Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անսխալականության սևեռում և հանրության նկատմամբ նեղացկոտ տոնայնություն. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն ու փոխվարչապետի մամլո խոսնակը աշխատանքից ազատման դիմում են գրել: Առավել բնականոն ընթացք այստեղ դժվար էր տեսնել, ինչքան էլ որ հանրության աչքը պատրաստ չէ տեսնել նման զարգացումներ: Ներկայումս գուցե նույնիսկ կարիք չկա անդրադառնալու ազատման դիմումների իրական ու, այսպես ասած, ֆեյսբուքյան պատճառներին: Ի վերջո, ակնհայտ էր, որ վերոնշյալ երկուսն էլ սխալներ էին թույլ տվել: Ի դեպ, չնայած սոցցանցերում և այլ հարթակներում առաջին փոխվարչապետի խոսնակը շատ ավելին, հաճախ էլ լիովին անտեղի քննադատության ենթարկվեց, այնուամենայնիվ, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի քայլերը շատ ավելի վտանգավոր էին, քան մի քանի անհաջող ձևակերպված արտահայտություններ: 

Թերևս կարիք չկա հերթական անգամ անդրադառնալ օրեր շարունակվող ծայրահեղացված թեմաներին, սակայն կրկին շեշտել է պետք, որ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի միջամտությունը բիզնես ոլորտի խնդիրներին պետք է հատուկ գնահատական ստանա` ոչ անձի մակարդակով: Սակայն այս մասին փոքր–ինչ հետո:

Ըստ էության, այս օրերին մենք ունեցանք բազմաշերտ ու խառնաշփոթ իրողություններ, փոխադարձ մեղադրանքներ, հաշվեհարդարի ու բռնության կոչեր, վհուկների որս, դավաճանների փնտրտուք, այս բոլորը համեմվում էր քաղաքական պատվերի, լրատվական «լայքահավաքի», հակահեղափոխության կանխատեսումների և այսօրինակ ու նման մակարդակի տեղեկատվական հոսքերով: Արդյունքն, իհարկե, ազատման դիմումներն էին, սակայն վատ էր այն, որ անգամ դիմումներում զգացվում էր աշխատանքից հեռացող երիտասարդների անսխալականության սևեռումը և հանրության նկատմամբ նեղացկոտ ու մեղադրական տոնայնությունը: Թերևս հենց ազատման դիմումների տեքստերից ակնհայտ էր դառնում, որ երիտասարդները պարզապես դեռ պատրաստ չէին մտնել պետական պաշտոնյայի ծանր պատասխանատվության տակ և աշխատել մշտական լարման ու քննադատության պայմաններում: Ինչևէ, այսքանով եզրափակենք այս թեման և անդրադառնանք շատ ավելի խորքային մի խնդրի` հրապարակայնությանը: 

Ամենայն հավանականությամբ, երիտասարդների ազատման դիմումները կընդունվեն, և դա առավել քան նորմալ կլինի, սակայն այստեղ շատ ավելի կարևոր է այդ դիմումների նկատմամբ գնահատականի դրվագը: Ըստ էության, կառավարությունը հասարակության նկատմամբ ունի սոցիալական պատասխանատվություն իր ցանկացած քայլի համար, հենց այստեղից է սկսվում ժողովրդավարությունն ու հրապարակայնությունը: Այս տեսանկյունից պետք է համապատասխան գնահատական ու մեկնաբանություն տրվի կառավարության կազմից հեռացող, թեկուզ և ոչ բարձրաստիճան պաշտոնյաների և՛ քայլերին, և՛ հայտարարություններին, և՛ ազատման փաստին: Սա չափազանց կարևոր կետ է, քանի որ նախկինում, երբ հայտնի էր դառնում որևէ չինովնիկի թաթախվածությունը որևէ կեղտոտ պատմության մեջ, վերջինիս կամ առանձնապես ոչինչ չէր սպառնում` կախված հանրային արձագանքից ու բարձրացած աղմուկի չափից, կամ էլ առավելագույնը սուսիկ–փուսիկ տվյալ չինովնիկը տեղափոխվում էր մեկ այլ ոլորտ` հանրության աչքից հեռու: Նման պրակտիկայում անիմաստ է անգամ խոսել հասարակության նկատմամբ կառավարության սոցիալական պատասխանատվության մասին, բացի այս, արատավորված համբավով չինովնիկին փոխարինելու էր գալիս իր նման մեկը, որը ոչ թե ավելի ազնիվ էր, արդար կամ մաքուր, այլ որի մասին հանրությունը քիչ բան գիտեր: 

Սակայն հիմա, քանի որ ունենք նոր կառավարություն, ավելին` ունենք ոմանց կարծիքով հետհեղափոխական Հայաստան, ապա առաջնային է, որպեսզի կառավարությունը հաշվետու լինի իր ներսում և իր շուրջը կատարվող ցանկացած գործընթացի և իրողության նկատմամբ: Այս տեսանկյունից առավել քան պարտադիր է քաղաքական գնահատականը մասնավորապես վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի գործունեության նկատմամբ, քանի որ վերջինս փաստացի փորձել է անել այն, ինչ արել են նախորդ իշխանությունները տարիներ շարունակ: Նման գործելաոճը որպես երևույթ պետք է արժանանա հստակ և հայեցակարգային քաղաքական գնահատականի, որպեսզի առաջիկայում և ընդհանրապես վարչական, քաղաքական իշխանության հետ աղերսներ ունեցող գործիչները, անհատները, չինովնիկները` անկախ զբաղեցրած պաշտոնից, երբևէ չփորձեն իրենց վստահված իշխանության մանդատի չափաբաժինն օգտագործել որևէ այլ նպատակով: Այստեղ մենք գործ ունենք համակարգային խնդրի հետ, քանի որ նախորդ վարչակարգերի օրոք հայաստանյան քաղաքական ու տնտեսական միջավայրի բացասական շատ երևույթներ պայմանավորված են եղել տնտեսության ու քաղաքականության սերտաճումով ու փոխադարձ ազդեցություններով: Նման պրակտիկան պարզապես պետք է բացառել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal