Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սպանդանոցները դարձել են թուղթ վաճառողներ, իսկ գյուղմթերքի գնի թանկացումը համակարգի սխալ աշխատանքի հետևանք է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել: 

«Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման գործընթացը նահանջել է»,– ասաց կազմակերպության ղեկավարը:

Նրա տեղեկացմամբ, օգոստոսին հիվանդություն է տարածվում, որի դեմ գյուղացին միայնակ չի կարողանում պայքարել: Հարկավոր է մասսայական, ավիացիոն սրսկումների միջոց կիրառել, որը պետք է նախարարությունը կազմակերպի, ինչը չի անում: Այդ է պատճառը, որ ամառվա վերջին ամսին գյուղմթերքի գինը բարձրանում է, ինչը լոլիկի քիչ ցանքատարածություններով է պայմանավորված:

Հ. Բերբերյանը չի կարողանում հասկանալ, թե շուկայական տնտեսության պայմաններում գյուղատնտեսության նախարարությունն ընդհանրապես ինչ գործ ունի արտահանումների հետ, քանի որ դրանով պետք է զբաղվեն մասնավոր ընկերությունները: 

«Մեկ այլ նախարար էլ գնում, կարտոֆիլի ցանքատարածությունների ֆոնին նկարվում էր, որ ցույց տա, թե իբր գործ է անում: Հերիք չի գործից չեն հասկանում, մի բան էլ բերում նշանակում են նախարար: Ֆիզիկոսն ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ, ես չեմ հասկանում: Արդեն մի քանի տարի է ասում եմ, որ բարեփոխումների պետք է գնանք, բայց նախարարությունն այդպես էլ որևէ ծրագիր չի իրականացնում: Դրանք պետք է շեշտակի լինեն, որպեսզի հաջորդ տարի ցանքատարածություններն ավելանան: Գիտելիք է հարկավոր ունենալ, և եթե նախարարը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ի՞նչ գիտելիք պետք է ունենա գյուղատնտեսության մասին»,– ասաց Հ. Բերբերյանը: 

Նա նաև հիշեցրեց, որ դաշտում աճած լոլիկի գինը մի քանի անգամ էժան է լինում, քան ջերմոցում աճածինը: Խոսելով գործարանների հայտարարած 30–40 դրամով լոլիկի ներմուծման գնի մասին, նա նշեց, որ նման հայտարարությունները ստվերային տնտեսությունների համար են արվում:

«Որպեսզի կարողանան նախարարության միջոցով գյուղատնտեսական 5%–անոց վարկերին ձեռ գցել, հետո էլ գնան Իրանից տոմատի մածուկ ներմուծեն, տեղում փաթեթավորեն, անունն էլ դնեն, թե այստեղ են արտադրում: Նախարարության այդ արածները վաղուց գիտենք: Նրանց գործելաոճում ընդհանրապես ոչինչ չի փոխվել, որովհետև նույն կուսակցությունն ամեն անգամ ձեռքը գցում է այդ նախարարությանը և ոլորտը խորտակում: Ընդհանրապես, մեզ մոտ պաշտոնի պայքարը միայն մի նպատակ ունի՝ որ իրենց անձնական հարցերը լուծեն: Եվ եթե այսօրվա իշխանությունները թքած ունեն գյուղացու խնդիրների վրա, ապա գյուղացին էլ ստիպված անում է այն, ինչ կարողանում է: Բայց գյուղնախարարությունն առաջվա նման զբաղված է նկարչությամբ: Եվ եթե պետք է դրանով զբաղվեն, թող զբաղվեն, ի՞նչ ասեմ »,– ասաց Հ. Բերբերյանը:

Մսամթերքի շուկայում տեղի ունեցող թանկացումը նա նույնպես կապում է գյուղնախարարության անբավարար աշխատանքի հետ, քանի որ դեռ «մեքենան» չսարքած՝ արդեն մեքենայի մրցույթ են հայտարարում:

«Այն մարզերում, որտեղ մենք շատ գլխաքանակ ունենք, այդ վայրերում գրեթե սպանդանոցներ չկան: Իսկ որտեղ անասնապահությունն առանձնապես զարգացած չէ, ավելի շատ սպանդանոցներ են կառուցվել: Դրանք ավելի շատ դարձել են գյուղնախարարության փող գռփելու կենտրոնները: Այսինքն, գյուղացուն թալանելու նոր կենտրոններ են ստեղծել: Սպանդանոցային մորթի անցնելը ճիշտ լուծում էր, բայց այդ օրենքը պետք է գործեր այն ժամանակ, երբ դրանք բավարար քանակությամբ լինեին: Ոչ թե գյուղացին պետք է գնա սպանդանոցի դռներն ընկնի, այլ հակառակը: Բայց այսօր սպանդանոցները վերածվել են թուղթ դակողների և տեղեկություններ կան, որ գյուղացին իր տանը մորթում է կենդանուն, գալիս է սպանդանոցից թուղթ է վերցնում: Դրա համար էլ մսի գինը թանկացել է: Այսինքն, սպանդանոցներն այսօր դարձել են թուղթ վաճառողներ»,– ասաց Հ. Բերբերյանը: 

Բոլորը գիտեն, որ Հայաստանում անասնակերի խնդիր կա, որը պետական նշանակության հարց է, շեշտեց մասնագետը: Նախարարությունը փոխանակ անասնակեր հայթայթելու խնդրով զբաղվի, ձեռքերը լվացել է ու այդ ուղղությամբ գործ չի անում: Արդյունքում՝ պաշտոնական թվերի համաձայն, ունենում ենք հետևյալ պատկերը, որ ընդհանուր անասնագլխաքանակից 70 հազարը պակասել է, որից 30 հազարը կթու կովեր են եղել: 

«Բնականաբար, պետք է կաթնամթերքն էլ թանկանա: Այսինքն, այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ոլորտի պատասխանատուներն ինչով են զբաղվում: Հիմա էլ նոր գրություն ենք ստացել, որ արտասահմանից մասնագետներ են գալու, որ մեր մասնագետներին օգնեն: Ես հավաստիացնում եմ ձեզ, մենք այնքան լավ մասնագետներ ունենք, որ ուրիշները մեզ պետք չեն: Նույնիսկ հոլանդացիներն են զարմանում, թե ինչպես են մեր մասնագետներն իրենց չափ կարտոֆիլի բերք ստանում: Այսինքն, ստացվում է հին ճանապարհներով են նորից սկում գնա՞լ: Ես ձեր միջոցով դիմում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին, որ գյուղատնտեսությանը մեծ ուշադրություն դարձնի, վերցնի իր վերահսկողության տակ, ձևավորի վարչապետին կից մասնագիտական հանձնաժողով, որը կկարգավորի այս բնագավառը: Հակառակ դեպքում մենք կկորցնենք ամեն ինչ»,– ասաց Հ.Բերբերյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023