որը հետո չի հերքվում, դա չի կարող դրական եզրահանգումների բերել: Ես կարծում եմ, որ այս հեղափոխությունը թույլ կտա մարտի 1–ը և շատ այլ քրեական այլանդակություններ բացահայտել: Այդ շրջանի մասին շատ եմ խոսել: Բայց դարձյալ ստեր են գրում, թե ես փետրվարի 29–ին դարձա Անվտանգության խորհրդի քարտուղար: Ես մայիսի 4–ին եմ նշանակվել:

– Ի՞նչ կապ ունի նշանակման օրը: Մինչ այդ եղել է կոալիցիոն հուշագրի ստորագրումը, շամպայն խմելը, երբ հայտարարեցիք, որ սեղմում եք Ձեզ մեկնած ձեռքը: 

Շատ կարևոր է, որովհետև նշանակման հետ կապեցին մարտի 1–ը: 10 տարի է անցել, բայց ես շարունակում եմ մնալ ամենաքննարկված անձանցից մեկը: Հիշեցնեմ, որ 2008 –ի փետրվարի 26–ին զորքը շրջապատել էր Երևանը: Բախման վտանգն արդեն կար: Բայց, եթե ես սխալ եմ արել կամ իմ արածը սխալ է հասկացվել, դրա մեջ վատ բան չկա: Իսկ ո՞վ չի սխալվում: Անգամ Չերչիլն է սխալվել: Ես այնպիսի սխալ չեմ արել, որ մարդու քթից արյուն գա: Իմ ստորագրած հուշագրի նպատակն է եղել, որ ավելի քիչ մարդ հավաքվի, ավելի քիչ զոհեր լինեն: 

– 2006–ին և 2014–ին, դուրս գալով կոալիցիայից, դուք հիմնավորում էիք, որ չի հաջողվում լուծել շատ հարցեր ՕԵԿ–ի ունեցած ռեսուրսներով: 6 տարի՞ էր պետք, որ դա հասկանաք:

–2003–ին դարձանք երկրորդ ուժը խորհրդարանում` ունենալով 20 պատգամավոր: Հնարավոր չէր առանց մեզ իրական իշխանություն ձևավորել: Կազմեցինք կոալիցիա, հետո, ունենալով հրապարակային տարաձայնություններ Ռոբերտ Քոչարյանի հետ, դուրս եկանք: Անցանք քաղաքական, քրեական հետապնդումների ծանր փուլ: 2008 –ին նորից մտանք կոալիցիա: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մի ուժ կարող է ութ անգամ մտնել կոալիցիա և դուրս գալ: Դա նաև ընտրությունների արդյունքներով է պայմանավորված: 6 տարին որևէ նշանակություն չունի: Այդ տարիներին մենք հեղինակել ենք շուրջ 250 օրենք: Վերադարձվել են ավանդները, ծննդօգնությունը դարձել է անվճար, արգելվել է դպրոցների,մանկապարտեզների, մշակութային օջախների սեփականաշնորհումը: Բայց ունեցանք նաև Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություն` կապված վարչապետի նշանակման, կուտակային համակարգի, սահմանադրական փոփոխությունների հետ, Հանրապետական կուսակցությունը նորից ապագայում գերակա ուժ դարձնելու Սերժ Սարգսյանի մոտեցման հետ: Այդ ժամանակ իրական կոալիցիա չկար: Մի մարդ էր ամեն ինչ որոշում: Սակայն մենք ներսից պայքարել ենք: 

– Դուք երբեմն քննադատում էիք կառավարությանը, օրինակ` 2012–ի նախընտրական ժամանակաշրջանում, երբ դեռ կոալիցիայում էիք: Բայց մնացիք Տիգրան Սարգսյանի կառավարությունում մինչև «հաղթական ավարտ»: Ինչո՞ւ: 

–Խնդիրը մինչև Տիգրան Սարգսյանի գնալը կամ չգնալը չէր: Քանի որ ես հարցազրույց եմ տալիս «Փաստ» օրաթերթին, եկեք խոսենք փաստերով: Ես և իմ խմբակցությունը, լինելով կոալիցիայում, բազմիցս քննադատել ենք կառավարությանն ու անձամբ Տիգրան Սարգսյանին: Այնպես չէ, որ նա գնաց, իսկ մենք որոշեցինք դուրս գալ: Նախորդ հարցին պատասխանելիս թվարկեցի այն տարաձայնությունները, որոնք մենք ունեցել ենք իշխանության հետ: Եկավ իշխանության ձևավորման նոր փուլ: Մենք, տեսնելով, որ մեր կարծիքները հաշվի չեն առնվում, չմասնակցեցինք այդ փուլին: 

– Դուք սիրում եք կրկնել, որ ՕԵԿ–ը կապ չունի այս երկրում ոչ՛ արյան հետ, ոչ՛ թալանի հետ: Սա ինչ–որ քաղաքական ուժի հասցեին ակնա՞րկ է: Արդյոք նստե՞լ եք աշխատանքային սեղանի շուրջ նշված երևույթների հետ կապ ունեցող մարդկանց հետ: 

–Մենք հիմա էլ կրկնում ենք նույնը, որ այս երկրում մենք ո՛չ արյունի, ո՛չ թալանի հետ ոչ մի կապ չունենք: Նախկինում դա հնարավոր չէր անել և պարզել` ովքեր ինչեր են արել և ունեցել, հիմա դա հնարավոր է: Մենք առաջին ուժն էինք, որ պաշտպանեցինք այս հեղափոխությունը: Այն հնարավորություն կտա լույս սփռել բազմաթիվ մութ էջերի վրա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal