Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իդեալականացումից մինչև տագնապներ.ինչո՞վ են պաշտոնյաները կաշկանդված. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորանշանակ պաշտոնյաների, կառավարության ներկայացուցիչների կողմից հնչում են խոսքեր, կարծիքներ, որոնք որոշ դեպքերում քննադատության են արժանանում հասարակության կողմից: Օրիգինալ երևալու ցանկությո՞ւն, թե՞ ուղղակի կառավարման ոլորտում անփորձության հետևանք է սա: Հոգեբան Սամվել Խուդոյանը հարցը մի քանի կողմերից է դիտարկում:

«Եթե պաշտոնյան ոչ թե ընկերների, այլ բարձրախոսի առաջ է խոսում, բնականաբար, պետք է հաշվի նստի իր ասածի հետ: Իհարկե, ամենառաջին պայմանը սուտ բան չասելն է: Նաև չասել բաներ, որոնց մասին տեղյակ չէ: Պաշտոնյայի համար մյուս ամենակարևոր սկզբունքը կոնկրետ լինելն է: Այսինքն`վերացական բաներ չի կարելի ասել, որովհետև վերացականի տակ մարդիկ կարող են ընկալել և ըմբռնել ամեն ինչ: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ վերոնշյալ անձանց մի մասն ամբողջ կյանքում պաշտոն չի զբաղեցրել: Նրանք նոր են նշանակվել: Կարծում եմ` քննադատությունները կսթափեցնեն, կսովորեցնեն նրանց, որպեսզի հավասարակշռեն ասածները: Բոլոր դեպքերում կոռեկտ խոսքը շատ կարևոր է բոլորի, առավել ևս` պաշտոնյաների համար»,–«Փաստի»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Սամվել Խուդոյանն առանձնացրեց նաև փաստերով խոսելու սկզբունքը:

«Օրինակ` հայտնի դեպքերով Նիկոլ Փաշինյանը խոսեց կոռուպցիոն ռիսկերի մասին: Ոչ մի կոռեկտություն չկար, բայց քանի որ կային փաստեր, կար ճշմարտություն, բոլորը ձեռքերը վեր էին բարձրացնում: Պաշտոնյան չի կարող կարծիք հայտնել գուշակության մակարդակով: Նման դեպքերում, կարծում եմ, պատճառն անփորձությունն է. ելույթը բարձրախոսի առաջ էապես տարբերվում է մյուս ելույթներից: Եթե հանրության առաջ եմ խոսում, ամեն մի բառը պետք է կշռեմ, որ իմանամ նաև դրանից բխող հետևանքները: Նորանշանակները պետք է շատ բաներ սովորեն: Պետք չէ նրանցից հարյուր տարվա փորձ ունեցողների հմտություններ պահանջել: Իսկ անզգույշ արտահայտած մտքի դեպքում պետք չէ պաշտպանվել, այլ պետք է ներողություն խնդրել` «կներեք` անզգույշ եմ արտահայտվել», և ժողովուրդը միանգամից կհասկանա: Փաստերով պետք է խոսել, եթե մի բան ասում ես, պետք է կարողանաս ապացուցել և վերջ: Այդ սկզբունքով պետք է առաջնորդվեն: Պետք չէ մշակել մյուսների մտքերը: Եթե վստահ չես, ասա, որ դա քո սուբյեկտիվ կարծիքն է, որ այն պետության ու իշխանության մյուս ներկայացուցիչների կարծիքը չէ: Այդ դեպքում ոչ ոք չի վերցնի ու քեզ չի ոչնչացնի»,–նշեց հոգեբանը: 

Սամվել Խուդոյանը նոր իշխանության մի շարք ներկայացուցիչների մոտ հոգեբանական խնդիր է տեսնում: 

«Երբ սկսում են խոսել, ակնհայտ է դառնում, թե որքան կաշկանդված են: Կան նաև տագնապի նշաններ: Իհարկե, նրանց մեջ կան վաղուց հայտնի հանրային դեմքեր, ովքեր հանգիստ և կոռեկտ են խոսում: Բայց նորերի մոտ, ովքեր նոր են հայտնվում էկրանի կամ բարձրախոսի առաջ, տագնապ կա: Լարված հետևում են, որ սխալ բաներ չասեն, բայց, միևնույն է, սխալներ են թույլ տալիս: Բացի այդ, պետք է հաշվի առնենք, որ այդ մարդկանց դեմ նախկին իշխանությունների մի ամբողջ բանակ է աշխատում: Ֆիլտրում են, գտնում սխալներ, գրառումներ: Յուրաքանչյուր սխալ խոշորացույցով դեմ են տալիս ու ասում` տեսե՛ք, այսպես ասաց, հիշե՛նք` ինչպես է ասել և այլն: Իսկ ժողովուրդը շատ ուշադիր է նոր իշխանությունների վարքի, պահվածքի նկատմամբ: Իդեալականացված են ընկալում նոր իշխանություններին, և այդ պատճառով էլ սպասում են, որ ոչ մի սխալ չպետք է թույլ տան: Բնականաբար, ժողովրդի սպասումը շատ մեծ է` իդեալ են ուզում տեսնել: Ամենաչնչին արտահայտությունների նկատմամբ ուշադիր են»,–եզրափակեց հոգեբանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal