Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկ Մարությանի թեկնածության առաջադրումը ՔՊ-ում որևէ հակասության կամ պառակտման առիթ չի կարող դառնալ. Հովիկ Աղազարյան

POLITICS

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի թեկնածության առաջադրումը կուսակցությունում որևէ հակասության կամ պառակտման առիթ չի կարող դառնալ:

«Մեր քննարկումների ընթացքը բացառում է նմանատիպ իրավիճակ, որովհետև երբ դու մասնակցում ես ինչ-որ հարցի քննարկմանը, ունես քո սեփական կարծիքը և արտահատում ես այն, լսելի ես լինում քո շրջապատի կողմից, դու չպետք է հավակնես, որ ամենաճիշտն ես, դու պետք է մտածես, որ ուրեմն քո տեսակետը ճիշտ չէ, եթե այն գերիշխող չէ: Դա չի նշանակում, որ դա պետք է պառակտման պատճառ հանդիսանա, ուրեմն մեծամասնությունն այնպիսի որոշում է կայացում, որն ընդունելի է, և մյուսներն էլ ենթարկվում են այդ որոշմանը»,-ասաց նա:


Նշենք, որ հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակ­ցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն դերա­սան Հայկ Մարությանն է: Հիմնական պայքարն ընթանում էր Հայկ Մարությանի և ԱԺ «Ելք» խմբակցության պատ­գամավոր Ալեն Սիմոնյանի միջև:

Ըստ Աղազարյանի՝ բացասական արձագանքներ կարող են լինել ցանկացած որոշման դեպքում, և հենց ներկուսակցական մրցակցությունն «ապացուցում է, որ կուսակցությունում տիրում է առողջ պայքարի մոտեցումը»:

Իսկ թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս է գնահատում իր կուսակցության հաղթանակի և, մասնավորապես, Հայկ Մարությանի շանսերը, հատկապես որ չառաջադրված հավակնորդ թեկնածու Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ՔՊ-ի համար շատ բարդ է լինելու Երևանի ավագանու ընտրություններին հաղթելը, Հովիկ Աղազարյանը նշեց, թե ինքն այդ կարծիքին չէ:

«Ես չեմ կարծում, որ դժվար է լինելու, և դա այդքան պայմանավորված չէ մեր կուսակցության ռեյտինգով, որովհետև ՔՊ անվանումը ժողովրդի լայն շրջանակների մոտ շատ բան չի ասում: Մենք ավելի շատ հայտնի ենք որպես «Ելք» դաշինք, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետը համաժողովրդական լեգիտիմություն է վայելում և համընդհանուր համակրանք, հանդիսանում է մեր կուսակցության վարչության անդամ և փաստացի առաջնորդ, այդ հանգամանքը հանգեցնում է նրան, որ մեր շանսերը վատ չեն, դժվար կլինի, բայց վատ չէ»,-ասաց նա:

Իսկ թե Հայկ Մարությանի անձին ինչպե՞ս է վերաբերվում, նրա գործոնը կուսակցության շանսերը ավելացնում է, թե՞ ընդհակառակը՝ հասարակությունը պատրաստ չէ տեսնել նրան որպես քաղաքապետ, Հովիկ Աղազարյանն ասաց, որ ինքը երկու Հայկ Մարության է ճանաչում: 

«Մեկը՝ արվեստի գործիչ, դերասան, մյուսը՝ քաղաքացի, հասարակական գործիչ, հասարակական կերպար, երկուսն էլ ինձ համար շատ մեծ արժեքներ են անկեղծ ասած: Ես իրեն՝ որպես կինոգործիչ, դերասան, համարում եմ բնագավառի լավագույն ներկայացուցիչներից մեկը, և որպես քաղաքացի՝ վերջին տարիներին գրեթե բոլոր լուրջ հասարակական միջոցառումների ժամանակ ինքը միշտ ունեցել է իր դիրքորոշումը, իր քաղաքացիական կեցվածքը: Հիմա ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կհաջողվի քաղաքապետի պաշտոնում նրան դրսևորվել, պետք է մտածենք, որ նման մարդը նման հաջողությամբ կարող է նաև դրսևորվել  քաղաքապետի պաշտոնում»,-ասաց նա:

Իսկ այն, որ սոցցանցերում թերահավատորեն են վերաբերում նրան որպես քաղաքապետ, ասաց, որ սոցցանցերում էլ կարծիքները միանշանակ բացասական չեն, կան նաև, որ ոգևորությամբ են ընդունում առաջադրումը:

Հովիկ Աղազարյանը նշեց, որ իրենք պատրաստում են նախընտրական ցուցակները, և էական տոկոս վերցնելու են ոչ կուսակցականներից՝ հասարակության մեջ հայտնի անձինք կլինեն, ովքեր ըստ նրա, հետևողական կեցվածք ունեն:

«Ելք» խմբակցության պատգամավորը վստահ է, որ սպասվում է թեժ ընտրապայքար. «Թեժ է լինելու, և դա պայմանավորված է 2 պատճառով. մեկն այն է, որ համոզված ենք, որ նորագույն պատմության մեջ, չհաշված 1991 թվականը, լինելու են ամենամաքուր և արդար ընտրությունները։ Նաև հաջորդ պատճառը, որ սա լինելու է ստուգիչ փուլ ընտրություններից առաջ, երբ կուսակցությունները պետք է ցույց տան իրենց մկանները, ուժը այդ պատասխանատու միջոցառումից առաջ»,-ասաց նա:

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal