Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին` Զապին, փորձել են սպանել. ուշագրավ զարգացումներ աղմկահարույց դեպքով

LIFE

Past.am

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու քրեական գործով լուրջ իրադարձություններ են սպասվում: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ԱԱԾ-ի կողմից իրականացված հեռախոսային գաղտնալսումների հրապարակումից հետո քրեական աշխարհում լուրջ բախումներ կհասունանան: Բանն այն է, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձը ծրագրելու մեջ մեղադրվողների պլաններում եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ նման քայլ կատարելու մտադրություն: Ինչպես հայտնի է` ապրիլի 10-ին ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի դեմ մահափորձ ծրագրելու առթիվ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաեւ` Արտակ Այվազյանը: Աղմկահարույց դեպքի բացահայտումից հետո հրապարակվեց, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի նկատմամբ, իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Հարությունյանի` Կանեւսկոյի անունը: Այս քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան: Սակայն նկատենք, որ նախաքննության ընթացքում պատկերը միանգամայն փոխվել է. պարզվել է, որ բացի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ ծրագրված սպանության փորձից, այլ քրեական հեղինակություններ են եւս թիրախում եղել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բացի Դոն Պիպոյի դեմ կոնկրետ մահափորձ կատարելուց` վերոնշյալ անձինք հետեւել են ու թիրախավորել են քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանին` Զապին, եւ եւս մեկ այլ քրեական հեղինակություն Գագիկ Մելիքյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մասնավորապես Անդրանիկ Սողոյանի դեմ մահափորձ անելու համար կալանավորված անձանցից մեկը արտերկրից հատուկ քաղաքացու է կանչել Հայաստան` խոստանալով 400 հազար ԱՄՆ դոլար: Համենայն դեպս, նման փաստեր կան քրեական գործով, իսկ թե որքանո՞վ են դրանք հիմնավոր, պարզ կդառնա դատաքննության ժամանակ: Մինչ այդ, նկատենք, որ այս բոլոր բացահայտումներն արվել են ԱԱԾ-ի կողմից՝ գաղտնալսումների արդյունքում: Այդպես պարզ է դարձել, թե ինչ պլաններ են ունեցել, ինչպես են ամեն ինչ որոշել իրականացնել, որ ժամին որտեղ պետք է հետեւեն իրենց թիրախավորված անձանց եւ այսպես շարունակ: Եվ հիմա հարց է առաջացել` եթե դատարանում քրեական գործի քննությունը իրականացվի դռնբաց, եւ հրապարակվեն ԱԱԾ-ի կողմից իրականացված գաղտնալսումները, ապա քրեական աշխարհում բախումը անխուսափելի կլինի, քանի որ գաղտնալսումների մեջ եղած խոսակցությունները առիթ են հանդիսանալու, որ գործով տուժող ճանաչված քրեական հեղինակությունները փորձեն իրենց դեմ նման ծրագիր իրականացրած մարդկանցից պատասխան պահանջել: Ուստի չի բացառվում, որ դատարանը, հաշի առնելով նաեւ կալանավորված անձանց միջնորդությունները, քրեական գործի քննությունը իրականացնի դռնփակ: Չնայած, մեծ հաշվով` քրեական աշխարհի համար այլեւս կապ չունի՝ գաղտնալսումներն ինչպես կհրապարակվեն. քրեական գործում դրանց առկայության փաստն ինքնին բավարար է որոշակի գործընթացներ ծավալելու առումով. արդեն իսկ այդ աշխարհի ներսում կարող են տեղի ունենալ որոշ գործընթացներ: Պարզապես դռնբաց դատական նիստում այդ գաղտնալսումները հրապարակվելու դեպքում մեծ կլինի հասարակական ուշադրությունը, եւ այդ փաստերը կդառնան նաեւ հասարակության սեփականությունը: Ի դեպ, նշենք, որ գործի շրջանակներում կալանավորվածներից շատերը սկզբում հրաժարվել էին ցուցմունք տալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ գործով եղել են կալանավորվածներ, որոնց ԱԱԾ-ն վերջին պահին կարողացել է համոզել, եւ նրանց ցուցմունքները նախաքննությունը իրականացնող մարմնի համար հիմք են եղել, որպեսզի գործով նախաքննության ավարտ հայտարարվի: Թե ում մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում: Ավելին` հավելենք, որ նախաքննության ընթացքում եղել են կալանավորներ, որոնք հրաժարվել են ցուցմունք տալուց:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal