Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անհասկանալի է՝ սխալ են սկսել, որ հետո հեշտ բաց թողնե՞ն, թե՞ որովհետև այդպես են ցանկացել գործը վարել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակական–քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու փաստին, «Փաստի» հետ զրույցում հիշեցրեց, որ երբ 10 տարի առաջ իրենց կալանավորել են, ինքը հայտարարել է, որ այն, ինչ իշխանություններն արեցին, իրենք են նույն խնդրի առջև կանգնելու:

«Ես այն ժամանակ ասացի, որ իշխանություններն այդ ժամանակ շատ հիմար քայլ արեցին, քանի որ ստեղծեցին նախադեպ, իսկ վաղն էլ իրենք են մեզ փոխարինելու նույն այդ բանտախցերում: Ասեմ ավելին, ինձ հետաքրքրում է, թե հիմա ո՞ր բանտախցում է նստած Ռոբերտ Քոչարյանը, որովհետև ես եղել եմ 26–րդ բանտախցում և դեռ այն ժամանակ ասել եմ, որ նույն այդ բանտախցում պետք է Սերժիկն ու Ռոբիկը նստեն: Ինչ վերաբերում է Քոչարյանի այս ձևով կալանավորմանը, ապա ես վատ կարծիք ունեմ այս կալանավորելու մասին, քանի որ գործը սխալ են սկսել: Իմ կարծիքով, այն հոդվածով, ինչով հարուցել են գործը, հեշտ չեն կարողանալու առաջ անցնել»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Նրա կարծիքով, եթե իրավապահները մարտի 1–ի գործով ցանկանում էին հաջողության հասնել, ապա շատ հասարակ միջոց կար՝ գործը պետք էր սկզբից սկսել:

«Գործը պետք էր անմեղ քաղաքացիների սպանությունները բացահայտելուց սկսել: Այն 182 վիրավոր զինվորից, ովքեր բոլորը սրունքներից վիրավորվեցին: Իմ այն մի քանի հազար հայրենակիցների գործերից, ում ոտքերը, գլուխները, մեջքները ջարդվել էին: Եվ երբ այդ ամբողջ բազան կքննեին ու կհասնեին մի ելակետի, այն ժամանակ արդեն ավել–պակաս խոսակցություններ չէին լինի: Հիմա վերցրել են մի բան, որը միշտ կարելի է վիճարկել: Չէ՞ որ Սահմանադրությունն ուղղակի պարտադրում է հանրապետության նախագահին սահմանադրական կարգը վերականգնելու միջոցներ ձեռնարկել: Ոչ թե ասում է՝ ուզո՞ւմ եք, կարո՞ղ եք կամ չե՞ք կարող, այլ պարտադրում է: Եվ, իմ կարծիքով, այս ամենի մասով մեղադրող կողմը պատասխան չունի: Ինչևէ: Չեմ հասկանում միայն՝ սխալ են սկսել, որպեսզի հետո հե՞շտ բաց թողնեն, թե՞ սխալ են արել, որովհետև այդպես են ցանկացել գործը վարել»,– հարց ուղղեց Եղիազարյանը: 

Պատասխանելով «Փաստի» հարցին, թե այս պայմաններում հնարավոր կլինի՞ արդյոք երկրում իսկապես արդարության, սիրո և համերաշխության մթնոլորտ հաստատել, Գ. Եղիազարյանն ասաց, որ այդ հարցին կպատասխանի վարչապետի ընտրվելու 100 օրը լրանալուց հետո: 

Խոսելով այն մասին, թե այս քայլով Ռ. Քոչարյանին օգնեցին, որ վերադառնա ակտիվ քաղաքականությո՞ւն, թե՞ նա երբեք էլ դուրս չի եկել քաղաքականությունից, Գ. Եղիազարյանը նշեց, որ երկրորդ նախագահը երբեք էլ քաղաքականությունից դուրս չի եկել:

«Պետք չէր մի նոր քայլ կատարել՝ նրան քաղաքականության դաշտ բերելու համար: Նման ձևակերպումներն անիմաստ եմ համարում: Իսկ թե ուր հասանք այս ամենի արդյունքում, կասեմ այս իշխանությունների պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Նա նաև նշեց, որ անիմաստ է համարում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով զբաղվելը, քանի որ Երևան քաղաքի բախտն արդեն իսկ որոշված է:

«Նիկոլի գլխում այդ հարցն արդեն որոշված է: Ինչ որոշի, դա էլ միանշանակ կլինի, մնացածը հետո կտեսնենք»,– ասաց Գ. Եղիազարյանը: 

Նրա կանխատեսմամբ, ոչ թե օգոստոսը թեժ կլինի, այլ սեպտեմբերը, իսկ արդյո՞ք հակահեղափոխությունը ոտքի կկանգնի հարցին պատասխանեց.

«Ես շարունակում եմ նույն կարծիքին մնալ և չեմ կարծում, որ երկրում հեղափոխություն է եղել: Սա հեղաշրջում էր, համարենք՝ թավշյա: Բայց «ղալաթ» կանեն, եթե ռուսական ռազմաբազա հանելու մասին կխոսեն: Էս հայ ազգի բախտի հետ են ուզում խաղա՞լ: Դա միայն թուրքի առաջարկ կլինի, հայը չի կարող նման առաջարկ անել»: 

Խոսելով ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի աղմկահարույց հայտարարության մասին՝ նա նշեց, որ բոլորի կարծիքն էլ հարգում է, բայց իր կարծիքը չի համապատասխանում նրա ասածին:

«Այդ կարծիքը չեմ կիսում, բայց ցանկացած մարդու կարծիք հարգում եմ, ինչպես մնացած բոլոր կարծիքները»,– խոսքը եզրափակեց Գ. Եղիազարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal