Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նախատեսվում է դպրոցական զինղեկների համար տարիքային շեմ սահմանել. ԿԳՆ պաշտոնյա

POLITICS

Դպրոցում ռազմագիտության ուսուցիչների՝ զինղեկների 90 տոկոսը կենսաթոշակային տարիքի են: Նրանց հիմնական մասը բավարար կերպով չեն զբաղվում պատանիների ռազմագիտական պատրաստվածությամբ. նման համոզմունք հայտնեց Tert.am խմբագրություն դիմած քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Ըստ նրա, տղաները բանակ պետք է զորակոչվեն որոշակի գիտելիքներ արդեն իսկ ձեռք բերած, բայց թոշակառու զինղեկներն իրենց աշխատանքն այդքան էլ չեն կարևորում:

Քաղաքացին նշեց, որ թոշակառու տարիքի զինղեկները ոչ մի կերպ չեն ուզում զիջել իրենց տեղը պահեստազորում գտնվող զինվորականներին, չնայած նրան, որ բարձր զինվորական թոշակ են ստանում:

Քաղաքացին մատնացույց արեց զինկոմիսարիատների թվի կրճատումները և նշեց, որ շատ երիտասարդ զինվորականներ գործազուրկ են մնացել և կարող են զբաղեցնել այդ տեղերը:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ 90 տոկոս տարիքային ցենզի հետ կապված քաղաքացու բողոքն իրականությանը չի համապատասխանում, թեև հաստատեց՝ իհարկե կենսաթոշակառուներ կան և բավականին մեծ տարիքով զինվորական ղեկավարներ դպրոցներում դասավանդում են:

 
 



«Դա փաստ է, և Կրթության նախարարության համար, իհարկե, մտահոգության խնդիր։ Մենք արդեն 2 տարի է՝ աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց իհարկե ունենք շատ լավ մասնագետներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր լավ էլ աշխատում են»,-ասաց նա:

Արթուր Կարապետյանը նախ հստակեցրեց, որ որևէ ուսուցչի՝ այդ թվում նաև ռազմագիտության ուսուցչի համար տարիքային որևէ շեմ սահմանված չէ որևէ օրենքում կամ այլ իրավական ակտերում, այդ իսկ պատճառով տնօրենները կամ ուսումնական հաստատությունները նրանց ազատելու որևէ հիմք չունեն:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետը նշեց, որ նախարարությունն առաջիկա ժամանակահատվածում նախաձեռնել է, որպեսզի օրենքում փոփոխություն կատարի: «Նախաձեռնել ենք ստեղծել այն հիմքերը, որ կարողանանք հատկապես զինվորական ղեկավարների համար սահմանել տարիքային շեմ: Դա իսկապես մեզ համար էլ մտահոգիչ է, որովհետև մենք ոլորտը վերաթարմացնելու և երիտասարդացնելու խնդիր ունենք այս պահին»,-ասաց նա:

Արթուր Կարապետյանը նշեց, որ և՛ Կրթության նախարարությունը, և՛ ՊՆ-ն իրավասու չեն զինղեկների ընտրության հարցում: «Զինվորական ղեկավարի ընտրությունն իրականացվում է ուսուցչի մրցույթի կարգով, որն իրականացնում է դպրոցը: Դպրոցը թափուր տեղ ունենալու դեպքում հայտարարություն է տալիս և նշում այն չափորոշիչները, որոնք նախատեսված են իրավական ակտերով: Այսինքն՝ եթե մարդը գալիս, ներկայանում է դպրոց, ներկայացնում պահանջվելիք չափորոշիչները, ապա համապատասխանելու դեպքում մասնակցում է մրցույթին: Հաղթողների հետ դպրոցի տնօրենները կնքում են պայմանագիր»,-ասաց նա և նաև հավելեց, որ իրավական ակտերում հստակ ամրագրված է, որ դպրոցի զինվորական ղեկավարների ընտրությունը պահեստազորի սպաներից են վերցնում:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքացու դիտարկմանը, թե զինկոմիսարիատները կրճատվել են, և երիտասարդ կադրերով կարող են դպրոցները համալրվել, Կարապետյանը նշեց. «Նախ զինկոմիսարիատների կրճատումը երկու ամսվա գործընթաց է և չի կարող կապ ունենալ ոլորտի խնդիրերին: Բացի այդ, եթե ձևակերպվի, որ իրենց զինվորական ծառայությունն ավարտել են, մնացել են պահեստազոր և հայտարարություն տեսնեն ու գտնեն, որ իրենք համապատասխանում են ուսուցչի մրցույթին մասնակցելու համար, կարող են մասնակցել»:

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal