Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարեն Քոչարյան. «Հայաստանում դասական հետհեղափոխական շրջան է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում դասական հետհեղափոխական շրջան է` իր բոլոր` թե՛ հետհեղափոխական և թե՛ միաժամանակ նաև նախընտրական օբյեկտիվ դրսևորումներով: Անդրադառնալով Հայաստանում առկա իրավիճակին, ներքաղաքական զարգացումներին` «Փաստ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: 

Դիտարկմանը, թե որո՞նք են օբյեկտիվ դրսևորումները, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Նախ` բիզնեսի փաստացի անորոշությունն է: Բիզնեսի ներկայացուցիչները սպասում են ընտրություններին, որպեսզի հասկանան իրենց անելիքները: Հետհեղափոխական և նախընտրական շրջանում օբյեկտիվ դրսևորում են նաև ԱԱԾ-ի և ոստիկանության գործողությունները: Օբյեկտիվ դրսևորում են նաև քաղաքական կուսակցությունների նոր «մոզաիկայի» վերադասավորումները: Այդ վերադասավորումները ևս բնորոշ են հետհեղափոխական շրջանին»:

Քաղտեխնոլոգի հետ զրուցեցինք նաև ֆեյսբուքյան դաշտում առկա ֆեյքերի մեծ բանակի, ինչպես նաև իրական մարդկանց կողմից դրսևորվող ագրեսիվ, ոչ ադեկվատ պահվածքի մասին:

Կարեն Քոչարյանը շեշտեց` երևույթը նոր չէ, միշտ է այդպես եղել. «Նորություն չէ: Պարզապես քանի որ գնում ենք ընտրությունների, յուրաքանչյուր նախընտրական շրջանում ֆեյքերն ակտիվանում են: Դեռ 2012 թվականից բոլոր նախընտրական շրջաններում այդ ակտիվացումը տեսել ենք»:

Ինչ վերաբերում է իրական մարդկանց վերոնշյալ պահվածքին, նա նշեց, որ այդ դրսևորումները ևս նոր չեն:

«Ֆեյսբուքն ինքն իրենով շատ մարդկանց համար ինքնահաստատման ինչ-որ հարթակ է: Իսկ այն մարդիկ, ովքեր ֆեյսբուքում առյուծ են դառնում, իրականում նապաստակ են: Դա միշտ է եղել: Պարզապես նոր իշխանության որոշ անձանց առումով փորձը ցույց տվեց հետևյալը. այն, ինչն իրենց «ծնեց», այն էլ իրենց կործանեց, որովհետև իրենք սովոր էին միայն ֆեյսբուքյան հարթակին: Իրենք այդպես էլ չհասկացան, որ քաղաքացիական հասարակության կամ հասարակական կազմակերպության անդամ լինելը մի բան է, պետական չինովնիկ լինելը` մեկ այլ բան: Ով սա հասկանա` երկար կմնա, ով չհասկանա` շատ արագ կլինի այն, ինչ եղավ Գևորգ Աճեմյանի և Կարպիս Փաշոյանի հետ»,-նշեց Կ. Քոչարյանը:

Ինչ վերաբերում է նոր կառավարության կադրային քաղաքականությանը, քաղտեխնոլոգը նկատեց. «Հետհեղափոխական կադրային իրավիճակ է: 

Մի խոսք կա` «методом проб и ошибок», պետք է փորձեն առաջ գնալ: Դա եղել է նաև 90-ականների սկզբին, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, նույնը եղել է նաև 1998 թվականին` պալատական հեղաշրջումից հետո: Երբ նոր իշխանություն է գալիս, չունի իր կադրերը և փորձում է մարդկանց բերել: Այդ մարդկանց մի մասն իրեն արդարացնում է և շարունակում է աշխատել, մյուս մասը չի արդարացնում ու գնում է իրենց տուն: Սա բնական երևույթ է»:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանոարտահերթ ընտրություններին, այդ ընտրություններից մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ ընկած ժամանակահատվածին, Կարեն Քոչարյանը նշեց. «Ավագանու ընտրություններն, ամեն դեպքում, ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ դառնալու են գլխավոր փորձը: Բայց Երևանի և մարզերի բնակչության մեջ, այնուամենայնիվ, կա մենթալ և մոտեցումների տարբերություն. եթե դիտարկենք բոլոր նախորդ ընտրությունների արդյունքները, կտեսնենք, որ, օրինակ, Երևանում, ի տարբերություն մարզերի, համեմատաբար միշտ ավելի ընդդիմադիր են եղել: Թեև Երևանի ավագանու և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում որոշակի տարբերություններ կլինեն, բայց, ընդհանուր առմամբ, ավագանու ընտրությունները գլխավոր փորձն են լինելու»:

Դիտարկմանը` հաշվի առնելով ավագանու ընտրությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններն ու որոշումները, ի՞նչ կարելի է սպասել, նա արձագանքեց. «Այն` ինչը որ Ազգային ժողովում: Կարծում եմ, եթե «Ելք»-ը նույն բլոկով գնա, կհաղթի «Ելք»-ը, եթե առանձին գնա` կհաղթի ՔՊ-ն, բայց «Ելք»-ն էլ կանցնի, կանցնի նաև ԲՀԿ-ն: Իսկ մնացածից ո՞վ կանցնի կամ չի անցնի, ցույց կտա բուն նախընտրական «կամպանիան»: Քանի որ հիմա փող չի լինելու, թե՛ Երևանի ավագանու և թե՛ Ազգային ժողովի ընտրություններում, նախընտրական քարոզարշավները բավականին լուրջ ազդեցություն են ունենալու»:

Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ ավագանու ընտրությունների առումով այժմ շատ դժվար է խոսել, քանի որ 30 օրը շատ բան կարող է փոխել: 

Մյուս ուժերի առումով էլ խճանկարը կերևա այն ժամանակ, երբ լինեն ընտրություններ, որովհետև նախընտրական քարոզչական «կամպանիայից» շատ բան է կախված. «Մասնավորապես` ով ոնց կտանի, ով ինչ դեմքով ի հայտ կգա: Իսկ ինչ-որ կուսակցություններ, բնականաբար, իրենց դեմքը պետք է փոխեն: Օրինակ` համոզված եմ, որ ՀՀԿ-ն ամբողջովին այլ տեսքով կներկայանա: ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին, կարծես, չի ուզում մասնակցել, բայց ԱԺ ընտրություններին անպայման կմասնակցի: Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ իրենք գնալու են բացառապես քաղաքական թիմով: Առհասարակ, բոլոր կուսակցություններում սրբագրումներ են լինում` կապված նոր իրողությունների հետ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023