Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սահմանադրական կարգի բռնի փոփոխումը և դրա խախտումն առաջինը տեսանք 96 թվականին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը անկախությունից ի վեր ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում: Ու թեև վերջին տարիներին պրակտիկ դաշտում այդքան էլ ակտիվ չէ, սակայն այն եզակի գործիչներից է, ով բոլոր երեք նախագահների ժամանակ էլ ցույց է տվել, որ անհաշտ է անարդարության, ստի ու կեղծիքի նկատմամբ: Մշտապես հանդես գալով ընդդիմադիր թևում՝ ակտիվ մասնակցել է նաև մի քանի նախագահական ընտրությունների և կարծում է, որ ոչ միայն 2008–ի, այլև 1996 –ի սահմանադրական կարգը խախտելու համար պետք է օրվա իշխանությունները պատասխանատվության ենթարկվեն:

«Այս այլանդակված, պղտոր, վատ համակարգի ճարտարապետը Լևոն Տեր–Պետրոսյանն է, ով համաժողովրդական շարժման հետևանքով իշխանության գալուց հետո՝ 90 թվականի կեսերից, սկսեց այլանդակել շարժումը և ստեղծեց այսպիսի մի կեղտոտ համակարգ: Սահմանադրական կարգի բռնի փոփոխումը և դրա խախտումն առաջինը տեսանք 96 թվականին, երբ ես մոտ մեկ տարի ստիպված էի ընդհատակում անցկացնել: Այդ ժամանակ էլ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, կրկին պարետային ժամ մտցվեց: Բայց մեր ջանքերով կարողացանք այնպես անել, որ գոնե զոհեր չլինեն, չնայած, որ այդ ժամանակ բազմաթիվ վիրավորներ եղան: Եվ այդ ամենի պատճառն այն է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը որոշել էր սահմանադրական կարգը խախտել, ընտրությունների արդյունքները կեղծել և պահպանել իր իշխանությունը »,– ասաց Ա. Սադոյանը:

Նրա կարծիքով, 96 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքերն ավելի սարսափելի են եղել, քան 2008–ին էր, իսկ Լ. Տեր– Պետրոսյանն իշխանությունը պահելու համար պատրաստ եղավ անգամ իր գործընկերներին զոհաբերել: 

«Նա ամեն ինչ արեց, որ Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը և մյուսները իբրև թե ժողովրդին «համոզելու» համար դուրս գային մահվան բերան: Եվ միայն մեր շնորհիվ էր, որ նրանք այդքան էլ լուրջ վնասվածքներ չստացան: Լ. Տեր–Պետրոսյանը զոհաբերում էր բոլորին՝ միայն մեկ բանի համար, որ կարողանար ասել, թե ժողովրդի բռնի ուժը կանխելու համար է խախտել սահմանադրական կարգը: Այնպես որ, սահմանադրական կարգը խախտելու առաջին օրինակը եղել է առաջին նախագահի կողմից:

Պետք է հիշել, որ այդ օրերին իշխանությունների կողմից հնչեց հետևյալ միտքը, որ եթե անգամ 100 %–ով էլ Վազգեն Մանուկյանը հաղթեր, ապա նրան իշխանություն չէին տալու: Թքած Սահմանադրության վրա էլ, ամեն ինչի վրա էլ»,– ասաց Ա. Սադոյանը:

Քաղաքական գործիչը համոզված է, որ հայ ժողովուրդն իսկապես իմաստուն ժողովուրդ է և պատահական չի ժամանակին ասել, որ փոս փորողն ինքն է ընկնում փոսը: Ըստ նրա՝ փոս փորող Լ. Տեր–Պետրոսյանը ընկել է իր փորած փոսը, իսկ այն, ինչ տեղի ունեցավ 2008–ին, անձամբ նրա մեղքով է եղել:

«Որովհետև, եթե Լ. Տեր–Պետրոսյանը համարձակվեր դուրս գալ իր ամառանոցից և գլխավորեր Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցող հանրահավաքը, ապա կարծում եմ, որ մենք 10 հոգի զոհ չէինք ունենա: Ժամանակին սահմանադրական կարգը խախտած մարդը հետագայում վախեցածի վարքագիծ ցուցաբերեց: Եվ եթե մարտի 1–ի զոհերի հարցում հիմնական մեղավորը Ռ. Քոչարյանն է, ապա ես կարծում եմ, որ նա միակ մեղավորը չէ, և պետք է բոլորն էլ պատասխան տան իրենց արարքների համար: Մեր պատմությունը չպետք է կեղծված լինի: Եվ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ, մյուսներն էլ վաղը, մյուս օրը կանդրադառնան նաև 96–ի դեպքերին և վաղեմության ժամկետը հաշվի չառնելով՝ պատասխանատվության կկանչեն նաև Լ. Տեր–Պետրոսյանին և մյուսներին, ովքեր առաջին անգամ կազմակերպեցին սահմանադրական կարգի խախտումը»,– ասաց Ա. Սադոյանը:

Զուգահեռներ անցկացնելով 96–ի սեպտեմբերի 25–ի և 2008–ի մարտի 1–ի դեպքերի միջև՝ նա նշեց, որ հանրահավաքների 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer