Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդարադատության նախարարությունը գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսը. Արտակ Զեյնալյան

POLITICS
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ   օգոստոսի 15-ին տեղի  է ունեցել ԵՄ աջակցությամբ իրականացվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում: Հանդիպմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Զեյնալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը մշտապես բաց է  հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության համար: Նախարարի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը մեծապես գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները:

Հադիպմանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ծրագրում տեղ գտած ոլորտային հարցեր. պրոբացիոն համակարգ և վաղաժամկետ ազատման ինստիտուտ, դատապարտյալների պահպան պայմաններ, նրանց վերասոցիալականացմանն ուղղված համալիր միջոցառումներ, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը համապարփակ ներկայացրել է ծրագրի ընդհանուր դրույթները, ներդրված մեխանիզմներն ու ակնկալվող արդյունքը, մասնավորապես անդրադառնալով՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղհասարակության կարողությունների զարգացմանը, Կառավարության հետ համագործակցությանը:
 
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը ակտիվորեն շարունակում է  աշխատել հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև ընդգծել է քաղհասարակության ջանքերն ուղղված՝ Պրոբացիոն ծառայության ներդրմանը: Սուրեն Քրմոյանը նաև անդրադարձել է դատապարտյալների զբաղվածության հարցերին, ներկայացրել, որ այսօր անազատության մեջ գտնվողներն ունեն մասնագտություն ունենալու, իրենց առօրյան կազմակերպելու բավականաչափ հնարավորություններ:
 
Աշխատանքային քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև ծրագրի մյուս մասերով նախատեսվող գործընթացներին: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նշել է, որ վերը նշված կազմակերպությունը զբաղվում է  իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանությամբ:
 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակությանինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, «Քայլ դեպի ավելի արդար Հայաստան» ծրագրի ղեկավար Արտակ Կիրակոսյանը, «Քայլ դեպի ավելի արդար Հայաստան» ծրագրի իրավաբան Եվգենիա Իվանովան, «Մարդու իրավունքներմշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի համակարգող Լիա Զորյանը:
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal