Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մասնավորի հետ խնդիրներ ու օրենքի բաց. խաթարված հուշարձաններն ու զոռբայությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մշակույթի նախարարությունը հայտարարել է մի շարք կառույցների` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու մասին: Կառույցների թվում են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը (իր նախնական տեսքով), «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը (իր նախնական տեսքով), մետրոյի «Երիտասարդական» կայարանը, «Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնը: 

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ներգրավված է եղել առաջարկություններ ներկայացնելու գործընթացում: Նրա հետ զրույցում փորձել ենք նախ հասկանալ` ի՞նչ քայլեր պետք է հետևեն հայտարարությանը:

Ճարտարապետը նախ ընդգծեց, որ ինչպես նախկինում, այսօր ևս գոյություն ունի մշակույթի նախարարության գիտահետազոտական կենտրոնը: 

«Այդ կենտրոնը հավաքում է ցանկը, դիտարկում առաջարկները, հիմնավորումները և որոշում` ներկայացված կառույցը ներառե՞լ այդ ցանկում, թե` ոչ: Իսկ չափորոշիչը հետևյալն է. այն օբյեկտները, որոնք ժամանակին պետական մրցանակի էին արժանացել, պետք է ներառվեն այդ ցանկում: Այդպիսի մրցանակ ստացել է «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը, «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Հրազդան» մարզադաշտը և այլ կառույցներ: Բայց դրանք ինչ–ինչ պատճառներով դուրս էին մնացել ցուցակից, չէինք էլ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց ճարտարապետը: 

Դիտարկմանը, թե ի՞նչ է ենթադրում «իր նախնական տեսքով» ասվածը, երբ վերոնշյալ կառույցների դեպքում կան փոփոխություններ, ճարտարապետը պատասխանեց.

«Կարող է խաթարված լինեն: Եթե խաթարված է` այդ աստիճանը պետք է պահպանվի, այլևս խաթարում չլինի: Իսկ առաջին հնարավորության դեպքում այդ խաթարումը պետք է վերացվի: Տրամաբանությունը դա է»:

Օրինակ բերեցինք «Ռոսիա» կինոթատրոնը, որի հարակից շրջանում, ինչպես նաև ներսում առևտրի կենտրոններ կան:

«Ռոսիա կինոթատրոնը դեռ գոյություն ունի, ուրիշ բան, որ շուրջը նոր բաներ են կառուցել: Եթե դրանք մի կողմ դնենք, որպես այդպիսին, այն գոյություն ունի, բայց իր հին տեսքը, ճակատները խաթարված են, ավելցուկներ կան: Հիմա այն սեփականաշնորհված է: Այս պարագայում պետք է ճանապարհներ գտնենք սեփականատիրոջ հետ, օրենքի ուժով կարողանանք ինչ–որ բան անել, որ խաթարումն ընդհատվի: Իսկ եթե որևէ բան  է անում, պետք է ստիպել, որ առանց մշակույթի նախարարության համաձայնեցման և հաստատման ո՛չ ներսում և ո՛չ դրսում ոչ մի քայլ չանի: Ընդհանրապես, մասնավորի հետ կապված խնդիր կա, որը կարգավորված չէ օրենսդրական դաշտով: Կա օրենքի բաց: Վերոնշյալին զուգահեռ, առանց ուշացնելու պետք է օրենք մշակվի, օրենսդրական կարգավորում պետք է լինի»:

Ես «Մոսկվա» կինոթատրոնի օրինակը բերեմ. «Այն սեփականաշնորհված է և սեփականատիրոջ հետ իրավունքների մասով պայմանագիր է կնքված: Սա եզակի դեպք էր: Ավելի շուտ` առաջին դեպքն էր, դրա համար էլ ուշադրություն դարձրեցին, իսկ դրանից հետո արդեն զոռբայությունը «գնաց»: Իմ տեղեկություններով` այդպիսի պայմանագիր միայն այդ կառույցն ունի, ունեն նաև եկեղեցիները»:

Նրա խոսքով`առհասարակ հնարավոր է այս կամ այն հուշարձանը նախնական տեսքի բերել, բայց դրա համար մշակույթի նախարարը պետք է իր վերահսկողությունն ունենա. «Մինչդեռ այս տարիների ընթացքում նախարարությունն առհասարակ չի զբաղվել այդ հարցերով: Ընդհանրապես, մոտ չի գնացել, ասել են` «մեր գործը չէ», այնինչ հուշարձանների աղավաղման մեջ իր մեծագույն մեղքը կա: Նոր նախարարության խնդիրն այդ առումով օրենսդրական դաշտի վերանայումն է` հօգուտ հուշարձանների պահպանման խնդիրների: Բացի այդ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող կառույցների ցանկը պետք է լրացվի, որպեսզի դրանք վաղը կամ մյուս օրը չոչնչանան: Լրացնելը մեկ օրվա գործ չէ: Պետք է ոչ միայն Երևանը, այլև տարբեր բնակավայրեր դիտարկել: Օրինակ` Գորիս, Գյումրի, Էջմիածին, և այն բնակավայրերը, որտեղ կան հուշարձաններ»,– ասաց նա` հավելելով, որ այս պահի դրությամբ նշվածներն իրենց առաջարկությունների մեջ չեն, բայց հետագայում քննարկման ենթակա հարցեր են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal