Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին

SOCIETY

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և փոխնախարար Ալբերտ Բաբայանը հուլիսի 11-ին հանդիպել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի և ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացած ՔՀԿ կոալիցիաների ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայում բիզնեսի և տնտեսության ոլորտներում ծրագրեր են իրականացնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, հանդիպման նպատակը նախարարին, ծրագրի շրջանակում իրականացվող, «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրերի ներկայացումն էր և դրանց արդյունավետ իրականացման համար համագործակցության համաձայնության ձեռքբերումը:

Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է ծրագիրն ու տարվող աշխատանքը՝ նշելով, որ նախարարությունում նոր գաղափարներ են մշակվում, որոնք պետք է վերածվեն հայեցակարգային ծրագրի։

Նա նշել է նաև, առաջիկայում ՀՀ վարչապետի կողմից նախարարությունում նոր նշանակումներ կարվեն՝ փոխնախարարի մակարդակով, կիրականացվեն բարեփոխումներ և այս գործընթացում ցանկալի կլինի, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա նաև քաղհասարակության սեկտորը։

Կարեն Զադոյանը ներկայացրել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ նշելով, որ դրա շրջանակում քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները զարգացվում են, որպեսզի նրանք մրցունակ և արդյունավետ համագործակցություն, երկխոսություն ունենան կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«Բիզնեսի համար առաջնային տեղում այս նախարարության հետ համագործակցությունն է։ Մեր հիմնական կետերից մեկը փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ռազմավարություն մշակմանը աջակցելն է. այստեղ կա և՛ բյուջե, և՛ փորձագիտական թիմ, որպեսզի կարողանանք այսօրվանից երկխոսության մոդելը ճիշտ մշակել: Եկեք ճիշտ հիմքեր դնենք, որ օգտակար լինի և՛ նախարարության, և՛ քաղհասարակության կազմակերպությունների համար ու տրամադրված ներուժն ու ֆինանսական միջոցները կարողանանք արդյունավետ օգտագործել»,- ասել է ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։

Ծրագրի բիզնեսի ոլորտում հաղթած «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ղեկավար Գրիշա Հովսեփյանը նշել է․ «Մենք պատրաստակամ ենք համատեղ աշխատանքային կարգ մշակենք, հասկանանք բոլոր ուղղություններն ու ավելի արդյունավետ աշխատենք»,- ասաց նա։

Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը ներկայացրել է, թե ինչ է սոցիալական ձեռնարկությունը․ «Այն նոր երևույթ է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և վերջին մի քանի տարիներին է սկսել զարգանալ, սակայն այն շատ երկրներում մեծ թափով է զարգանում ու աջակցություն ստանում պետությունից։ Այն դիտարկվում է որպես շատ լավ մեխանիզմ՝ կառավարությանն օգնելու՝ տնտեսական զարգացման և համայնքային ու սոցիալական խնդիրներ լուծելու համար»։

Նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է այս գաղափարով ու նշել, որ այժմ հարկային բարեփոխումների փուլ է և կարելի է ուսումնասիրել ոլորտն ու այն նույնպես ներառել օրակարգում:

Նախարարը նաև առաջարկել է, որպեսզի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներն ընդգրկվեն բիզնես ծրագրերում։ Կարեն Զադոյանը նշել է, որ քննարկում կկազմակերպեն, իսկ եթե հետաքրքրվածությունը մեծ լինի, կարող են համաժողով կազմակերպել ՔՀԿ-ների և կառավարության մասնակցությամբ։

Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը նշել է, որ ամբողջ ծավալով և նախարարության բոլոր ստորաբաժումների ներգրավմամբ պատրաստ են համագործակցության:

 

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank