Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իբր ներդրումներ ու բարեփոխումներ են անում, բայց սպառողը փոփոխություն չի զգում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքից վերջին շրջանում հասարակական դժգոհությունները չեն դադարում: Անկախ բողոքներից` սպառողը զգալի փոփոխություններ չի արձանագրում: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ խոսել ենք ստեղծված իրավիճակի պատճառների և հնարավոր լուծումների մասին: 

«Ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն, աղբահանություն: Նշված ծառայությունների դեպքում մինչ այս էլ են բողոքներ ու խնդիրներ եղել: Նախկինում մարդիկ բարձրաձայնում էին, բայց ոչ մի արդյունքի չէին հասնում: Բացի այդ` նախկինում սպառողն այդքան էլ հետևողական չէր: Իշխանափոխությունից հետո բոլորի մոտ հույսեր են առաջացել նաև վերոնշյալ ծառայությունների առումով: Պետք է ինչ–որ բաներ փոխվեն դեպի դրականը, բայց միանգամից ակնկալելն անհնար է: Պետք է սպասենք, տեսնենք` ինչ է լինում: Դրական տեղաշարժ պետք է լինի, որովհետև նույն ջրանջատումները, հոսանքազրկումները շարունակվում են: Նույն վիճակը շարունակվում է, ոչ մի փոփոխություն չի եղել, մինչդեռ` մեծ ներդրումներ են ներկայացնում ՀԾԿՀ: Ներդրումներ են անում, իբր բարեփոխումներ են անում, բայց սպառողը փոփոխություն չի նկատում»,–ասաց Կ. Չիլինգարյանը: Իսկ թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի նոր իշխանությունն այդ խնդիրները բացառելու համար, հ/կ նախագահը նշեց. «Պետք է ստուգումներ և աուդիտ անցկացվի` պարզելու, թե ինչպես են օգտագործվում այն գումարները, որոնք հատկացվում են ներդրումների ձևով: Մենք գիտենք, որ տարիներ շարունակ ներդրումներ են եղել, մեծ գումարներ են հատկացվում, բայց ինչ–որ ձևով պետք է վերահսկվի: Պետք է պարզեն` այդ գումարները իրենց նպատակին են ծառայո՞ւմ, թե՞ ուղղակի ձևական բնույթ են կրում: Միայն այդ դեպքում կարելի է դրական փոփոխության սպասել: Եթե ընկերությունների` ծառայություն մատուցելու ներկայիս մոտեցումը չփոխվի, իրավիճակը, երևի, կհանգեցնի որոշ բացահայտումների»:

Կարեն Չիլինգարյանը խոսեց հատկապես ջրամատակարարման և աղբահանության մասին:

«Նախ` մինչև օրս չգիտենք, թե նախկին կառավարությունը «Վեոլիա ջրի» հետ ինչ պայմաններով և ինչպես պայմանագիր կնքեց: Ընկերությանը չեմ կարող մեղադրել` բիզնես շահեր է հետապնդում, բայց կառավարությունը պետք է այնպիսի պայմանագիր կնքեր, որ սպառողի համար ամեն ինչ ավելի մատչելի և դյուրին լիներ: Բայց սպառողը միայն պայմանագիրը կնքելուց հետո իմացավ, որ 2017թ. հունվարի 1–ից սակագինը բարձրանալու է: Մեծ հաշվով` կասկածելի ձևով պայմանագիր են կնքել: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին. հիմա ամառվա սեզոն է, ջրի սպառումը շատացել է: Ի դեպ` խնդիրներ կան նաև սպառողների առումով: Շրջանցելով ջրաչափերը` շատերն անխնա օգտագործում են ջուրը: Դեպքեր են եղել, որ ջրաչափերը հանել են սեփականատիրոջ վերահսկողության գոտուց, որ կարողանան հսկել նրան: Մեծ ընտանիք է, բայց ցուցմունքում սպառած ջուրը 1–2 խորանարդ մետր է: Դա նաև այն դեպքում, երբ այգի են ջրում և այլ աշխատանքներ անում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ պոմպակայանների ջրագծերի վթարներ եղան: Այնուամենայնիվ, մինչև անխնա ջրօգտագործումը չվերացվի, 

խնդիրը չի լուծվի: Ջրաչափը շրջանցելով` այգիներում գիշեր–ցերեկ ջուրը բաց են թողնում: Այդքանից հետո ջուրն ինչպե՞ս բավականացնի: Հետո ջրագծերը մաշված են ու հին: Աշխատանքներ կատարվում են, բայց բոլոր ջրագծերը փոխելն անհնար է: Դրանք հիմնականում 50–70 տարվա ջրագծեր են, մեծ մասը նաև վնասված է: Ամբողջ ջրագծերը փոխելու համար մեծ ներդրումներ են պետք»,–նկատեց մեր զրուցակիցը` հավելելով, որ իր հաշվարկներով մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում է պետք: 

«Իսկ աղբահանությունը բարձիթողի վիճակում է, թեև տարիներ շարունակ բարձրաձայնել ենք այդ մասին: Սպառողը պարտավոր է վճարել, ուշացումների դեպքում էլ` տույժ–տուգանքների կենթարկվի, բայց ծառայություն մատուցող կազմակերպությունը ոչ մի պարտավորություն չունի սպառողի հանդեպ: Դա է պատճառը, որ նման վիճակ է ստեղծվել հատկապես մայրաքաղաքում: Եթե նշված խնդիրները վերահսկվեն, շատ հարցեր լուծում կստանան»:

Հ/կ նախագահի դիտարկմամբ` միանգամից ասել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարությանը ևս պետք է փոխել, անլուրջ կլինի. «Դա այն կառույցն է, որը պետք է կարգավորում իրականացնի: Պետք է կարգավորի սպառողի և մատակարարի միջև առկա հարաբերությունները: Երևի այդ կառույցում էլ աուդիտ և ստուգումներ պետք է իրականացվեն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal