Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նոր պղնձաձուլարանը պիտի կառուցվի չվարկաբեկված, սուտ խոստումներից հեռու, հուսալի գործարարի կողմից». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ–ն պատրաստվում է նոր պղնձաձուլարան կառուցել: Պղնձաձուլարանի կառուցման ծրագրի նախապատրաստման աշխատանքները պետական աջակցություն են ստացել, որի նպատակով ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ: Խմբի ղեկավար է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, քարտուղարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն է: Աշխատանքային խմբի անհատական կազմում ընդգրկված են չորս նախարարությունների ներկայացուցիչներ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը: «Վալլեքս» խմբի ընկերություններից ներկայացուցիչը պղնձի ծրագրի ղեկավար Կ. Ղազարյանն է:

Ինչպես հայտնի է, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ–ն Ալավերդու պղնձաձուլական գործարանն է շահագործում արդեն երկար տարիներ: Թե ինչպիսի ազդեցություն է գործարանն ունեցել և շարունակում ունենալ Ալավերդու և հարակից շրջանների վրա, գաղտնիք չէ ոչ ոքի համար: Գաղտնիք չէ նաև այն, որ ընկերության սեփականատերը՝ Վալերի Մեջլումյանը, «Վալեքս գրուպ» ընկերության նախագահն է, իսկ այդ ընկերության մաս կազմող «Թեղուտ» ՓԲԸ–ն շահագործել է Թեղուտի հանքավայրը, որը այժմ չի գործում: Թեև պաշտոնական տեքստերում ասվում էր, որ այն չի շահագործվում տեխնիկական պատճառներով, բայց բնապահպաններն այլ բան էին մատնանշում՝ պոչամբարների փլուզման վտանգ կար:

Եվ ահա այսօր այս ընկերությունը, որի գործունեությունը, մեղմ ասած, վտանգել ու վտանգում է Լոռու մարզի բնակչության առողջությունը և մեծ վնաս հասցնում շրջակա միջավայրին, նոր պղնձաձուլարան կառուցելու ծրագիր է մշակում, այն էլ՝ կառավառուցելու ծրագիր է մշակում, այն էլ՝ կառավարության հետ համատեղ:

Այս դեպքում բազմաթիվ հարցեր են առաջանում: Վստահել, չվստահել, մտահոգվել, թե՝ ոչ: Պատասխանը միանշանակ չէ: Կառավարության նոր կազմին վստահում ենք, բայց և հին թալանչիների՝ ցանկալին իրականի տակ հրամցնելու փորձառությանը նույնպես:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշում է, որ կառավարության կազմի նոր անդամներին գուցե վստահում է, բայց չի կարող ասել, թե իրենք որքանով են տիրապետում այդ ոլորտին և արդյոք «Վալեքս գրուպ»–ի մասնագետների ասածներին ինչպես կարձագանքեն: Նշում է, որ պետք է նախևառաջ բոլոր փաստաթղթերը ստուգվեն, պետք է այդ ընկերությունը 18 տարի շարունակ իր կողմից խոստացված՝ տասնյակ հազարավոր տոննա մթնոլորտային արտանետումները վնասազերծելու և օգտահանելու համար անհրաժեշտ սարքավորումներ տեղադրի և շահագործի, տարիներ շարունակ հավել յալ արտանետումների համար հարկերն ու տուգանքները վճարի, նոր միայն նոր պղնձաձուլարանի մասին խոսք գնա: 

«Տարիներ շարունակ Ալավերդու բնակիչները այդ վնասակար նյութերն են շնչել, նորածին երեխաները իրենց առաջին ճիչի հետ միասին այդ գազերն են շնչել»,– նշեց նա: Ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրին՝ բնապահպանը նկատեց, որ շահագործումը դադարեցնելու պատճառը նաև պոչամբարների ներկայիս աղետալի վիճակն է:

Սանասարյանի խոսքով՝ եթե Հայաստանում մետաղաձուլման գործարան պիտի կառուցվի, ապա այն պետք է կառուցի չվարկաբեկված, սուտ խոստումներից հեռու, հուսալի գործարարը, այլ ոչ կեղծիքներով ու խաբեությամբ Թեղուտի հանքավայրին տիրացած, տարիներ շարունակ ալավերդցիներին գազախեղդ անող Վալերի Մեջլումյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal