Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանն ու Ռուսաստանը վերջին շրջանում վարում են «պինգ-պոնգի» քաղաքականություն. Է. Շարմազանով

POLITICS

Tert.am –ի հետ  զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված զարգացումներին: Դրանք Էդուարդ Շարմազանովը որակում է որպես «պինգպոնգյան» քաղաքականություն:

-Պարո՛ն Շարմազանով, վերջին շրջանում շատ փորձագետների մտահոգում է հայ-ռուսական հարաբերությունների որակն  ու «երկխոսության ձևաչափը»: Երբ Փանիկի դեպքերից սկսած՝ հայտարարում են, պատասխանում, Սերգեյ Լավրովի հայտարարություն, ապա Փաշինյանն ասաց, որ  բոլորը պետք է ադապտացվեն նոր կարգավիճակին: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: Ինչպե՞ս էր այս առումով ձեր օրոք:

-Առնվազն մեր կառավարման շրջանում հայ-ռուսական հարաբերությունները բխել են Հայաստանի Հանրապետության պետական շահից և սպասարկել են բացառապես ՀՀ պետական շահը:

 
 

Դրա վառ ապացույցն է ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացումը, ՀՀ-ի՝ ԵԱՏՄ մուտքը, ՀԱՊԿ-ում մեր նախագահությունը և տարբեր ռազմական-ռազմավարական ու քաղաքական պայմանագրերի ստորագրումը, ռուսաստանյան ներքին գործարանային գներով ռազմական տեխնիկայի տրամադրումը մեր երկրին, նաև այն, որ Ղարաբաղյան հիմնահարցում ՌԴ-ն, հիմնականում, ունեցել է կառուցողական դիրքորոշում: Իհարկե, եղել են խնդիրներ, բայց չի եղել մի իրավիճակ, երբ վարվել է «պինգ պոնգ»-ի քաղաքականություն», որտեղ մենք ասում ենք, իրենք՝ պատասխանում, հետո մենք, հետո՝ իրենք: Հայ-ռուսական հարաբերությունները մեր իշխանության շրջանում կրել են բացառապես դաշնակցային բնույթ և բխել են ՀՀ պետական շահից ու անվտանգության ամրապնդումից: Ինչ վերաբերում է մատնանշածս «պինգ պոնգի  քաղաքականությանը», ապա, ըստ իս, դաշնակիցների միջև  հարաբերություններն ավելի արդյունավետ կլինի ոչ թե  հրապարակային հայտարարություններով պարզելը, այլ դիվանագիտական խողովակներով ամենացավոտ հարցերի քննարկումը: Մեր իշխանությունն առնվազն այդ ճանապարհով է գնացել:

-Մի խոսքով՝ գտնո՞ւմ եք, որ սխալ արտաքին քաղաքականություն է վարվում:

-Առաջիններից մեկն եմ եղել, որ հայտարարել եմ, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, և որ դա չի բխում մեր պետության ու մեր ժողովրդի շահերից, ես առաջինն եմ եղել, որ նշել եմ, որ Փանիկի դեպքերից հետո, երբ ռուսական կողմը ներողություն էր խնդրել, պարոն վարչապետն այս դեպքերը սադրանք որակեց և այս հարցին շատ խիստ անդրադարձավ: Նաև առաջիններից եմ եղել, որ խնդրահարույց եմ համարել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Խաչատուրովի վերաբերյալ  մեղադրանքն առաջադրելն առանց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացնելը: Ես դրա մասին շատ եմ խոսել: Անկախ նրանից՝ ով ինչ է գրում, Լավրովի հայտարարությունը բավականին հստակ էր, և Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետք է ադապտացվեն, ես մի քիչ լավ չհասկացա՝ ինչին: Այսինքն՝ պետք է ադապտացվեն, որ հարաբերությունները վատթարանում են, թե ադապտացվեն, որ իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան անում: Եվ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթն առնվազն 3 նախագահների օրոք պահպանվել է. և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛Սարգսյանի, և սա է այն կոնսենսուսային հարցերից մեկը, որը նախկին երեք վարչակարգերին միավորել է և եղել է կոնսեսուս: Եվ ես գտնում եմ, որ մենք պետք է շատ ավելի սառնասիրտ քաղաքականություն վարենք:

-Ի՞նչ  հասկացաք այն հաղորդագրությունից, որ  Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 12-ի հանդիպման ժամանակ քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված խնդիրը:

-Պարզ է, նաև ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ Խաչատուրովին ներգրավել որպես մեղադրյալ, ավելին՝ մեղադրական եզրակացություն ներկայացնելն առանց համապատասխան դիվանագիտական-իրավապայմանագրային արարողակարգի, բնականաբար, հարվածի տակ է դրել ՀԱՊԿ միջազգային հեղինակությունը: Հիմա ինչ կլինի, ոնց կլինի… ես, գոնե որպես ժամանակին ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, կարող եմ ասել, որ եղել են խնդիրներ, բայց դրանք մենք լուծել ենք աշխատանքային ճանապարհով: Եվ Հայաստանին ՀԱՊԿ-ի ղեկավարությունն օդից չէր տրվել: Դրա համար պայքար է եղել, դրա համար բանակցություններ են եղել:

-Այսինքն՝ գնահատում եք, որ Հեղափոխությունից 100 օր հետո հարաբերությունների վատթարացո՞ւմ է տեղի ունեցել:

-Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններն առնվազն հրապարակային մակարդակում, չեմ ուզում ասել վատանալ, վատթարացել են: Կա անհասկացվածություն և փոխադարձ «պինգպոնգյան» գնահատականներ: Եվ առնվազն հրապարակային մակարդակում այս հարաբերությունները վկայում են դրա մասին: Եվ սա չի բխում մեր պետության շահերից:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում բաներ ասաց, որ դուր չեկան եվրապաշտոնյաներին, հիմա բաներ է ասում, որ կարող են դուր չգալ ՌԴ քաղաքական իշխանությանը: Սա այն դեպքում, երբ իշխանության գալիս Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձներ էր հղում, որ ՀՀ արտաքին քաղաքականությունում վեկտոր չի փոխվելու:

-Յուրաքանչյուր պետության ղեկավար ինքն է որոշում, թե ինչպիսի հայտարարություններ է անում: Սա մի կողմն է, չեմ ուզում մեկնաբանել՝ ինչու, ոնց: 100 օրը կլրանա, իրեն հարցրեք: Բայց կա բացահայտ ճշմարտություն, քաղաքականությունը ոչ թե  միայն խոսելն է՝ բլբլալը, չէ, այլ արդյունավետությունը: Политика - это не болтовня, а эффективность.:Եթե նման քաղաքականությունը դրական է անդրադառնում, դրական եմ վերաբերում, եթե ոչ՝ բացասական: Ամեն ինչ պետք է նայենք՝ ըստ արդյունքների:  Այդ՝ կոռուպցիայի դեմ պայքար և այլն, շատ լավ է, բայց դա չի կարող լինել Հայաստանի գլխավոր կռվանը: Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը անվտանգությունն է:

-Ավելի վաղ ասել էիք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը քննարկվելու է մինչև օգոստոսի 15-ը: Եղե՞լ է քննարկում:

-Դեռ ոչ:

- Եթե համառորեն այս հարցը չի քննարկվում, կարելի՞ է ենթադրել, որ այս հարցը կուսակցության կողմից չի կարևորվում, նաև ձեր աջակիցների: Կա՞ն պատկերացումներ, թե առաջադրված քաղաքական ուժերից որին եք կոչ անելու ընտրել:

-Մենք պատկերացումներով չենք առաջադրվում, այլ՝ կուսակցական որոշումներով, հետևաբար, որոշումներ չկան:

- Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ ամռան ընթացքում, նրա արձակուրդից վերադառնալուց հետո կուսակցության անդամները հանդիպո՞ւմ են:

-Պարբերաբար պարոն Նախագահի հետ հանդիպում ենք, իսկ արձակուրդից վերադառնալուց հետո չենք հանդիպել, որովհետև արձակուրդի մի մասն ինքը անցկացրել է  Արցախի Հանրապետությունում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal