Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աջ ղեկով մեքենաների ճակատագիրը հայտնի կլինի աշնանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 1–ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգել քի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է: 

Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու կլինի ոչ միայն պետությանը, այլ նաև՝ վարորդներին: «Փաստ»–ը փորձեց հասկանալ, թե այս խնդրի շուրջ ի՞նչ նոր զարգացումներ կամ լուծումներ կան: 

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունում սրա հետ կապված երկու տարբերակ է քննարկվում, որից մեկն, ըստ նրա, լավն է, մյուսը՝ շատ վատ: Քիչ թե շատ դրական տարբերակը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը մինչև 2020 թ. թույլատրելուն, իսկ մյուսը՝ ներկրելը մեկ պայմանով թույլատրելուն, այն է՝ ղեկի տեղափոխությամբ:

Սակայն ոչ ոքի համար այսօր գաղտնիք չէ, թե ինչ վտանգներ կարող է պարունակել նման որոշումը՝ ղեկի տեղափոխումը: Բազմիցս խոսվել է, որ այդ փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեքենայի հետագա շահագործման վրա: 

Ղահրամանյանի խոսքով՝ ղեկը փոխելը բավական բարդ գործընթաց է, ընդ որում՝ ոչ միշտ արդյունավետ: Օրինակ՝ Վրաստանում ընդհանրապես արգելված է ղեկի տեղափոխություն կատարել, անգամ լիցենզավորված կազմակերպության դեպքում վստահ լինել հնարավոր չէ: 

«Որպես վարորդների ներկայացուցիչ, նախարարությանը առաջարկել ենք այլ տարբերակ: Աջ ղեկով մեքենաներն ավելի մատչելի են, դրանց մաքսազերծումը նույնպես: Եթե ՊԵԿ–ը ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ որոշեն ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումը որոշ չափով նվազեցնել, ապա մարդիկ կնախընտրեն ձախ ղեկով մեքենա ներկրել, քանի որ մեզ մոտ մեքենաները ներկրվում են ոչ թե ըստ ճաշակի, այլ՝ ըստ արժեքի: Եթե ձախակողմյան ղեկով մեքենաների մաքսազեծումը նվազեցվի, ապա բնական ընտրության արդյունքում աջ ղեկով մեքենաների ներմուծումը կդադարի կամ կհասցվի նվազագույնի»,– նշեց նա:

Ի դեպ, միջինում աջ ղեկով մեքենան նույն մակնիշի ու տարեթվի ձախ ղեկով մեքենայից տարբերվում է 1000–3000 ԱՄՆ դոլարով: Իհարկե, այս ամենը դեռևս քննարկման փուլում է, դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չկա: Բայց բանն այն է, որ 2020 թ. այնուամենայնիվ պետք է արգելվի աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը, ինչը ԵԱՏՄ պահանջ է: Ղահրամանյանի խոսքով էլ պետք է մինչև 2020 թ. լուծումներ գտնել, որպեսզի մարդիկ հանկարծակիի չգան: 

Զրուցակիցս, սակայն, ձախ ղեկով մեքենաների ներկրման ավելացման մեջ ևս խնդիր է մատնանշում: Ասում է՝ արդյո՞ք վարչական մարմիններին ձեռնտու է, որ շատ մեքենաներ ներկրվեն: Այդ դեպքում խնդիրներ կառաջանան երթևեկության մեջ: 

«Շատ մեքենաների առկայությունն էլ խնդիր կստեղծի այլ ոլորտում, որին դեռևս ոչ ոք պատրաստ չէ: Օրինակ՝ եվրոպական երկրներում մինչ մեքենա ձեռք բերելը պետք է կայանման իրավունք ձեռք բերել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն»,– նկատեց նա:

Մինչ հոկտեմբեր հանրային քննարկումներ կրկին կլինեն: Այդպես է կարծում «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը՝ մատնանշելով, որ ներկրման արգելքը որոշ չափով վնասել է նաև պետբյուջեին: Մեքենաների ներկրման մեջ գերակշռում էին աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք հիմա չեն ներկրվում, դրանց մաքսազերծում չի կատարվել և պետական բյուջե չեն ուղղվել այդ գումարները: Իսկ աջ ղեկով մեքենաների արգելքը ձախ ղեկով մեքենաների ներկրման ակտիվության պատճառ չէր դարձել, քանի որ նրանք, ովքեր կարող են բերել մատչելի աջ ղեկով մեքենա, ստիպված սպասում են ևս մի քանի ամիս, որպեսզի ավելի շատ գումար հավաքվի ձախակողմյան ղեկով մեքենա ձեռք բերելու համար:

Ղահրամանյանը վերջում հավելում է, որ արգելքը միշտ իր հետ խնդիրներ է բերում, ավելի լավ է առաջարկվի խրախուսում, քան արգելվի, մարդիկ պետք է բնական ընտրության հնարավորություն ունենան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank