Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամբիոնի վարիչը՝ Ռոբերտ Քոչարյանին. անամոթությունը պետք է սահման ունենա

ANALYSIS

Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը և արդարանում Հայ ժողովրդի առջև՝ իբրև թե ինքը ոչ մի մեղք չի գործել, և իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, չիմանալով, որ մարդկանց վրա գործ սարքելու իրենց ժամանակներն անվերադարձ պատմության գիրկն են անցել: Քոչարյանը հերթական անգամ փորձում է հիմարի տեղ դնել մի ամբողջ ժողովրդի, ազգի: Պարոն Քոչարյան, մի՞թե դուք չգիտեք, որ չեք ընտրվել ժողովրդի կողմից ո՛չ 1998 և ո՛չ էլ 2003 թվականին, որ կեղծել եք ընտրությունները բոլոր մակարդակներում: Եթե Սերժ Սարգսյանը 2008 թ. ընտրվել էր հանրապետության նախագահ, ապա այդ ինչպե՞ս եղավ, որ մարտի 1-ին ընտրությունների արդյունքները բողոքարկելու դուրս եկան մի քանի հարյուր հազար մարդ: Ինչպե՞ս հասկանալ, որ Սերժ Սարգսյանի կազմակերպած միտինգին տասնյակ հազարավոր մարդիկ լքեցին Հանրապետության հրապարակը և միացան Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին: Պարոն Քոչարյան, դուք իզուր եք կարծում, թե ձեր նկատմամբ հաշվեհարդար են կազմակերպում Ձեզ քաղաքական ասպարեզից հեռացնելու համար: Դուք այլևս քաղաքական գործոն չեք և ոչ մեկին այլևս չէք հետաքրքրում: Ձեր վարկանիշը հայ ժողովրդի շրջանում 0-ից էլ ցածր է: Ձեր նկատմամբ շատ մեղմ են վերաբերվում մեղադրանք առաջադրելով ընդամենը 1 հոդվածով, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա ձեր իշխանության վարած քաղաքականության արդյունքում հանրապետությունը լքած և հայրենազրկված տասնյակ հազարավոր մարդկանց համար, ո՞վ պետք է պատասխան տա երկիրը թալանելու, մարդկանց վրա անօրինական գործեր սարքելու համար, քաղաքական դաշտը ամայացնելու, խայտառակ սեփականաշնորհում կազմակերպելու համար, ո՞վ պետք է պատասխան տա մարտի 1-ի զոհերի մայրերին ու նրանց որբացած երեխաներին: Դուք, պարոն Քոչարյան, Ձեր հաշիվների մեջ սխալվեցիք, և պարզվում է՝ այդքան էլ լավ չեք ուսումնասիրել հայի հոգեբանությունը: Մտածում էիք, թե ամեն ինչ կարելի է փողով գնել և հավերժացնել ձեր իշխանությունը: Դուք Հայաստան բերեցիք թուրքի արատավոր մշակույթը, այն է՝ ցանկացած հարց լուծել կաշառք տալու միջոցով: Դուք հաշվի չառաք նույնիսկ հեղափոխությունների համաշխարհային փորձը, որ հեղափոխական իրավիճակներում իշխանությունը պահելու համար չի կարելի կրակել սեփական ժողովրդի վրա, որ այն չունի ոչ մի հեռանկար և ճիշտը հեռանալն է: Դուք պատմության մեջ մնացիք որպես չարագործ նախագահ, ով հանուն իր իշխանության և շահի կրակեց հայոց պետականության և հայ ժողովրդի վրա: Պարոն Քոչարյան, դուք ձեզ համարում էիք հանրապետության «միակ տղամարդը»: Իսկական և ուժեղ տղամարդը ոչ թե ահաբեկում և կեղեքում է սեփական ժողովրդին, այլ սիրում և պաշտպանում է նրանց: Թույլ և բարդույթավորված տղամարդն է ձեռք բարձրացնում իր ընտանիքի անդամների վրա: Դուք ուժեղ էիք ձեր իշխանական լծակներով՝ զենքով ու զորքով: Մի՞թե դուք չտեսաք, թե ինչպիսի ցնծություն ապրեց հայ ժողովուրդը ձեր իշխանությունից պրծնելու համար: Այդպիսի տոնակատարություն չեն կազմակերպում անգամ պատերազմում թշնամու դեմ տարած հաղթանակի դեպքում: Դուք հայ ժողովրդի հետ ընդանուր ոչինչ չունեք: Ձեր նպատակը ցանկացած գնով իշխանություն պահելն է եղել և հարստանալը: Դուք ծանր մեղք եք գործել՝ ձեռք բարձրացնելով հայ ժողովրդի և հայոց պետականության վրա: Դուք այս երկիրը համարել եք ձեր պապերի կալվածքը և թալանել այն մինչև վերջ: Դուք նվաստացրել եք հայի արժանապատվությունը, դուք հայ ժողովրդին հասցրել եք թշվառության, դուք նրան ստիպել եք դառնալ անբարոյական: Ինչպես ասում են, ինչ սկիզբ ունի, այն նաև վերջ ունի: Հիմա եկել է հատուցման ժամը, և ձեր պատիժը աշխատեք կրել արժանապատվությամբ: Դրա համար ոչ հանրապետության վարչապետը և ոչ էլ հայ ժողովուրդը ամենևին էլ չեն չարախնդում կամ ուրախանում. հայ ժողովուրդն ամաչում է, որ այդպիսի նախագահ է ունեցել: Սա պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ձեր երեխաներին: Սա արվում է իրավական երկիր և արդար հասարակություն ունենալու համար, ինչը արդեն հարյուրամյակներ հայի երազանքն է: Սա պետք է անցյալի կրկնություն թույլ չտալու համար: Այս ամենի համար պետք է արժանին մատուցելլ ՀՀ վարչապետին և լիովին հավանություն տալ նրա վարած կուրսին: Պարոն Քոչարյան, մի դուրս եկեք եթեր, իզուր աղ մի լցրեք հայ ժողովրդի վերքի վրա: Ձեր գործած աններելի մեղքերի համար Դուք սպասեք նաև ավելի դաժան դատավճռի՝ Բարձրյալի դատավճռին:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնի վարիչ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal