Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայ–ռուսական հարաբերություններում լարվածություն կա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում անցկացրած զորավարժությունները որակել էր որպես սադրանք` ընդդեմ հայ–ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Ռուսական վերլուծական շրջանակներից հնչեցին գնահատականներ, ակնարկ եղավ այն մասին, թե զուգահեռ` իրենք էլ սադրանք են որակում ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ–ի զորավարժություններին: Այնուհետ պարզաբանումներ տվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Անդրադառնալով ՌԴ 102–րդ ռազմակայանի կարգավիճակի մասին պայմանագրին` նա մասնավորաբար ասել է. «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավական խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Փաստ»–ի հետ զրույցում այս առումով ասաց. «Այնպես չէ, որ Փանիկում տեղի ունեցածն ինչ–որ հատուկ նպատակ է հետապնդել և դա ռուսական կողմի դիրքորոշումն էր: Հայաստանի արձագանքը կտրուկ էր ու կոշտ, ինչը տրամաբանական էր, որովհետև իսկապես բնակիչները խառնվել էին իրար, չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Կար իրազեկման խնդիր` նրանք չգիտեին, որ նման զորավարժություն պետք է լինի: Իրազեկման առումով ռուսական կողմն արդեն իր ներողությունն է հայցել: Մեր կողմից եղավ բավականին կոշտ արձագանք, և, այսպես ասած, կոշտ հրաձգություն ստացվեց: Հետո շատ պարզաբանում եղավ: Հիմա միջադեպը հետաքննվում է, որից հետո կհասկանանք, թե ինչն էր խնդիրը, որ տեղի բնակչությունը տեղեկացված չի եղել: Այստեղ ես ինչ–որ չարամտություն կամ ինչ–որ բան չեմ ուզում տեսնել ու ասել, թե հատուկ է արվել: Մենք միայն հետաքննության արդյունքները տեսնելուց հետո կարող ենք հետևություններ անել»:

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ սա ՌԴ–ի մեսիջն է Հայաստանի իշխանություններին, քաղաքագետն ընդգծեց. «Վերջերս հայ–ռուսական հարաբերությունների առումով որոշակի լարվածություն, իհարկե, կա: Կարծում եմ՝ կարևոր դերակատարում ունի չհասկացվածությունն ու անկանխատեսելիությունը: Այսինքն` ռուսների համար Հայաստանում կատարվող գործընթացներն անկանխատեսելի են: Ինչ վերաբերում է չհասկացվածությանը, ապա չեն հասկանում որոշ գործընթացներ, հայտարարություններ, որոշ նշանակումներ: Այս առումով բաց կա, և այդ բացը պետք է լրացնել: Կարծում եմ` առավել ակտիվ պետք է աշխատենք մեր ռուս գործընկերների հետ, որովհետև հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններն այլընտրանք չունեն: ՌԴ–ի կողմից մեր իշխանության կամ քաղաքականության դեմ քաղաքական բարձր մակարդակի հայտարարություններ չեն եղել: Ես առաջարկում եմ փորձագետների կողմից արվող բոլոր գնահատականներն ու հայտարարությունները չվերագրել Կրեմլին, ՌԴ ԱԳՆ–ին կամ ՌԴ պաշտպանության նախարարությանը: Կան տարբեր վերլուծաբաններ, որոնք ունեն տարբեր կարծիքներ և կան այնպիսիք, ինչպիսին են Դուգինը կամ Մարկեդոնովը: Կարծիքները մշտապես տարբեր են եղել: Մենք պետք է հանգիստ վերաբերվենք դրանց և ուղղակի ակտիվ աշխատենք մեր ռուս գործընկերների հետ, որ նրանք հասկանան, թե ինչ քաղաքական գիծ է առաջ մղում Հայաստանը: Միգուցե ինչ–որ տեղ ունեն որոշակի վերապահում կամ չհասկացվածություն: Առհասարակ, այդ խնդրի հիմնական լուծումը երկկողմ ակտիվ շփումների մեջ է թե՛ ռուս, թե՛ եվրոպացի, թե՛ ամերիկացի մեր գործընկերների հետ: Պետք է հնարավորինս ակտիվ ու բաց շփվենք, որպեսզի նրանք հստակ գնահատական տան այն գործողություններին, որոնք իրականացնում ենք»:

Ինչ վերաբերում է բրյուսել յան այցին` քաղաքագետն ընդգծեց, որ այն ճանաչողական էր և բովանդակային առումով շատ բան չկար: Նշենք, որ այցի շրջանակներում հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ քաղաքականությունը նույնն է, ինչ երեք, չորս ամիս առաջ: Նա ընդգծել էր` կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել:

«Բոլոր հայտարարություններն էլ հստակ մեսիջներ են. մենք ունենք որոշակի ակնկալիքներ, որի մասին վարչապետը բարձրաձայնել է: Այդ ակնկալիքները վերաբերում են ինչպես ֆինանսական, տեխնիկական աջակցությանը, այնպես էլ տարբեր ուղղություններով համատեղ աշխատելուն: Նման հատարարությունները տեղին են»,–ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` այցը պետք է ճանաչողական ընկալել, որովհետև Հայաստանը ՆԱՏՕ–ի անդամ չէ. «Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ հարաբերություններն առավել խորացնելու և ՆԱՏՕ–ի անդամ դառնալու օրակարգ չունի: ՆԱՏՕ–ն էլ Հայաստանին իր կազմում ընդունելու օրակարգ չունի, և մեր հարաբերությունները բխում են բացառապես այն ծրագրերի շրջանակներից, որոնք մենք ստորագրել ենք և համագործակցում ենք ՆԱՏՕ–ի հետ: Այդ թվում են նաև խաղաղապահ առաքելությունները: Այցի օրակարգը եղել է մասնակցությունը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, որին մասնակցել են ոչ միայն ՆԱՏՕ–ի անդամ պետությունները, այլև համագործակցող պետությունները, իսկ Հայաստանը այդ համագործակցող պետություններից է: Հայաստանի վարչապետը գնացել էր ծանոթանալու, ներկայացնելու իր դիրքորոշումը, ինչպես նաև` ճշտելու այլոց դիրքորոշումները»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal