Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի այսօր հնչեցրած գնահատականների վերաբերյալ

SOCIETY

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է որոշ գնահատականներ՝ կապված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հետ, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն և ես պարզապես չեմ կարող դրանք անարձագանք թողնել:

1. Արթուր Գևորգյանն ասում է, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները ընդունում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան և ՀԱՕԿ-ը կապ չունի դրա ընդունման կամ ճանաչման հետ: Ի գիտություն տեղեկացնեմ, որ ՄՕԿ-ի խարտիայի համապատասխան կետերի համաձայն` յուրաքանչյուր մարզաձևի ազգային ֆեդերացիա առաջին հերթին պետք է ճանաչի տվյալ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն: Միևնույն ժամանակ ազգային օլիմպիական կոմիտեն իրավունք ունի իր կողմից չճանաչված ազգային ֆեդերացիան հետ կանչելու միջազգային ֆեդերացիայի կազմից:

2. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մեր մարզիկների մասնակցությանը: Ինչպես գիտեք Բռնցքամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունից մեր մարզիկները որևէ օլիմպիական վարկանիշ չկարողացան ձեռք բերել: Մինչ օլիմպիական խաղերը մնացել էր ընդամենը մեկ վարկանիշային մրցաշար, որն անցկացվում էր Թուրքիայում: Դա մեր մարզիկների վարկանիշ նվաճելու վերջին շանսն էր: Սակայն ի զարմանս մեզ Արթուր Գևորգյանն արգելել էր, որ մեր թիմը մասնակցի վարկանիշային այդ մրցաշարին: Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Թուրքիայում ի վերջո ձեռքբերված 5 վարկանիշների հետ բռնցքամարտի ֆեդերացիան և Արթուր Գևորգյանը բացաձակապես որևէ առնչություն չունեն: Դա միմիայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի և մեր հավաքականի մարզիկների ու մարզիչների նվաճումն է: Ես չեմ ուզում իջնել անձնական երկխոսությունները հրապարակելու մակարդակի վրա, պարզապես Արթուր Գևորգյանին կոչ եմ անում փոքր ինչ թարմացնել սեփական հիշողությունը և վերհիշել, թե ՀԱՕԿ-ը ինչպիսի տիտանական ջանքեր էր գործադրում այդ օրերին, որպեսզի բռնցքամարտը փրկվի օլիմպիական խաղերին չմասնակցելու խայտառակությունից:

3. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մասնակցության ժամանակ մեր մարզիկների մարզահագուստի վերաբերյալ հարցին: Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ-ը մեր մարզիկներին 28-ից ավելի մարզահագուստ և համապատասխան մասնագիտական գույք էր տրամադրել: Այս ամենն ընտրել էին հենց մարզիկները, իսկ ՀԱՕԿ-ը հոգացել էր դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ծախսերը: Սակայն օլիմպիական խաղերի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ինձ խնդրել էր, որպեսզի իր անձնական պայմանավորվածության համաձայն մեր մարզիկները իր նախատեսած մարզական մասնագիտական գույքով մասնակցեն խաղերին, քանի որ դա բխում է հավաքականի ու ֆեդերացիայի կոմերցիոն շահերից: Ես ընդառաջել եմ, հաշվի առնելով նրա անձնական խնդրանքը և այսօր առնվազն անպարկեշտություն է ասել, թե ՀԱՕԿ-ը մարզագույք չի տրամադրել մեր բռնցքամարտիկներին:

4. Ինչ վերաբերում է այսօր նշված այն հանգամանքին, թե բռնցքամարտի ֆեդերացիան չունի ֆինանսական խնդիրներ և ՀԱՕԿ-ն էլ չի օգնում իրենց, ապա եթե ընդամենը բազմաթիվ փաստերից մեկը հիշեցնեմ, պետք է ասեմ, որ միայն նախաօլիմպիական տարում 2 անգամ 6-ական միլիոն դրամ եմ անձամբ փոխանցել Արթուր Գևորգյանի օգնականին՝ ֆեդերացիայի մարզիկների ու մարզիչների աշխատավարձերը վճարելու նպատակով: Շարքն իհարկե խարող եմ շարունակել, բայց ինձ թույլ չեմ տա:

5. Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր Արթուր Գևորգյանն է նախաձեռնել ֆեդերացիայի նախագահի ընտրությունը 1 ամսով հետաձգելու գործընթացը և դա իր ցանկությամբ է տեղի ունեցել: Տեղեկացնեմ, որ դա եղել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻԲԱ-յի որոշումը, որը հավաստող պաշտոնական նամակը կից հրապարակում եմ / 1, 2 photo /: Իսկ ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի երկրորդ ընտրությանը, որի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին աղաղակում են բռնցքամարտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ապա միայն կասեմ որ այդ ընտրության իրավական գնահատականը ընդամենը օրեր անց կտա ԱԻԲԱ-յի պաշտոնական ներկայացուցիչը, որը ժամանում է Հայաստան:Այսօր միայն հրապարակում եմ ԱԻԲԱ-յի ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ուղղված պաշտոնական նամակը, որում նրանք նշում են, որ ընտրության խախտումները ուսումնասիրելու նպատակով հետաքննություն է իրականացվում: / 3 photo/ Այս դեպքում առնվազն տարօրիանակ է, թե ինյչպես կարող էր ԱԻԲԱ-ն շնորհավորել Արթուր Գևորգյանին՝ ինչպես ինքն է իհարկե պնդում: Եվ վերջում, անկախ ստեղծված իրավիճակից, բռնցքամարտի աշխարհում ի հայտ եկած տարաձայնություններից ու խժդժություններից ՀԱՕԿ-ը մշտապես եղել և մնում է մարզաշխարհի կողքին, քանի որ սա մի մեծ ընտանիք է, որտեղ տեղ չունեն սուտն ու սեփական ամբիցիաները առաջ տանելու գործելաոճը: Մենք հուսով ենք, որ կարճ ժամանակում առկա խնդիրները կհարթվեն և բռնցքամարտի ֆեդերացիայում կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք լինելու են ի նպաստ հայրենի սպորտի զարգացման և առաջխաղացման:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal