Yerevan, 15.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդիականացման ծրագիրը կշրջանցի՞ Նժդեհին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ ՀՀԿ–ում ոչ թե ամառային հանգիստն են վայելում, այլ լուրջ գործով են զբաղված. կուսակցության արդիականացման աշխատանքներ են իրականացնում: Ավելին, ծրագրեր են մշակում, որով էլ, հավանաբար, կներկայանան առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Փաստ»–ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հաստատեց տեղեկությունը և հայտնեց, որ արդիականացման ծրագրեր ՀՀԿ–ն մշտապես է իրականացրել, իսկ այս անգամ մշակվող ծրագրի մանրամասների մասին հասարակությունը ժամանակ առ ժամանակ կտեղեկացվի:

«Մեր գործադիրի նիստերից հետո պարբերաբար կտեղեկացնենք»,– ասաց Ռ. Թադևոսյանը: Հարցին, թե արդիականացման ծրագրի շրջանակներում ՀՀԿ հիմնական կազմի թարմացում, ԳՄ անդամների փոփոխություն է ենթադրվո՞ւմ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն ասաց. «Խոսքը գաղափարներին, կառուցվածքներին և ընդհանուր մարտավարությանն է վերաբերում»:

Իհարկե, կուսակցության կառուցվածքային և ընդհանուր մարտավական սկզբունքների փոփոխությունը, առավել ևս դրանց արդիականացումը,առավել ևս ՀՀԿ–ի հետ կատարվածից հետո, նորմալ էվոլ յուցիոն պրոցես է: Եվ ցանկացած կուսակցություն էլ պետք է ժամանակ առ ժամանակ վերանայի իր կառուցվածքն էլ, մարտավարական սկզբունքներն էլ: 

Բայց, օրինակ, «գաղափարների արդիականացում» ասվածը, համաձայնեք, որ այնքան էլ հասկանալի չէ: 

Պարզ չէ, օրինակ, թե հանրապետականները որոշել են ավելի՞ մոտենալ նժդեհականությանը, թե՞ այն որպես գաղափարախոսություն վերջնականապես ուզում են ծալել ու մի կողմ դնել, որպեսզի չխանգարի: Իրականում անցած 20 տարիներին հենց այդպես էլ կար: Այն ոչ միայն ծալած ու մի կողմ էր դրած, այլ անգամ կուսակցության անդամներից շատերը չգիտեին, թե իրենք ինչ գաղափարների են դավանում կամ հետևում: 

Ու եթե ինչ–որ տեղ, հանկարծ, Նժդեհից ու նժդեհականությունից խոսք էր լինում, ՀՀԿ–ի միայն երիտասարդ ու պատրաստված կադրերն էին ճկունություն ցուցաբերում ու փորձում ինչ–որ ձևով որևէ հեռավոր կապ «գտնել» ՀՀԿ–ի կողմից սահմանած խաղի կանոնների ու նժդեհյան գաղափարախոսության միջև: 

Հիմա հարց է ծագում, թե այդ արդիականացման ծրագրում, կուսակցության կողմից թույլ տրված սխալների վերանայման, ՀՀԿ–ի հանդեպ կորած հավատի վերականգնման ի՞նչ մեթոդներ են կիրառվելու: Ինչպե՞ս են հասկանալու, թե ով էր հոգով–սրտով ՀՀԿ– ական, իսկ ով ընդամենը իր սեփական շահից դրդված էր ծափահարում և ընտրությունների ժամանակ թիվ «վիզ դնում»:

Հետաքրքիր է, թե արդյո՞ք հաշվելու են նրանց, ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ նույն այդ կուսակցության հիմնած բարքերի ու «ավանդույթների» շնորհիվ էին գյուղապետի, քաղաքապետի, մարզպետի կամ այլ պաշտոն «ստացել», իսկ հիմա երբեմնի հպարտությամբ, ուրախությամբ շտապում են հայտարարել, որ դուրս են եկել ՀՀԿ– ից, ինչպես օր առաջ վարվեց Մեծամորի քաղաքապետը:

Հիմա կասեք՝ կյանք է, ամեն ինչ էլ պատահում է, բայց այդպես էլ անհասկանալի է մնում հարցը, թե առնետավազքը, որը, ինչպես հայտնի դարձավ վերջին 20–30 տարիներին, ի թիվս այլոց՝ հին հայկական ավանդույթներից է, որը հավանաբար կրկին ժառանգել ենք մեր նախնիների դառը կյանքի պատճառով, կստանա՞ իր շարունակությունը, թե՞ կվերածվի իրական ինքնամաքրման: Հիմա հարց. ի՞նչ եք կարծում, եթե ժամանակին Նժդեհն այս ամենն այսքան խորը պատկերացներ, նժդեհականության տեսությունն արդյո՞ք նույն բովանդակությունը կունենար, թե՞ ինքն էլ ժամանակից առաջ կընկներ ու ավելի կոշտ գնահատականներ կտար սովորական դարձած՝ «ազգի ու հայրենիքի դավաճանություն» կոչվող եզրույթին: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank