Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոչ թե խառնվել–չխառնվելու, այլ մտահոգությունները փարատելու կամ չփարատելու դաշտում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում կատարվող գործընթացները, նոր իշխանությունների քայլերը հակասում են նրանց կողմից ավելի վաղ արված հայտարարություններին, մասնավորապես` նախորդների նկատմամբ հետապնդում իրականացնելու առումով:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դիտարկումներով` ռուսները Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացների մասով անհանգստություններ ունեն:

Անդրադարձ պետք էր, բայց ոչ այս փուլում

«Ինչ–որ մի փուլից ենթադրելի էր, որ նման հայտարարություն կլինի, որովհետև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով պայմանավորված` Ռուսաստանի համար կան մի շարք անորոշություններ: Հասկանալի է` ի դեմս Հայաստանի, Հարավային Կովկասում ունեն գործընկեր, որտեղ իշխանության փոփոխություն է եղել: Իրենց տեսանկյունից՝ եկել են դեռ ոչ հասկանալի ինչ–որ մարդիկ: Թեպետ հայտարարություններ են անում, որ քաղաքական կուրս չի փոխվելու, այնուամենայնիվ, այդ պետությունն ունի իր ինդիկատորները` կապված կառավարության անդամների կենսագրության, նախկինում նրանց կողմից հնչեցրած հայտարարությունների հետ: Հայաստանում գանձագողերի դեմ պայքար սկսվեց` ձերբակալություններ, կալանավորումներ, այսպես ասած` վերաթողարկվեց նաև Մարտի 1–ի գործի քննությունը, ինչի արդյունքում ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ գրավով ազատ արձակվեց: Այստեղ ռուսները մտահոգությունների տեղ ունեն. քննարկումների, բանակցային գործընթացների կամ Պուտին–Փաշինյան հանդիպման ընթացքում, հավանաբար, հայկական կողմից եղել են հավաստիացումներ, ըստ որոնց` քաղաքական հետապնդումներ չեն լինի: Մենք այսօր, իհարկե, չենք կարող ասել, որ սրանք քաղաքական հետապնդումներ են, որովհետև գործը բացառապես իրավական բնույթ ունի: Իմ մտահոգությունը հետևյալն է. անշուշտ, պետք է անդրադարձ կատարվեր Մարտի 1– ին, բայց այլ փուլում, երբ նորերը ձևավորեին պետական իշխանության լիարժեք կառուցվածք, ինստիտուցիոնալ կայացվածության ինչ–որ մակարդակ ֆիքսեին, հետո նոր անդրադառնային այն խնդիրներին, որոնք բացահայտելի են ու կարևոր բոլորի համար»,–ասաց նա: 

Անհանգստության բաղադրիչները

Ռուսների անհանգստությունն, ըստ քաղաքագետի, երկու բաղադրիչ ունի:

«Առաջինը հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործոնն է, որովհետև նա ոչ միայն Հայաստանի ռազմական ոլորտի նախկին չինովնիկ է, այլև առաջին հերթին ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար: Այս հանգամանքն ինչ–որ մի սեգմենտի մասով հեղինակազրկում է կառույցի ընդհանուր բովանդակությունը: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին. նրա ժամանակ հայ–ռուսական հարաբերությունները բավականին զարգացել են` վերոնշյալ արձագանքի պատճառը կարող էր հանդիսանալ նաև Ռուսաստանի ղեկավարների հետ նրա անհատական շփումների կոնտեքստը: Բայց պետք է հասկանալ, որ Հայաստանի իշխանություններն ըստ նպատակահարմարության և, ամենակարևորը, օրենքի շրջանակներում կարող են ինչ–որ քայլեր ձեռնարկել: Շատ է օգտագործվում քաղաքական հետապնդում ձևակերպումը, որը թերևս այս պահին ժամանակավրեպ է. քաղաքական հետապնդում կլինի այն ժամանակ, երբ իրավունքի տեսակետից խախտումներ կլինեն: Ռ. Քոչարյանն ունի որակյալ իրավաբանների և փաստաբանների թիմ, քաղաքական ենթատեքստ այստեղ տեսնելը թերևս կարող է լինել միայն ու միայն չապացուցելի ենթադրությունների մակարդակում: Առհասարակ, ռուսները Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասով անհանգստություն ունեն. Հայաստանի գործոնն իրենց արտաքին և տարածաշրջանային քաղաքականության մեջ կարևորություն ու կշիռ ունի: Կարծում եմ` ռուսները անհանգստության լեգիտիմ հիմքեր ունեն»,–ասաց նա` օրինակ բերելով նաև 102–րդ ռազմաբազան, դրա նշանակությունը:

Մասնակցությունը համատարծ է բոլոր ոլորտներում

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե Լավրովի հայտարարությունը Հայաստանի ներքին հարցերին միջամտելու և նման ազդեցություն ունենալու ցանկության ազդակ է, Ալեն Ղևոնդյանը նշեց, որ այդ կարծիքները հայտնողները պետք է շատ ավելի ուշադիր դիտարկեն հայ–ռուսական հարաբերությունները. «Դրանք ռեգիոնալ գերտերության և փոքր ներուժ ունեցող պետության հարաբերություններ են: Հետևաբար` ռեգիոնալ գերտերությունը, որը նաև աշխարհում երկրորդ միջուկային զինանոցն ունի, գործընկերների վրա ազդեցություն ունենալու շատ այլ գործիքներ ունի: Այստեղ խնդիրը ոչ թե ազդեցությունների տիրույթում քննարկում կազմակերպելն է, այլ ավելի շուտ մտահոգությունների: Երբ խոսում ենք ներքին գործերին միջամտելու հիմքերի և գաղափարի մասին, ապա պետք է հաշվի առնել, որ մի շարք շերտեր կան. ՀՀ բնակչության բավականին շոշափելի մասի աշխատանքային միգրացիայի ուղղությունը ՌԴ–ն է, և ֆինանսական հոսքերը Հայաստան են մտնում հենց ՌԴ–ից: Սրանք ևս կարելի է, չէ՞, դիտարկել մասնակցություն կամ խառնվել ներքին գործերին: Մյուս կողմից, եթե դու անվտանգության օրակարգը կապում ես երկրորդ կամ երրորդ երկրի հետ, օբյեկտիվորեն ունենալու ես այդ բարդ իրավիճակը: Այսինքն` ներքին խնդիրների հետ կապված միգուցե խորհրդակցելու կամ քննարկելու անհրաժեշտություն լինի գործընկերոջ, այս դեպքում` Ռուսաստանի հետ: Մյուս կողմից էլ, երբ մենք խոսում ենք ժողովրդավարական գործընթացների մասին, խորհրդատվություն ենք ստանում նաև եվրոպական երկրներից: Այսինքն` այդ մասնակցությունը համատարած է բոլոր ոլորտներում: Ցանկացած պետություն, իհարկե, որոշում կայացնելու համատեքստում սուվերեն է, բայց պետք չէ մոռանալ հայ–ռուսական հարաբերությունների որակը, բնույթն ու խորությունը: Շեշտադրումը ոչ թե խառնվել–չխառնվելու դաշտում պետք է դնել, այլ մտահոգությունները փարատել-չփարատելու, որովհետև Հայաստանն այսօր այն վիճակում չէ և այն օրակարգը չունի, որ փորձի բոլորին ապացուցել, որ սուվերեն երկիր է: Դա բոլորը գիտեն` վերահաստատելու խնդիր չկա: Խոսքը շատ ավելի կարևոր ու խորը հարցերի մասին է, ինչպիսին անվտանգության օրակարգի ապահովումն է, տնտեսական ճգնաժամից դուրս գալու իրողություններն են: Մեր կառավարությունն այս ուղղություններով պետք է բազմաթիվ բարդ խնդիրներ լուծի, որոնց զգալի մասը նաև ժառանգություն է ստացել: Հետևաբար` Մարտի 1–ի և նման գործընթացները կարելի էր սկսել շատ ավելի ուշ, երբ պետությունը երկու ոտքով ամուր կկանգներ»:

Ամեն ինչ իր տեղը կընկնի

Ալեն Ղևոնդյանի խոսքով` պետք է հասկանալ, որ հայ–ռուսական հարաբերությունները գործընկերային են, և Հայաստանի դեպքում գոնե ռազմավարական նշանակության են. «Պետք է հստակ գիտակցել ու գնահատել մեր ավագ գործընկերոջ դերակատարումը ՀՀ ընդհանուր կենսապահովման տեսանկյունից: Երկրորդ` ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ, կարծում եմ, ՀՀ ղեկավարությունը հարաբերությունների որևէ կոնտեքստ սրելու միտում չունեն, որովհետև երկուստեք փոխշահավետ հարաբերություններ ունեն: Այսպիսի հայտարարություններն օբյեկտիվ են, որովհետև ինչպես սկզբում նշեցի` կա մեծ անորոշություն՝ կապված ներկա հարաբերությունների և պրոյեկտումների հետ, բայց երկու պետությունների իրական քաղաքականությունն, ըստ իս, ամեն ինչն իր տեղը կգցի: Հայաստանը փոքր ներուժով երկիր է: Միջազգային իրավունքի տեսանկյունից, իհարկե, դա կապ չունի, բայց պետք է հասկանալ, որ գոյություն ունի իրական քաղաքականություն: Եվ որքան մենք ենք պետք ռուսներին, այդքան և, միգուցե ավելի՝ նրանք են մեզ պետք: Հետևաբար` ընդհանուր վերլուծությունները պետք է բավականին հաշվենկատ, հավասարակշռված և թիրախային լինեն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal