Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կլանային բիզնես ֆինանսների նախարարությունում

SOCIETY
Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հայտարարեցին կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ: Կոռուպցիոն առաջին բացահայտումներից մեկը եղավ «Նորֆոլկի» գործը:

Եթե պարզ ասենք, «Նորֆոլկը» մենաշնորհային սկզբունքներով մաքսազերծում էր բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների՝ Հայաստանի տարածք ներմուծված ապրանքները: Ընկերությունը անմիջական կապ ուներ նախկին իշխանությունների որոշ օղակների հետ, ընդհուպ՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի, և հսկայական շահույթներ էր ստանում, իսկ պետությունը՝ մեծ վնասներ:

Ահա այսպիսի մի «Նորֆոլկ» էլ ֆինանսների նախարարության և պետգնումների ոլորտում տարիներ շարունակ հանդիսանում է «Ինտեր լիմենս» ընկերությունը: Այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ ֆինանսների ներկայիս փոխնախարար Կարեն Բրուտյանը: Ընկերությունը մենաշնորհային սկզբունքներով զբաղվում է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը հսկայական շահույթներ է ապահովում:

Երբ մենք օրերս անդրադարձանք ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա անառողջ մթնոլորտին, որի մասին պատմել էին հենց նախարարության աշխատակիցները, հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ լսեցինք «Ինտեր Լիմենսի» մասին: Հետաքրքրվելով այս ընկերության գործունեությամբ, բնավ չէինք պատկերացնում, որ գործ ունենք խմբակային-կլանային, պաշտոնական դիրքերի չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության մի ամբողջ կծիկի հետ:

Ինչպես նշեցինք, 2000 թվականին հիմնադրված այս ընկերությունը տրամադրում է հանրային և մասնավոր հատվածի կազմակերպություններին, անհատներին մասնագիտական ու իրավաբանական խորհրդատվություն, այլ խոսքերով՝ գնման գործընթացների կազմակերպման խորհրդատվական ծառայություն: Ոչ մի այլ ընկերություն նման գործունեությամբ Հայաստանում չի զբաղվում: Շատ պարզ պատճառով. ընկերության սեփականատերերը, ղեկավարները անմիջական կապ ունեն ՀՀ ֆինանսների նախարարության և պետեկամուտների կոմիտեի հետ, և պարզապես թույլ չեն տա այլ ընկերությունների զբաղվել խորհրդատվական գործունեությամբ:

Նախ, այն մասին, թե ովքեր են առնչվում «Ինտեր Լիմենսի» հետ:

Կարեն Բրուտյան. ընկերության հիմնադիրներից մեկն է, որը 2011-16 թթ. եղել է «Ինտեր Լիմենսի» խորհրդի նախագահ: Մինչև խորհրդի նախագահ լինելը՝ 2008-2011 թվականներին եղել է ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության պետն է եղել: Ըստ էության, այս բիզնես-մեխանիզմի հեղինակն ու գլխավոր գործող անձն է: Բոլոր ընկերությունները, որոնք ցանկանում էին մասնակցել պետգնումների մրցույթներին, միայն «Ինտեր Լիմենսին» պետք է դիմեին:

2011 թվականին Կարեն Բրուտյանը դուրս է գալիս «Ինտեր լիմենսից» և նրան փոխարինում է իր ընկերը՝ Սերգեյ Շահնազարյանը: 2 տարի անց վերջինս նշանակվում է ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության պետ: Այն նույն պաշտոնին, որը զբաղեցրել էր Կարեն Բրուտյանը: Նույն թվականին ֆինանսների նախարարությունը միացնում են պետեկամուտների կոմիտեին և Սերգեյ Շահնազարյանը դառնում է միացյալ այս կառույցի պետգնումների վարչության պետը: Իսկ «Ինտեր Լիմենսում» նրա փոխարեն տնօրեն է նշանակվում, չզարմանաք, Կարեն Բրուտյանի քավորի՝ ՀՀ ներկայիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի եղբայր Գագիկ Ջանջուղազյանը: Խառն է, չէ՞: Բոլորը իրար բարեկամ, խնամի են:

Բայց սա վերջը չէ. 2016 թվականին ֆինանսների նախարարությունն ու պետեկամուտների կոմիտեն առանձնացնում են, Սերգեյ Շահնազարյանը նորից դառնում է ֆինանսների նախարարության պետգնումների վարչության պետ: Արդեն առանձին գործող պետեկամուտների կոմիտի պետգնումների վարչությունում նոր պետ է նշանակվում: Թող տարօրինակ չթվա, պետ է նշանակվում Սերգեյ Շահնազարյանի եղբայրը՝ Կարենը:

Պատկերացնում եք, չէ՞, ֆիննախի ու ՊԵԿ-ի պետգնումների վարչությունների ղեկավարները եղբայրներ են: Կարեն Բրուտյանն այդ ընթացքում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆիննախում գանձապետը, Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էլ՝ «Ինտեր Լիմենսի» տնօրենը: Կլանային տեսք ունեցող այս շղթան գործող անձանց խոշոր եկամուտներ ապահովում: Այստեղ մենք գործ ունենք փոխկապակցված շահերի հետ: Հենց այս ձևաչափով էլ նշված խումբը մինչև հիմա էլ գործում է: Ընդամենը Ատոմ Ջանջուղազյանը ֆինանսների նախարար է դարձել, նրա սանիկը՝ Կարեն Բրուտյանը, առաջին տեղակալ:

Մնացածը նույնն է. ցանկացած ընկերություն, որը ցանկանում է մասնակցել պետգնումների մրցույթներին, ստիպված պետք է լինի վճարել «Ինտեր Լիմենսին» և նրա բարձրաստիճան հովանավորյալներին:

Այս մարդիկ այնքան վստահ են իրենց անպատժելիության և այս կոռուպցիոն մեխանիզմի անխափան աշխատանքի մեջ, որ չեն էլ թաքցնում, որ իրենց պաշտոնական դիրքն օգտագործում են «Ինտեր Լիմենսի» համար շահույթ ապահովելով:

Մասնավորապես, Պետեկամուտների կոմիտեն մրցույթ է հայտարարել, օրինակ՝ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար: Հայտարարության մեջ նշված են մրցույթի պայմանները, մասնակցելու ձևաչափը և այլն: Վերջում էլ նշել են պետեկամուտների կոմիտեի համապատասխան հեռախոսահամարը՝ 060 544-709, հասցեն՝ Խորենացի 7 և էլեկտրոնային հասցեն.... [email protected]: Այսինքն, պետեկամուտների կոմիտեն մասնավոր ընկերության հասցեով է ընդունում գնումների մրցույթներին մասնակցության հայտերը: Այն մասնավոր ընկերության, որի ներկայիս միակ բաժնետեր է հանդիսանում Սերգեյ Շահնազարյանը, որի եղբայրն էլ ՊԵԿ-ի պետգնումների վարչության պետն է: Կարո՞ղ ենք սա համարել կոռուպցիոն ռիսկեր պարունակող փաստ: Միանշանակ: Կարո՞ղ ենք պնդել, որ պետգնումների մրցույթներում «Ինտեր Լիմենս» ընկերությունը Ֆիննախի և ՊԵԿ պետգնումների վարչությունների հետ փոխկապակցված շահեր է հետապնդում: Միանշանակ: Մեզ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են այս փաստը պարզաբանելու:

Մեկ ուրիշ ապշեցուցիչ փաստ ներկայացնենք. օրինակ, 2013 թվականի նոյեմբերին ՊԵԿ-ը գնումների մասին հերթական հայտարարություն է տվել: Նորից, հայտարարության վերջում ՊԵԿ-ի հեռախոսահամարը, հասցեն ու էլեկտրոնային հասցեն՝ [email protected]: Դժվար չէ կռահել, որ սա ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության ներկայիս պետ Սերգեյ Շահնազարյանի անձնական փոստի հասցեն է: Ու ամբողջ խնդիրն այն է, որ այդ ժամանակ Սերգեյ Շահազարյանը որևէ կապ չի ունեցել ՊԵԿ-ի հետ, այնտեղ չի աշխատել, ու հարց է առաջանում. ինչո՞ւ է ՊԵԿ-ը մրցույթի հայտարարության համար նշում իր կառույցի հետ կապ չունեցող անձի էլեկտրոնային հասցեն. պատասխանը նորից նույնն է. «Ինտեր լիմենսի» հետ փոխկապակցված շահերն ու համատեղ բիզնեսը: Եվ նման փաստերը բազմաթիվ են, դրանք բաց են, Azdarar.am կայքում:

Ամփոփելով, նշենք. արդեն տարիներ շարունակ մի խումբ անձինք՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ստեղծել են այսպես ասած՝ նեղ ընտանեկան բիզնես կառույց՝ «Ինտեր Լիմենս» անունով, որի միջոցով վերահսկում են պետական գնումների ամբողջ համակարգը, առ այսօր զբաղվում են այդ բիզնեսով, հովանավորչական գործունեություն են ծավալում՝ ստանալով մեծ եկամուտներ:

Այդ խմբում ներգրավված են. ՀՀ ֆինանսերի առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը, վերջինիս քավորը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կարեն Բրուտյանի մերձավորները՝ եղբայրներ Կարեն և Սերգեյ Շահնազարյանները, որոնցից մեկը ՀՀ ֆիննախի, մյուսը՝ ՊԵԿ-ի պետգնումների վարչության պետն է, «Ինտեր Լիմենս» ընկերության տնօրեն Գագիկ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարի եղբայրը:

Իհարկե, կարելի է ասել, որ սա ժամանակավոր կառավարություն է, որ շատ բան կփոխվի խորհրդարանական ընտրություններից հետո և այլն: Բայց եթե նոր կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին, ապա պետք է տեղյակ լինեն, որ հենց կառավարության ներսում ահա նման երևույթ կա, և սրան պետք է համապատասխան կերպով արձագանքել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Ի դեպ, «Նորֆոլկի» գործը բացահայտել էր ԱԱԾ-ն: Ահա ձեզ եվս մեկ «Նորֆոլկ»:

 Նյութի աղբյուրը` Hayastan24.com

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal