Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­նե­րը խնդիր­ներ են ստեղ­ծում հենց Փա­շի­նյա­նի հա­մար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչն այժմ կա Հայաստանում, նոնսենս է և նորմալ չէ: Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. խորհրդարանական երկրում գործադիր իշխանությունը չի կարող հենարան չունենալ օրենսդիր իշխանությունում: Ներքաղաքական իրավիճակն այսպես է որակում քաղաքագետ Գագիկ Համբարյանը` ընդգծելով, որ ունենք գործադիր իշխանություն, որը 105 պատգամավորից բաղկացած խորհրդարանում ունի ընդամենը 9 պատգամավոր: 

«Այսպիսի բան ոչ մի երկրում չկա: Եվ հիմա գործող իշխանությունը մեխանիկորեն փորձում է շատ արագ ձերբազատվել այդ խնդրից: Փորձում է նախ փոխել կեղծիքների առումով մեծ վտանգներ պարունակող Ընտրական օրենսգիրքը, որն ընդունվել էր նախորդ իշխանության կողմից: Երկրորդը` փորձում է այդ գործընթացները ավարտին հասցնել ավելի սեղմ ժամկետներում, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները որքան հնարավոր է շուտ անցկացվեն: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը, ապա պետք է նշեմ, որ կան բացեր, և դրանք շատ մեծ են: Նախարարներ կան, ովքեր իրենց տեղում չեն, ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Հաշվի առնելով այդ պատճառները, այնուամենայնիվ, որոշ անձինք ընդհանրապես բացահայտեցին իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը: Այդ դեպքերում օբյեկտիվ փաստեր կամ պատճառներ չկան, և այդ անձինք որևիցե օգուտ չեն կարող տալ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի դիտարկմամբ` այս պահին Նիկոլ Փաշինյանը այդ նախարարների առումով կտրուկ քայլերի չի դիմի:

«Տարբեր տարբերակներ, իհարկե, կան: Կարող է այդ նախարարներից շատ արագ ձերբազատվել, բայց այդ դեպքում խնդիր կլինի արդեն իր թիմի մեջ: Այսինքն` վիրավորվածների մի խումբ կառաջա, որը ծածուկ կգործի Նիկոլ Փաշինյանի դեմ: Բայց, միևնույն ժամանակ, կոպիտ սխալներ և սկանդալներ հրահրող նախարարները խնդիրներ են ստեղծում կոնկրետ Նիկոլ Փաշինյանի համար, ինչն էլ իր հերթին խնդիր է ընդհանուր թիմի համար: Քանի որ վարչապետը շատ ակտիվ պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հիմա շատ կտրուկ քայլերի չի դիմի: Բայց ընտրություններից հետո, տեսնելով իր կողմից նշանակված նախարարների ունակությունները և գործելաոճը, կփորձի իր հետագա քայլերի մեջ «կորեկցիաներ» մտցնել:

Սա, իհարկե, այն դեպքում, եթե արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած ուժը կարողանա ձևավորել մեծամասնություն, ըստ որի էլ` ձևավորի կառավարություն»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով` քանի որ Հայաստանում հետհեղափոխական էյֆորիա է, ժողովուրդը մի փոքր ավելի մեղմ է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների թե՛ կոպիտ և թե՛ մյուս սխալներին. «Փորձելով մեղմել վարչապետի կառավարության անդամների սխալները, Նիկոլ Փաշինյանին պաշտպանող ուժերն էլ փորձում են անընդհատ հիշեցնել նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած գործընթացները, երբ Սերժ Սարգսյանի կողմից ուղղակիորեն հովանավորվում էր անպատժելիությունը, ամենաթողությունը»:

Ինչ վերաբերում է երկու ամսվա ընթացքում գրանցված փոփոխություններին` Գ. Համբարյանը նշեց, որ սոցիալ-տնտեսական բնագավառում շատ քիչ են ձեռքբերումները: «Դա նորմալ է, ես չէի սպասում, որ կտրուկ փոփոխություններ կլինեին. օրինակ` թոշակները, աշխատավարձերը կբարձրանային: Ավելի շատ սպասում էի, որ ապրանքների գնաճը կկանխվեր և գները կնվազեին: Ցավոք, գնանկում արձանագրեցինք միայն շաքարավազի և բանանի դեպքում, իսկ մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների մասով որևիցե փոփոխություն չեղավ: Ընդհակառակը` որոշ ապրանքների գներ նույնիսկ բարձրացան: Եվ այս բացը իշխանությունները կոմպենսացնում են ձերբակալություններով, բացահայտումներով: Այդ գործողություններն, իհարկե, ողջունելի են, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ԱԱԾ-ի, ոստիկանության գործունեության նման հրապարակայնությունը հիմնականում մեկ նպատակ ունի: Այն է` հասարակության ուշադրությունը շեղել երկրում առկա բավականին սուր իրավիճակում գտնվող սոցիալ-տնտեսական խնդիրներից, և հասարակությանը ցույց տալ, որ թեև այդ խնդիրների լուծման առումով որևիցե ձեռքբերում չկա, բայց գոնե արդարության, անպատժելիության մասով իշխանությունները քայլեր են ձեռնարկում: 

Բայց սա երկար օգտագործել չի կարելի. եթե նույն բանը շատ է լինում, հասարակության համար դա շատ սովորական բան է դառնում: Որպես քաղաքացի, նաև ենթադրում էի, որ հեղափոխությունից հետո իշխանությունները կանցնեն օլիգարխներին: Հեծանիվ հնարել պետք չէր, կարելի էր վերցնել Վրաստանի օրինակը, երբ Վարդերի հեղափոխությունից հետո Միխայիլ Սահակաշվիլին անցավ կոնկրետ քայլերի: Նա պարտադրեց ապօրինաբար ձեռք բերված ահռելի գումարները կիսվել պետության հետ: Մեզ մոտ նման բան տեղի չունեցավ: Որքան տեղյակ եմ` 2 ամսվա ընթացքում հաջողվել է միայն 20 միլիարդ դրամից մի փոքր ավելի գումար հետ բերել բյուջե»,-ասաց նա` ընդգծելով, որ ցուցանիշը պետությունից ու հասարակությունից գողացվածի համեմատ շատ քիչ է:

«Այդ ցուցանիշը «ծովում մի կաթիլ» է: Քանի դեռ կա հետհեղափոխական էյֆորիա, Նիկոլ Փաշինյանը կարող է հույս ունենալ, որ իր վարկանիշը հասարակության մոտ բավականին բարձր կլինի, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում: Եթե իշխանությունները մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ չկարողանան կոնկրետ արդյունքներ ապահովել, ապա Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում կապրի»,-եզրափակեց քաղաքագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal