Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սեփական ուժերն ու «դիմացինի» ախորժակը ստուգելու լավ առիթ է բացվել. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մամուլում սկսվեց տարբեր սցենարներ շրջանառվել, թե Երևանի ավագանին ինչ ճանապարհով կփորձի առաջ շարժվել: Եվ, ինչպես սովորաբար արվում է, ամենայն հավանականությամբ, դրանով նպատակ կա «շոշափել» ոչ միայն հասարակության, այլև կուսակցությունների ցանկություններն ու հնարավորությունները: Համաձայն շրջանառվող սցենարներից մեկի, Երևանի ավագանու անդամների կողմից նոր թեկնածու առաջադրելու և քաղաքապետարանի ավագանու կյանքը երկարաձգելու տարբերակը կյանքի կկոչվի: Իսկ որպես քաղաքապետի թեկնածու նշվում է Ալեն Սիմոնյանի (թեպետ նա այլևս ավագանու անդամ չէ) կամ, որքան էլ ծիծաղելի չլինի, Զարուհի Փոստանջյանի անունները:

Ասեկոսեների ակունքները հասկանալու և Երևանի ավագանու հետագա քայլերի մաին քիչ թե շատ կարծիք կազմելու համար «Փաստը» զրուցեց ավագանու «Ել ք» խմբակցության նախկին անդամ, այժմ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ, ով նշեց, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը չի կարող իր թեկնածությունն առաջադրել, քանի որ ինքն այս պահին այլևս ավագանու անդամ չէ: 

Խոսելով ավագանու կողմից ձեռնարկվելիք հաջորդ քայլի մասին՝ նա տեսակետ հայտնեց, որ ճիշտ կլինի, որ ավագանին գնա լուծարման և նոր ընտրություններ կազմակերպելու ճանապարհով: Հարցին, թե որպես ընդդիմության ներկայացուցիչներ հնարավոր չի՞ համարում, օրինակ՝ Անահիտ Բախշյանի կամ «Երկիր Ծիրանի» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանի թեկնածության առաջադրումը և քաղաքապետի պաշտոնում նրանց ընտրվելու հավանականությունը, Ա. Սիմոնյանն ասաց.

«Ավագանիում մեծամասնությունը կազմում է ՀՀԿ խմբակցությունը և ով էլ ընտրվի, քաղաքապետ է դառնալու մեծամասնության քվեարկությամբ: Եվ փաստացի ունենալու ենք մի իրավիճակ, որն ունենք ներկայում Ազգային ժողովում: Նույն իրավիճակը պահպանելն, իմ կարծիքով, անտրամաբանական է, քանի որ եթե մենք գնում ենք ժողովրդի կողմից ներկայացված լինելուն համահունչ պետական մարմիններ ձևավորելու ճանապարհով, ապա ամենաճիշտ տարբերակն այս իրավիճակում նոր ընտրություններ կազմակերպելն է»,– ասաց Ա. Սիմոնյանը:

Հարցին, թե չի՞ կարծում, որ, այնուամենայնիվ, ՀՀԿ–ն կարող է փորձել խոչընդոտել լուծարմանը և օգտվելով մեծամասնություն լինելու հանգամանքից՝ իր թեկնածուին առաջադրել ու կրկին ՀՀԿ–ական քաղաքապետ ընտրել, պատգամավորն ասաց, որ չի կարծում, որ ՀՀԿ–ն նման ճանապարհով գնա, քանի որ իր կարծիքով ավագանու ՀՀԿ խմբակցությունում Տարոն Մարգարյանից ավելի լավ թեկնածու դժվար թե գտնվի:

«Չեմ կարծում, որ իրենց մեջ Տարոն Մարգարյանից ավելի լավ թեկնածու է լինելու, որ առաջադրեն: Էլ չեմ ասում, որ ավագանու այդ ընտրությունը «զիբիլիքսի» հայտնի գործի և այլ գործերի շրջանակներում այնքան էլ ընդունելի չեն լինի: Եվ մենք ստիպված կլինենք նստել և սպասել հերթական հրաժարականին կամ չընտրվելուն: Ես չեմ կարծում, որ դա խելամիտ քայլ է»,– ասաց Ա. Սիմոնյանը: Հարցին, թե կիսո՞ւմ է տեսակետը, որ Երևանի ավագանու նոր ընտրությունը կարող է ինչ–որ տեղ նաև լակմուսի թղթի էֆեկտ ունենալ, քանի որ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի պարզ ցույց կտա հասարակության տրամադրվածությունները, Ա.Սիմոնյանը նշեց, որ ինքը չի կիսում այդ կարծիքը, քանի որ այս պահին դեռևս հասկանալի չէ, թե քաղաքական ուժերից ով ինչ վարքագիծ կդրսևորի:

Ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանը նույնպես «Փաստի» հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ գործընթացն ընթանալու է համաձայն ՏԻՄ օրենքի, իսկ շրջանառվող խոսակցությունների մասին, թե ավագանու առաջիկա նիստին կարող է ընտրվել ընդդիմադիր խմբակցություններից որևէ այլ ներկայացուցիչ, ավագանու անդամն ասաց.

«Քաղաքապետի թեկնածուների հարցը կարող է քննարկվել միմիայն այն դեպքում, երբ ավագանին կլուծարվի և կնշանակվի նոր ընտրություն: Ամեն ինչ միայն օրենքով սահմանված կարգով տեղի կունենա»,– ասաց Ն. Նահապետյանը:

Ավագանու ՀՀԿ խմբակցությունը հակված է միայն լուծարման ճանապարհո՞վ գնալ հարցին, նա պատասխանեց.

«Պետք է լուծարվի, որ կարողանան նորից քաղաքապետ ընտրել: Նոր ընտրություններ պետք է լինի»:

Ճշտող հարցին, թե ՀՀԿ–ն չի՞ գնա արդյոք իր կազմից մեկ այլ թեկնածու ընտրելու ճանապարհով, Ն. Նահապետյանն ասաց, որ ինքը նման հարցերի չի կարող պատասխանել, բայց մեկ բանում վստահ է, որ օրենքում ինչպես գրված է, այնպիսին էլ կլինի հաջորդ քայլը:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ լրատվամիջոցի անունը լսելուն պես շտապեց ասել, որ ինքը հեռախոսով հարցերի չի պատասխանում և առանց հարցը լսելու անջատեց հեռախոսը: Ի դեպ, դա մեր լրատվամիջոցի հետ այսքան «քաղաքավարի» «շփվելու» առաջին դեպքը չէ: Անկարևոր չէ նշել, որ Փոստանջյանի այդ պատճառաբանությունը ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը: Նա բազմիցս տարբեր լրատվամիջոցների հարցերին պատասխանել է հեռախոսով: Այսինքն, ստացվում է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդն ընտրողական վերաբերմունք է դրսևորում լրատվամիջոցների հանդեպ, ինչն առհասարակ, ամենևին էլ իր շահերից չի բխում: 

Ինչ վերաբերում է Երևանի ավագանին լուծարելու ներկա «պահանջին», ապա հետաքրքիր է, որ չնայած մեր զրուցակիցներն այս պահին գտնվում են բարիկադների տարբեր կողմերում, սակայն նրանց երկուսի ցանկություններն էլ համընկնում են: Սա խոսում է այն մասին, որ ԱԺ ընտրություններից առաջ երկու կողմերին, ինչու չէ նաև մնացած կուսակցությունների համար նույնպես վատ առիթ չէ սեփական հնարավորությունները և մյուսների ախորժակը «ստուգելու» համար:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal