Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

SOCIETY

2018 թվականի օգոստոսի 3-ին «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները»  վերտառությամբ հոդվածը՝ մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից իրենց աշխատավարձի գումարները «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին փոխանցելու վերաբերյալ:

Բացի դրանից, 2018 թվականի օգոստոսի 4-ին և 5-ին Վանաձոր քաղաքի տարածքում գործող մի շարք ուսումնական հաստատությունների նախկին և ներկայիս աշխատակիցներ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդումներ, ապա նաև բացատրություններ են  տվել այն մասին, որ ուսումնական հաստատություններում աշխատելու ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս պարտադրված կարգով իրենց աշխատավարձից մեկ տոկոսի չափով գումարներ են փոխանցել Լոռու մարզպետարանում գործող  «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված հոդվածը, ինչպես նաև քաղաքացիների հաղորդումները պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշով բավարար տվյալներ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Լոռու մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդգրկված լինելով «Լոռու դպրոց»   և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի կազմում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, լրացուցիչ եկամուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, հրահանգել են մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին յուրաքանչյուր ամիս դպրոցի աշխատավարձի ֆոնդից մեկ տոկոսի չափով գումարներ փոխանցել «Լոռու դպրոց»   և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին, որի արդյունքում ուսումնական հաստատությունների կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք յուրաքանչյուր ամիս, առանց ուսումնական հաստատությունների աշխատակիցների գիտության, մեկ տոկոսի չափով պահումներ են կատարել վերջիններիս աշխատավարձի գումարներից և փոխանցել հիմնադրամների հաշվեհամարներին:

Արդյունքում, 2001-2018 թվականների ընթացքում միայն մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 15 ուսումնական հաստատություններից «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 82.011.166 ՀՀ դրամ գումար, որի արդյունքում  էական վնաս է պատճառվել ինչպես ուսումնական հաստատության աշխատակիցների, այնպես էլ՝ կազմակերպությունների օրինական շահերին, որը միևնույն ժամանակ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, Լոռու մարզի դատախազությունում  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal