Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում արտահանմամբ զբաղվողներին առնվազն ոչ հեշտ ժամանակներ են սպասվում. Վ. Խաչատրյան

POLITICS

Արտահանմամբ զբաղվող հայկական բիզնեսի ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն, որ առաջիկայում ՌԴ-ում ամերիկյան պատժամիջոցների հետևանքով արժեզրկման պատճառո, իրենց ոչ հեշտ ժամանակներ են սպասվում։ Պետք է պատրաստ լինեն  ցնցումների և այս պահին եղած առավելությունները լրացուցիչ նորերով փոխարինելուն։ 

«Թե ինչքանով կհաջողվի, բարդ է ասելը, որովհետև լրացուցիչ տեխնոլոգիական ներդրումների կարիք կա շուկայում մրցունակ լինելու համար, և նաև այնտեղի շուկայի նոր պայմաններին հարմարվելու համար կրկին ինչ-որ նորամուծությունների կարիք կա»,-Tert.am -ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով ՌԴ-ում ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով նույնպիսի բացասական հետևանքներ է կանխատեսում հայաստանյան տնտեսության վրա, ինչ 2-3 տարի առաջ։ 

«Անցած անգամ մեր բիզնեսը ուղղակի չկարողացավ ադապտացվել։ Ոչ թե չկարողացավ, այլ պատրաստ չէր և հետագայում այդ ադապտացումը բավականին երկար տևեց, ինչի արդյունքում էլ 2016-ին 0 տնտեսական աճ ունեինք։ Հիմա էլ բիզնեսի համար ոչ հանգիստ կամ ոչ նպաստավոր պայմաններ են, նկատի ունեմ՝ հիմնականում ռուսական շուկա արտահանող բիզնեսի, և այնտեղ կրկին պետք է պատրաստ լինեն ռուսական շուկայի ցնցումներին»,-հավելեց Վահագն Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ ամերիկյան նոր պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում շարունակվում են ֆինանսական և բորսային շուկայում ցնցումները, իսկ ռուբլին արդեն անցել է մոտ 2 տարի առաջ գրանցված ամենացածր ցուցանիշը, և այսօր մեկ ռուբլին հայաստանյան բանկերում կարելի է գնել 6․92 ՀՀ դրամով։ 

Բացասական առումով երկրորդ լրացնող հանգամանքն առնչվում է տրանսֆերներին։ Միակ դրականն այն է, որ այս պահի դրությամբ  նավթի համաշխարհային գները դեռևս բարելի դիմաց 70 ԱՄՆ դոլարի սահմաններում են։ 

«Այդ առումով անհանգստանալու քիչ հանգամանք կա, քանի որ ամեն ինչից զատ ՌԴ տնտեսությունը նախատեսվածից մի քիչ ավելի աճ է ցույց տվել , այն է 1․8 տոկոսանոց տնտեսական աճ։ Եվ, թեպետ, մի կողմից ասում եմ, որ մասնավոր տրանսֆերների հետ կապված շատ պետք չի անհանգստանալ, բայց չեմ բացառում, որ շատ կտրուկ դա էլ փոխվի»,-ավելացնում է Վահագն Խաչատրյանը։ 

Ըստ նրա՝ այս դեպքում, սա էլ մեր տնտեսության համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու, որովհետև եթե նախորդ  տարին այս առումով բարենպաստ էր, և  այս իսկ պատճառով նախորդի համեմատ տրանսֆերներն աճեցին,  ապա այս տարի սպասվում են ավելի ուժեղացված պատժամիջոցներ, որոնք, տնտեսագետի գնահատմամբ, մի փոքր անկանխատեսելի բացասական ազդեցություն կարող են թողնել ռուսական տնտեսության ֆինանսական սեկտորի վրա։ 

«Պատահական չէ, որ ՌԴ ղեկավարությունը տարբեր միջազգային միությունների հետ ինչ-ինչ ֆինանսական պայմանավորվածությունների է ձգտում, որպեսզի միջպետական կամ նույնիսկ այդ կառույցի շրջանակներում առևտուրը կատարվի տվյալ երկրի արժույթներով»,-ասում է Վահագն Խաչատրյանը։ 

Նա որպես հավելում նկատեց, որ կա մի հանգամանք ևս, որի մասին չի խոսվում, բայց կարծում է, որ արդեն ժամանակն է դրան ևս անդրադառնալուն։ Իսկ խոսքը ԵԱՏՄ-ի մասին ստորագրված փաստաթղթի պարտադիր պահանջի մասին է՝  միության շրջանակներում վարելու միասնական դրամավարկային քաղաքականություն։ 

Ուստի, այս առնչությամբ տնտեսագետն ուղղակի հարցնում է՝ հիմա սա ի՞նչ կերպ է լինելու, սա իրականությո՞ւն է, թե՞ ընդամենը դեկլարատիվ հայտարարություն էր, որ գրված էր, և որի մասին չենք ուզում հիշել։ 

Հիշեցնենք, որ 2016-ին Հայաստանի իշխանությունները ռուսաստանցի գործընկերներին գազի մատակարարումների հետ կապված առաջարկեցին վճարել երկու  երկրների տեղական արժույթներով՝ ռուբլով և դրամով, բայց առաջարկը մերժվեց։ 

Այս մասին հիշեցրած Վահագն Խաչատրյանը նկատեց, որ Հայաստանի նոր կառավարությունը այս առումով հարցադրումներ ունի անելու ԵԱՏՄ-ին կամ ՌԴ-ին՝ հաշվի առնելու միության անդամ երկրների շահերը նույնպես և կրկնել ազգային արժեքների վճարման առաջարկը։ 

«Այնտեղ մեկ այլ խնդիր էլ կար՝ միասնական էներգետիկ շուկային անցնելու հարցը,  այդ հարցադրումները ևս մինչ օրս օդից կախված են»,-ավելացնում է տնտեսագետը՝ ընդգծելով, որ խոսքը ՌԴ ներքին գներով վճարումների մասին է կամ  ԵԱՏՄ-ի շրջանակներում սահմանվելիք մեկ այլ՝ավելի ցածր սակագնի։ 

Այնուամենայնիվ, Վահագն Խաչատրյանը ընդգծում է, որ եթե մեզ համար ամեն ինչ նույնն է մնում, ապա Ռուսաստանում  իրավիճակն է ուրիշ ։ «Նախ՝  հիմա ՌԴ իշխանությունն ու կառավարությունը ակտիվ քայլեր չեն ձեռնարկում ազգային արժույթի արժևորման ուղղությամբ։ Երկրորդ՝ հիմա փոխվել է ՌԴ բյուջետային քաղաքականությունը, քանի որ նավթի գների մեկ բարելի դիմաց 40 ԱՄՆ դոլար հավաքագրումները փոխանցվում են առանձին հաշվով և չեն օգտագործվում։ Եվ կա երրորդ հանգամանքը, որ, ըստ էության, Ռուասաստանի այս քաղաքականությունը լրացնում է իրենց այն հիմանական թեզը, որ հարկավոր է Ռուսաստանի ներքին արտադրության խթանման հաշվին հասնել ինքնաբավության՝ երկրի՝ ներմուծումից կախվածությունը վերացնելու համար։ 

Դրա համար ՌԴ կենտրոնական բանկից արժութային շուկայում ակտիվ միջամտություններ չեն լինում։ Եվ նաև հիշեցնեմ, որ երկու-երեք տարի առաջ կրկին ճգնաժամային վիճակ էր արժութային շուկայում,  ՌԴ կենտրոնական բանկը ֆիքսված քաղաքականությունից անցավ լողացող արժույթի քաղաքականությանը, որտեղ իր մասնակցությունը շատ ավելի փոքր է, և ինքը շուկայի պահանջներից ելնելով՝ խիստ անհրաժեշտության դեպքում կարող է միայն ինտերվենցիաների միջոցով միջամտել»,-նշեց տնտեսագետը։

 
 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal