Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թաթուլ Մանասերյան. «Կան մարդիկ, ովքեր մոլորեցնում են հանրությանն ու զբաղվում մանիպուլյացիաներով». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության տնտեսական քաղաքականության առումով այս փուլի համար տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համար երկու կարևոր ուղենիշ կա: Գնահատելով տնտեսական իրավիճակը` «Փաստ»–ի հետ զրույցում տնտեսագետը նախ առանձնացրեց կադրային քաղաքականությունը:

«Հիմնական ուղենիշները մի քանիսն են, բայց կարևոր է կադրային քաղաքականությունը: Հաշվառել ճիշտ կադրերին և օգտագործել նրանց ներուժը: Խոսքն առաջին հերթին երիտասարդ ու բանիմաց կադրերին է վերաբերում: Բայց չպետք է մոռանալ նաև միջին և ավագ սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր կարող են օգտակար լինել ոչ միայն կառավարության ծրագրերի իրականացմանը, այլև երկրի տնտեսական գլոբալ զարգացմանը, իրավիճակի առողջացմանը և այլն: Պետք է հետևողականորեն հաշվառել օգտակար գործողության գործակից ունեցող մասնագետներին: Նրանց, ովքեր իրականում ոչ թե վերցնելու, այլև տալու բան ունեն: Կարելի է հետևողականորեն օգտագործել հենց կենսաթոշակային բարեփոխումները. կան մարդիկ, որոնց չեմ ուզում կոչել հակահեղափոխականներ, բայց նրանք արտաքուստ փորձում են շատ բանիմաց երևալ, այնինչ անցյալում իրենց դրսևորած վարքագիծն այլ բան է հուշում: Այդ մարդիկ վնասից բացի ոչինչ չեն կարող բերել: Նրանք մոլորության են մատնում հանրությանն ու զբաղվում մանիպուլ յացիաներով»:

Տնտեսագետից հետաքրքրվեցինք`այդ մարդիկ այժմ պետական ապարատո՞ւմ են, անուններ չի՞ ցանկանում տալ:

«Կարևոր չէ` որտեղ են, բայց կարևոր է այն, որ ճիշտը ստից կարողանանք տարբերել: Պետք է թույլ չտանք, որ կեղծ մարգարեներն իրենց պսևդո ինտելեկտով վնասեն, ցույց տան, թե իբր փորձում են օգնել կառավարությանը կամ ժողովրդին: Անուններ տալու կարիք չունեմ: Փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, բոլորս միմյանց ճանաչում ենք: Առաջին հերթին իրար ճանաչում ենք մեր գործերով: Կառավարությունը շատ սթափ է գնահատում իրավիճակը, պարզապես կցանկանայի, որ տնտեսական բլոկն ավելի ուժեղանար, հզորանար բանիմաց մարդկանցով: Խոսքը միայն պաշտոնյաների մասին չէ: Կարող են լինել մարդիկ, տնտեսագիտական հանրության ներկայացուցիչներ, ովքեր կոնկրետ գիտականորեն հիմնավորված առաջարկներով, ծրագրերով կօժանդակեն կառավարությանը. մինչ օրս Հայաստանի որևէ կառավարություն չի կարողացել օգտագործել Հայաստանի գիտական ներուժը: Կարծում եմ` ներկայիս կառավարությունը նման քայլ կանի և հատկապես հաշվի կառնի պարապուրդի մատնված մասնագետներին»,–պատասխանեց մեր զրուցակիցը:

Նա կարևորեց նաև ֆինանսական կայունության ապահովման շարունակական գործընթացը:

«Պետք է ներդրումների համար առողջ միջավայր ստեղծել, որտեղ, առաջին հերթին, կքաջալերվեն ներքին ներդրումները: Պարտադիր չէ, որ մենք անընդհատ օտարերկրյա ներդրումներ ակնկալենք: Շատ կարևոր է, որ տեղաբնակները ևս սկսեն ներդրումներ անել: Մյուս խնդիրն, իհարկե, տնտեսական սպառնալիքների վնասազերծումն է: Այսինքն` ապահովել էներգետիկ, ֆինանսական, ներդրումային, պարենային անվտանգություն: Մինչև այս բոլոր բաղադրիչները չապահովենք, զարգացումը կա՛մ չի լինի, կա՛մ թերի կլինի»:

Թաթուլ Մանասերյանի խոսքով` իշխանափոխության, ինչպես նաև նախընտրական փուլերում ստեղծվում է մի իրավիճակ, երբ որոշ ժամանակ ներդրողները ձեռնպահ են մնում ներդրումներ անել:

«Սպասում են` մինչև հստակություն մտնի:

Տվյալ պարագայում նախընտրական փուլի մասին դեռ վաղ է խոսել: Իսկ հետհեղափոխական փուլի առումով արդեն բազմաթիվ ներդրողներ կան, ովքեր ծրագրեր են առաջարկել: Կարծում եմ` այդ առաջարկները պայմանավորված են այն վստահությամբ, որը ներշնչում է ներկայիս կառավարությունը: Տնտեսության առումով մի քանի դիտարկումներ կարելի է անել, բայց պետք է հաշվի առնել, որ արդյունքներ ակնկալելու համար մի քիչ ավելի երկար ժամանակահատված է պետք: Տնտեսությունը բարդ օրգանիզմ է` մեկ կամ երկու քայլերով չենք կարող գնահատել իրավիճակը»,–ասաց նա` ընդգծելով, որ, այնուամենայնիվ, լավատես է:

«Համաշխարհային տնտեսության մեջ բացառիկ երևույթ է այն, որ հեղափոխությունից հետո ազգային դրամը կայուն է մնում: Սա առաջին գործոնն է: Երկրորդը, կարծում եմ, քաղաքական կամքն է կենսաթոշակային բարեփոխումների իրագործման մասով: Խոսքը պարտադիր կուտակայինի մասին է: Այդ առումով բավականին բարձր եմ գնահատում նոր կառավարության քայլերը: Հուսով եմ` արդյունք կտա, որովհետև այստեղ առանցքային դեր է խաղալու վստահության բաղադրիչը»,–եզրափակեց տնտեսագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal