Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ մոտ ապագայում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի նաև Գերմանիայի կողմից
POLITICSՀայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ մոտ ապագայում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կվավերացվի նաև Գերմանիայի կողմից: Այդ մասին Մնակացանյանը նշեց Բեռլինում Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ համատեղ ասուլիսում:
«Մեր հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-ԵՄ գործընկերությունը: Այս համատեքստում, ընդգծեցինք Համապարփակ և ընդլայնված գործնըկերության մասին համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ այն հանդիսանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հանգրվան: Միաժամանակ, այն համագործակցության նոր հեռանկարներ է բացում նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ գործընկերության համար: Ապրիլի 11-ին համաձայնագիրը միաձայն վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից, իսկ դրա մասնակի կիրառումը Հայաստանի համար սկսել է հունիսի մեկից: Համաձայնագիրը վավերացվել է նաև ԵՄ անդամ մի շարք երկրների խորհրդարաններում և վստահ եմ, որ մոտ ապագայում Գերմանիայում այն նույնպես կանցնի վավերացման»,- ասաց Մնացանականյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում շարունակում է բաց մնալ վիզաների ազատականացման հարցը, և կողմերը քննարկել են նաև այն:
«Մենք վստահ ենք, որ շատ հեշտությամբ կկարողանանք վարել երկխոսություն, որևէ հակասություն չունենք այս հարցում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: