Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ-ին տրամադրված, բայց չօգտագործված 110 մլն եվրոյի իրացման հնարավորությունները քննարկման փուլում են. Կառավարության պարզաբանումը՝ Սվիտալսկու հայտարարության հետ կապված

POLITICS

Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի կողմից նշված, չօգտագործված շուրջ 110 մլն եվրոն ԵՄ ֆինանսական ինստիտուտների կողմից որպես համաֆինանսավորում տրամադրված վարկային ծրագրերի, Եվրոպական հարևանության հիմնադրամից հատկացվող դրամաշնորհային, Եվրամիության կողմից տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերի չօգտագործված միջոցների հանրագումարն է:

Tert.am-ի հարցմանը, թե արդյոք բանակցություններ տարվե՞լ են Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ՝ դեսպան Պյոտր Սվիտալսկիի նշած «սառնարանում մնացած» 110 միլիոն եվրոն Հայաստանի կողմից օգտագործելու մասին, այսպես են պատասխանել ՀՀ կառավարությունից:

«Նշված միջոցների իրացման գործընթացներում առկա խնդիրները և հնարավոր լուծումները քննարկվել են այս հուլիս ամսին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ԵՄ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ»,- նշված է Կառավարության պատասխանում:

 Հիշեցնենք, որ  ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին դեռևս չի օգտագործվել:


«Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի,- ասել էր նա՝ հավելելով,- նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որն, իհարկե, լինելու է, նաև պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է սառնարանում, և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»:

Կառավարության՝ Tert.am-ին ուղարկված պատասխանում նաև նշված է․ «Քննարկումների ընթացքում Եվրոպական Միության ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրված վարկային ծրագրերի մասով պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քայլեր իրականացնել այդ ծրագրերով նախատեսված միջոցառումների նպատակային իրականացումն ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ կարևորվել է նաև ծրագրերի արդյունավետության և որակի պատշաճ վերահսկողության իրականացումը և այդ ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել ծրագրերի իրականացման համար պատասխանատու պետական մարմիններին: Բյուջետային աջակցության ծրագրերի մասով քննարկվել է այդ ծրագրերով նախատեսված միջոցառումների և դրանց թիրախային ցուցանիշների ու ժամկետների հնարավոր վերանայման հարցը: Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին նախապատրաստել և եվրոպական կողմին տրամադրել համապատասխան առաջարկություններ, ինչի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել բոլոր շահագրգիռ մարմիններին: Նշված առաջարկությունների քննարկման և համաձայնեցման պարագայում հնարավոր կլինի ապահովել այդ ծրագրերի սահուն ընթացքը և թիրախները համապատասխանեցնել նոր կառավարության առաջնահերթություններին: Համանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ԵՄ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի վերաբերյալ:

ՀՀ-ԵՄ ընթացիկ համագործակցության ծրագրերի իրականացման և ապագա ծրագրերի նախագծման աշխատանքների առավել արդյունավետությունն ու համակարգվածությունն ապահովելու նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակ պարբերականությամբ կազմակերպել համատեղ հանդիպումներ»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal