Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բարսելոնայի ակադեմիայի սան. Փորձելու եմ ամեն ինչ անել, որ մի օր էլ հայաստանցին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հաղթող լինի (ֆոտո)

SPORT

Past.am

 

Ես խաղում եմ իմ երկրի համար: Փորձելու եմ ամեն ինչ անել, որ մի օր էլ հայաստանցի թենիսիստը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եւ Օլիմպիական խաղերի հաղթող լինի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թենիսի Հայաստանի կրկնակի չեմպիոն, Հայաստանի ֆեդերացիայի բազմակի գավաթակիր, Համահայկական խաղերի հաղթող, 21-ամյա Միքայել Խաչատրյանը:

Հայաստանի առաջատար թենիսիտն ապրում է Իսպանիայում, մարզվում Բարսելոնայի թենիսի ակադեմիայում: Այս օրերին նա գտնվում է Երեւանում՝ մասնավոր այցով: Միքայել Խաչատրյանը NEWS.am Sport-ի թղթակցին հյուրընկալեց իր տանը, որտեղ սենյակի մի հատվածում տեղադրված են երիտասարդ թենիսիստի այս տարիներին նվաճած բազմաթիվ գավաթները, մեդալներն ու մրցանակները, որոնց գերակշիռ մասը ոչ թե Հայաստանի առաջնությունից կամ ֆեդերացիայի գավաթներից են, այլ միջազգային մրցաշարերից:

Միքայել, ինչպե՞ս ես սկսել թենիսիստի կարիերադ եւ ինչպե՞ս է հաջողվել Երեւանում թենիսով զբաղվող տղային հասնել մինչեւԲարսելոնայի ակադեմիա:

Թենիսով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից երեւանյան ակումբներից մեկում: Պատահական եմ ընտրել թենիսը. հայրիկիս ու ավագ եղբորս հետ մի անգամ զբոսանքի ժամանակ տեսա, թե ինչպես են Երեւանի պետական համալսարանի դիմացի կորտերում թենիս խաղում: Հորս խնդրեցի՝ մենք էլ մտնենք խաղանք: Եղբորս հետ առաջին անգամ բռնեցինք թենիսի ռակետ եւ սկսեցինք խաղալ: Այնտեղ մի մարզիչ կար, ով օգնում էր մեզ: Վերջում նա մոտեցավ հորս ու ասաց, որ ավագ տղան ոչ, բայց փոքրի մեջ մեծ տաղանդ կա եւ խորհուրդ է տալիս անպայման զբաղվել թենիսով: Գրանցվեցի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում գործող թենիսի ակումբում, ներկայիս «Incourt» ակումբում: Հենց այդտեղից սկսվեց իմ թենիսային կյանքը: Սկզբում, իհարկե, բարդ էր, բայց աստիճանաբար սկսվեց ստացվել ու հաջողություններ գրանցվել: Միանգամից սիրեցի այս մարզաձեւը, ինձ դուր եկավ մրցակցությունը, շատ ինդիվիդուալ ձեւ է, պատասխանատվությունն ինքդ քո առաջ շատ մեծ է: Առաջին մարզիչս եղել է Հրայր Պետրոսյանը, ապա նաեւ աշխատել եմ այլ հայ մարզիչների հետ: Առաջին հաջողություններն ունեցա, ինչն ինձ շատ ոգեւորեց եւ մոտիվացիա տվեց հետագայում այս մարզաձեւով շարունակելու, պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալու համար:

Վաղ տարիքից ես տեղափոխվել Իսպանիա: Ինչպե՞ս եղավ առաջարկդ եւ ինչո՞ւ որոշեցիր մարզիկի կարիերադ շարունակել Հայաստանից դուրս:

12 տարեկանում հրավեր ստացա Բարսելոնայի «Բրուգերա» թենիսի ակադեմիայից: Ծնողներիս հետ որոշեցինք օգտվել այդ հնարավորությունից, քանի որ բոլորս էլ հասկանում ենք՝ Հայաստանում թենիսն այդքան էլ զարգացած չէ, մարզիչները չունեն այն բազան, որ կարողանան քեզ դարձնել միջազգային ասպարեզում հանդես եկող, մրցող պրոֆեսիոնալ թենիսիստ: Բացի այդ Հայաստանում նաեւ բացակայում են լավ պայմանները: Իսկ Իսպանիան լավագույն հնարավորությունն էր կյանքիս, որը ձեռքիցս բաց թողնելու դեպքում այսօր այս հաջողությունները չէի ունենա: Այդ տարիներին իսպանական դպրոցը շատ հայտնի էր, Իսպանիան բազմաթիվ չեմպիոններ ու մեծ անուններ է տվել համաշխարհային թենիսին: Ես ինքս էլ ուզեցի իսպանական դպրոցի սան լինել:

Մինչե՞ւ Իսպանիա տեղափոխվելդ, ի՞նչ հաջողությունների հասար Հայաստանում:

Հաջողություններ շատ են եղել: Առաջին մեծ հաղթանակս, երբ դեռ Հայաստանում էի մարզվում, եղել է 12 տարեկանում Euro Junior Tour-ում, այդտեղ ես առաջին տեղը զբաղեցրի: Այս նույն մրցաշարում Հայաստանը ներկայացրել եմ 14, 16 եւ 18 տարեկաններում: 18 տարեկանից Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել եմ նաեւ Davis Cup-ին:Երկու անգամ եղել եմ Հայաստանի չեմպիոն, Համահայկական խաղերի հաղթող եմ:

Ի՞նչ դպրոց ես անցել Բարսելոնայում:

Բարսելոնայում շատ մրցաշարերի, կատալոնական մրցումների եմ շատ մասնակցել, բազմաթիվ անգամ հաղթել եմ: Ես մշտապես մրցաշարերի եմ մասնակցում, տարվա ընթացքում 20-30: Իսպանիայում երկու մարզիչ եմ ունեցել, իսպանացի Ռիկարդ Ռոսեւ, ազգությամբ հայ Գարի Պետրոսյանը: Ռիկարդ Ռոսի հետ 5 տարի եմ աշխատել, 2 տարի էլ՝ հայ մարզիչի հետ:

7 տարի է մարզվում եմ Բարսելոնայում եւ 7 տարի շարունակ եղել եմ «Բրուգերա» ակադեմիայի լավագույն խաղացողներից, տարբեր տարիների եղել եմ ակադեմիայի լավագույն աջից հարված ունեցող, մատուցում ունեցող խաղացող, կորտում ամենալավ պայքարող խաղացող, շատ այլ մրցանակներ եմ ստացել այս ակադեմիայում:

Այստեղ մարզվել եմ շատ հայտնի, աշխարհահռչակ մարզիկների հետ: Ակադեմիայի սեփականատերը 90-ականների իսպանացի աստղ, աշխարհի 3-րդ ռակետ Սերխիո Բրուգերան է, ով պարբերաբար հետեւում է իմ մարզումներին, ինձ հետ մարզում անցկացնում: Այս 7 տարիների ընթացքում ես նրա հսկողության տակ եմ մարզվում: Ինձ համար սա մեծ պատիվ է: Մարզվել եմ նաեւ ֆրանսիացի հայտնի թենիսիտ, աշխարհի 8-րդ ռակետ Ռիշար Գասկեի, Մարսել Գրանոլերսի, Թուրքիայի առաջին համար, աշխարհի 100 լավագույն թենիսիստներից Մարսել Իլհամի, իտալական թենիսի աստղ Լորենսո Ժուստինոյի հետ:

Եթե համեմատենք իսպանական ու հայկական դպրոցը, ո՞ր դպրոցն է հիմքդ դրել:

Ես ճիշտ թենիս խաղալ սովորել եմ Իսպանիայում. հիմքը դրվել է այնտեղ: Հայաստանում կան լավ մարզիչներ, բայց մրցումների պակասը թույլ չի տալիս աճես: Մեր մարզիչները փորձի պակաս ունեն: Հայ մարզիչները չունեն հնարավորություն դուրս գալ, տեսնել, թե ինչպես են խաղում Եվրոպայում, դրսում, որպեսզի նման ոճը դնեն նաեւ հայ մարզիկների մեջ: Հայաստանում դու կարող ես մարզվել տարիներ շարունակ, ներքին առաջնություններում փայլել, մարզիչներին ու քեզ թվա, թե դու շատ լավ ես խաղում, բայց գնաս դուրս, այնտեղ խաղաս, պարզվի՝ դու կամ թենիս խաղալ չգիտես կամ միջակից ցածր ես խաղում:

Միքայել, դու խաղացել ես նաեւ ԱՄՆ-ի համալսարանական ակումբում:

Հրավեր եմ ստացել Կալիֆորնիայի համալսարաններից մեկից, բայց համալսարանական լիգայում խաղալու հրավեր ստանալուն զուգահեռ դուրս չեմ եկել Բարսելոնայի ակադեմիայից: ԱՄՆ-ն էլ ինձ համար նոր փորձություն էր թենիսում, որոշեցի ուժերս փորձել նաեւ համալսարանական լիգայում: ԱՄՆ-ում խաղացի 4 ամիս: ԱՄՆ-ում շատ առաջարկներ ստացա՝ Nike, Wilson ֆիրմաներն դարձան հովանավոր: ԱՄՆ-ում հնարավորությունները շատ մեծ են: Այստեղ թենիսը շատ զարգացած է, հատկապես ռետինե ծածկույթի վրա։ Այդ 4 ամիսների ընթացքում մեծ հմտություններ ձեռք բերեցի։

Ըստ քեզ, ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում թենիսը:

Գումարի խնդիրն է: Ամեն ինչ կախված է Հայաստանում թենիսի ֆեդերացիայի աշխատանքից: Դեռեւս չենք կարող համեմատել թենիսը մեր մյուս մարզաձեւերի հետ: Մյուս մարզաձեւերում, որտեղ ունենք բարձր արդյունքներ, ֆեդերացիաները մեծ աշխատանք են տանում, լավ պայմաններ են ստեղծում մարզիկների համար, դրսից հատուկ մասնագետների, մարզիչների են կանչում: Իսկ մեր ֆեդերացիան հնարավորություն չունի իր լավագույն մարզիկներին գոնե 3-4 մրցաշարի ուղարկել: Թենիսիստը աճելու համար պետք է տարվա ընթացքում մի շարք մրցաշարերի մասնակցի, որ կարողանա լավ արդյունք ցուցադրել: Հայաստանում մարզվող թենիսիտները չունեն այդ հնարավորությունը, ֆեդերացիան նույնպես չի կարողանում հովանավորել լավագույն մարզիկների դրսում մրցաշարարերի մասնակցելու հարցում: Թենիսիստը պետք է տարին 25-30 մրցում խաղա, ես շուրջ այդքան խաղում եմ Իսպանիայում: Այդ մրցաշարերը նաեւ վարկանիշ են տալիս: Ես հասկանում եմ այնքանով, որ թենիսը աշխարհի թանկարժեք մարզաձեւերից է եւ մեկ մրցաշարի մասնակցելու համար շուրջ 1000 դոլար գումար է անհրաժեշտ:

Իմ առաջ մեծ նպատակ եմ դրել բարձր տիտղոսներ նվաճել թենիսում: Ցանկանում եմ, որ Հայաստանն էլ համաշխարհային թենիսում անուն ունենա, ուզում եմ թենիսիստի կարեիրաս շարունակել պրոֆեսիոնալ թենիսում, ներկայացնել Հայաստանը:

Լուսինե Շահբազյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer