Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամենաէժան «պիկ» շրջանն է, բայց գները չեն նվազում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամառվա 2 ամիսն անցավ, բայց գյուղմթերքների գների զգալի նվազում չի արձանագրվում: Խոսքը, մասնավորապես, բանջարեղենի և մրգերի մասին է:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նկատում է` այն սեզոնն է, երբ գյուղմթերքը պետք է առատ և էժան լիներ, բայց հակառակն է: «Ճիշտ է, գները համեմատաբար իջնում են, բայց պետք է շատ իջնեին, ինչպես ժամանակին էին իջնում: Գները շատ քիչ են իջնում, թեպետ ամենաէժան «պիկ» շրջանը պետք է լիներ: Լոլիկը 250–280 դրամ է, ի՞նչն է խանգարում, որ ավելի էժան լինի: Հիմա էլ մոտենում է ձմերուկի, խաղողի սեզոնը: Ձմերուկը մատչելի չէ: Հիմնական խնդիրն այն է, որ ձմերուկի բերքը քիչ է` միայն առատ բերքի դեպքում կարող է գնանկում լինել: Թե ինչու չեն իջնում բանջարեղենի ու մրգերի գները, ես երկու կարևոր պատճառ կառանձնացնեմ. սելեկցիա և գնումներ, ավելի կոնկրետ` մթերում: Գյուղացու տան մոտից պետք է գնեն, բայց այդ մշակույթը գոյություն չունի: Իսկ եթե կան «գնորդներ», ապա այնպես են անում, որ ուրիշ հնարավորություն չմնա: Գյուղացին շատ ցածր գնով է տալիս ապրանքը, ու մեկ ուրիշը չկա, որին ավելի լավ գնով կարող է վաճառել: Այսինքն` պետք է մրցակցություն լինի. մեկը գա մի գին ու պայմաններ առաջարկի, մեկ ուրիշ մթերող` այլ գին ու պայմաններ: Գյուղացին ընտրության հնարավորություն պետք է ունենա, որ իրեն ձեռնտու պայմանով վաճառի: Իսկ ապրանքը շուկա հասցնելը տանջանք է, առանձին աշխատանք ու մասնագիտություն: Գյուղացուն պետք է ազատել այդ բեռից: Շատ են եղել դեպքեր, երբ տարբեր տեղերից զանգել են ու ասել` ծիրանս մնաց, չեմ կարողանում վաճառել: Դա աբսուրդ է, նման բան չպետք է լինի: Այս հարցը մեր գյուղատնտեսության ցավոտ կողմն է»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը: 

Միության նախագահն անցում կատարեց երկրորդ խնդրին. «Սելեկցիա: Այսինքն` սորտերն այնպես տեղայնացնել, որ ավելի լավ բերք տան: Մեզ մոտ հակառակն է: Լոլիկ ունեինք` «Անահիտ» էր կոչվում: Այդ տեսակը գրեթե չկա, վերացավ, փոխարենը կա լոլիկ, որը տեսքից լավն է, բայց ոչ թե ուտելու է, այլ պատ շարելու»:

Նրա խոսքով` մեր խնդիրը գյուղացիներին օժանդակելն է. «Արտադրամասեր պետք է ստեղծվեն, վերագործարկվեն չգործողները, որ գյուղացին աշխատի ու եկամուտ ունենա:

Գյուղն ու գյուղացին առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն, ինչը չեմ տեսնում: Պետք անել հնարավորը` գյուղացուն օգնելու համար: Եվ ես նկատի չունեմ միայն փողը: Օժանդակելու շատ ուղղություններ կան»:

Արմեն Պողոսյանի հետ զրույցում խոսեցինք նաև այն տնտեսական քաղաքականության մասին, որով առաջնորդվում է նոր կառավարությունը:

«Ցավոք սրտի, դրական տեղաշարժ չեմ տեսնում: Ցանկությունը տեսնում եմ, բայց դրական տեղաշարժ չկա: Չեմ տեսնում այն քայլերը, լծակները, որոնք պետք է նպաստեն տնտեսության վերել քին: Առաջինը` ներդրումների հոսքն ավելացնելուն ուղղված քայլեր պետք է լինեն: Մենք միշտ խոսում ենք տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին: Այո, կարևոր ուղղություններ են, համապետական վերելքի հիմք կարող են լինել` ոչ ոք չի վիճում: Բայց մեր գյուղերն ու քաղաքները կիսամեռ են, արդյունաբերության զարգացում ես չեմ տեսնում: Երբ նայում ենք մեր արդյունաբերության արտադրանքի աղբյուրը, տեսնում ենք, որ ոչինչ չի արտադրվում մեր երկրում` բացի լեռնահումքային արտադրանքից: Արտադրական բնույթի ձեռնարկություններ պետք է հիմնել, այնպես անել, որ ներդրողները փողը արտադրության մեջ դնեն: Արդյունաբերության ցուցանիշը մեր ՀՆԱ–ում շատ ցածր է»,–ընդգծեց մեր զրուցակիցը: 

Նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե երեք ամսում դժվար է որոշակի չափով ոտքի կանգնեցնել այնպիսի վատ վիճակում գտնվող տնտեսություն, որը նոր իշխանությունը ժառանգել է նախորդից:

«Միշտ էլ վիճակը վատ է գնահատվում, բայց քայլեր չեն երևում: Անընդհատ ընտրությունների և նոր Ընտրական օրենսգրքի մասին է խոսվում, բայց դրանով շեղվում է և՛ կառավարության, և՛ հասարակության ուշադրությունը: Իսկ ինչո՞ւ չի խոսվում արտադրության մասին. օրինակ`«Նաիրիտ»–ի և մյուս գործարանների մասին: Արդարացումներ միշտ էլ կարելի է գտնել, բայց այդ արդարացումները ընդունելի չեն»,–եզրափակեց Ա. Պողոսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli