Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս քաղհայցով դիմել դատարան. ուղղորդող քայլեր` փաստաբանից. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հարցերին պատասխանում է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը:

–Պարո՛ն Նուրիջանյան, քաղաքացիները շատ են հարցնում` քաղհայցով ինչպե՞ս դիմել դատարան: Ո՞րն է մեխանիզմը և որո՞նք են այն քայլերը, որոնցով կարող է առաջնորդվել փաստաբան չունեցող անձը:

–Քաղաքացին դատարան կարող է դիմել ինքնուրույն. փաստաբանի միջոցով դիմելը պարտադիր չէ: Դատարան դիմելու համար անհրաժեշտ է կազմել և ներկայացնել հայցադիմում կամ դիմում` կախված գործի բնույթից: Որպեսզի դատարանը հայցադիմումը կամ դիմումն ընդունի վարույթ, անհրաժեշտ է պահպանել հայցադիմումի կամ դիմումի ձևին և բովանդակությանը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները, օրինակ` նշել հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն, այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները և այլն: Դատավարական ցանկացած փաստաթուղթ, այդ թվում նաև հայցը, կարող են դատարան ուղարկել փոստային ծառայության միջոցով, որի վրա նշվում է դատարանի հասցեն, ինչը կարող են ճշտել համացանցով:

Եթե հայցադիմումի կամ դիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները չպահպանվեն, դատարանը կվերադարձնի հայցադիմումը կամ դիմումը: Այնուամենայնիվ` փաստաբանի միջոցով դատարան դիմելը խիստ ցանկալի է:

–Իսկ ո՞ր դատարան պետք է դիմի քաղաքացին` ո՞ւր ցանկանա, ուր հարմար է իրե՞ն, թե՞ կապ ունի բնակության վայրը:

–Բնակության վայրը ևս կապ ունի: Դատարանի ճիշտ ընտրության համար անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքացիական գործերի ենթակայությունը և ընդդատությունը: Քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ ՀՀ վարչական դատարանի կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

–Ինչպե՞ս է որոշվում ընդդատության հարցը: Մասնավորապես` հայցվորի՞, թե պատասխանողի բնակության վայրն է հաշվի առնվում:

–Ընդդատության կանոնները սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան: Մի քանի պատասխանողների դեմ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել պատասխանողներից որևէ մեկի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրի առաջին ատյանի դատարան: Պատասխանողի դեմ, որը չունի հաշվառման վայր, և որի վերջին բնակության վայրն անհայտ է, հայց կարող է ներկայացվել նրա գույքի գտնվելու վայրի դատարան: 

Նախկինում Երևանում համայնքային դատարաններ էին, ներկայումս Երևանում գործում է մեկ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը: Եթե հայցը կամ դիմումը Երևանում է ներկայացվում, դիմում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Անկախ նրանից, թե հայցվորը կամ պատասխանողը որ համայնքում են բնակվում` հայցադիմումը ներկայացվում է Տիգրան Մեծի 23/1 հասցեում գտնվող «Կենտրոն» նստավայր: Հետագայում գործը բաշխվում է դատավորների մեջ: Եթե, օրինակ, հայցվորն ապրում է Երևանում, պատասխանողը` Կոտայքում, դիմում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, կարող է դիմել նաև փոստի միջոցով: Իսկ որոշ դեպքերում, օրինակ` ալիմենտի բռնագանձման առումով, առկա է որոշակի արտոնություն. այդ դեպքում հայցվորը կարող է դիմել իր բնակության վայրի դատարան: Մարզերի դեպքում ևս նույն սկզբունքն  է և  նույն սկզբունքով կան մարզային դատարաններ: Բացի այդ, մեր քաղաքացիները կարող են անհրաժեշտ ինֆորմացիա ստանալ court.am կայքից, կամ դիմել հանրային պաշտպանի: Arlis.am կայքը ևս կարող են ուսումնասիրել, թեև այդքան էլ հեշտ չէ, բայց իրազեկվածության համար խիստ ցանկալի է: Միշտ չէ, որ օրենքները կանխատեսելի են: Կան դրույթներ, որոնք ի վնաս իրենց են գործում, մինչդեռ թվում էր, թե նման բան չի կարող լինել:

Ընդհանրապես քաղաքացիական դատավարությունն ու իրավահարաբերությունները մի ամբողջ մասնագիտացման ճյուղ են: Բոլոր դեպքերում հանրային պաշտպանի կամ փաստաբանի հետ գոնե խորհրդակցելը ցանկալի է, որովհետև եթե նույնիսկ հայցադիմումը վարույթ ընդունվի, դեռ չի նշանակում, որ բավարարվելու է: Ընդհանուր առմամբ` շատ դժվար է մի ամբողջ մասնագիտացում այդպես հեշտ ընկալել: Շատ են դեպքերը, երբ քաղաքացին դատարան է ներկայացնում տեղեկատվություն, որը չի բխում իր շահերից: Տեղեկատվություն է հաղորդում` չգիտակցելով, որ իր համար խնդիր է առաջացնում, մյուս կողմին էլ` լավություն անում: 

–Դատարանում ո՞վ է ընդունում քաղաքացուն, նրան օգնո՞ւմ են, թե` ոչ:

Դատարաններում առկա են ձևաթղթեր, որոնցից քաղաքացին կարող է օգտվել: Դատարանի աշխատակազմը կարող է օգնություն ցուցաբերել տեխնիկական հարցերով: Դատական նիստերի դահլիճում գործը քննող դատավորը և դատական նիստերի քարտուղարը քաղաքացուն չեն օգնում: 

–Իսկ ի՞նչ ծախսեր է ենթադրում քաղհայցը: Հայցը բավարարելու դեպքում պետտուրքը վերադարձվո՞ւմ է: 

–Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից (փորձաքննության և թարգմանության հետ կապված ծախսեր, վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարներ, փաստաբանի ծախս և այլն): Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է ՀՀ–ի կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Հատուկ վարույթներով դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal