Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նախընտրական թնջուկ. ինքնահաստատման ճանապարհից մինչև ձայների փոշիացում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

9 կուսակցություն և 4 դաշինք՝ 13 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, դեռ լավ է, որ սեպտեմբերի 23–ը՝ ընտրությունների օրը ուրբաթ չէ և ուրբաթ 13–ից կխուսափեն գոնե սնահավատները: Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախորդ ընտրությունների համեմատ Երևանի ավագանու ընտրություններում ականատես ենք մեկ այլ ծայրահեղության՝ նախորդին, ինչպես գիտենք, մասնակցեց ընդամենը երեք ուժ՝ ՀՀԿ–ն, «Ելքը» և «Երկիր ծիրանին»: Թե ինչու այսպես եղավ հիմա, կարծես թե հասկանալի է՝ երկրում իրավիճակ է փոխվել, սակայն մյուս կողմից հասարակոթյունը մեծ հաշվով շատ չի փոխվել, չեն փոխվել առնվազն մի շարք ուժերի նկատմամբ հանրային տրամադրությունները:

Սակայն, անկախ նրանից, որ ավագանու ընտրություններում հայտ են ներկայացրել նաև թղթի վրա գրանցված, սակայն բովանդակության մեջ նորահայտ մի շարք կուսակցություններ, որոնք հասկանալի չէ՝ ձգտում են մտնել քաղաքականություն, թե ինչ–որ այլ նպատակներ են հետապնդում, պիտի արձանագրենք, որ առնվազն խառնաշփոթը երաշխավորված է, որովհետև երևանյան հանրությունը, հայտնի 4–5 ուժերից զատ, մյուսներին չի էլ հասցնելու ճանաչել ու հասկանալ շատ օբյեկտիվ պատճառներով՝ նախընտրական քարոզարշավի շատ կարճ ժամանակահատվածի:

Թե ինչ է տալու ավագանու ընտրություններին մասնակիցների այս քանակը զուտընտրությունների մշակույթի տեսանկյունից, դժվար է ասել, միակ բանը, որը կարող ենք արձանագրել այս պահին, այն է, որ սպասվում են բավական մրցակցային ընտրություններ: Դե, շատ է խոսվել նաև այն մասին, որ ակնկալվող խորհրդարանական ընտրություններից առաջ Երևանի ավագանու ընտրությունները լավ հնարավորություն են ինչպես կազմակերպչական, այնպես էլ հանրային իրական տրամադրությունները շոշափելու տեսանկյուններից: 

Ընտրություններին մասնակցող ֆավորիտ և առավել հայտնի ուժերից զատ մյուս կուսակցությունների պարագայում ամեն ինչ բավական անորոշ է: Անշուշտ, բավական անշնորհակալ գործ է դեռ քարոզարշավը չմեկնարկած ենթադրություններ ու կանխատեսումներ անելը, սակայն մյուս կողմից, գրեթե ակնհայտ է, որ մի շարք քաղաքական ուժեր պարզապես ներկայացված են լինելու քվեաթերթիկներում՝ առանց որևէ լուրջ հեռանկարի ու անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորության: Այս դեպքում արդեն տրամաբանական հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու ավելորդ ժամանակ ու գումար վատնել ընտրարշավի վրա: 

Չէ, հասկանալի է նաև, որ միգուցե ավագանու ընտրությունները, երկրում փոխված իրավիճակը, նոր քաղաքական իրականությունը, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հեռանկարը համեմատաբար երիտասարդ քաղաքական ուժերի համար լավ հնարավորություն են քաղաքական ասպարեզում առաջին քայլերն անելու համար: Սակայն, ավաղ, վերջին 25–30 տարիների փորձը ցույց է տալիս, որ այսօրինակ ընտրական գործընթացներում հանկարծակի հայտնվող քաղաքական կուսակցություններն ընդամենը հատվածային կյանք են ունենում և գլխավորապես մեկ այլ ուժից «ձայն փախցնելու», տրամադրություններ շեղելու և իրավիճակը պղտորելու գործառույթներ են ունենում: 

Արդյո՞ք մենք ունենք երաշխիքներ, որ նույնը չի լինելու նաև ավագանու ընտրությունների դեպքում, արդյո՞ք կան երաշխիքներ, որ տեղի չի ունենալու ընտրողների ձայների փոշիացում: Ըստ էության՝ այս հարցերի պատասխանը միանշանակ չէ, որովհետև եթե նայենք ընտրությունների ֆավորիտներին, ապա հասկանալի է՝ նրանք ունեն իրենց ընտրազանգվածը, բայց մյուս կողմից, ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում, ավագանու ընտրություններն ընթանում են առանց ընդդիմության, ինչը նշանակում է, որ երևանյան հասարակության մի հատվածը մնալու է չկողմնորոշված, արդյունքում էլ կամ պարզապես չի մասնակցելու ընտրական գործընթացին, կամ էլ ձայնը տալու է այս կամ այն անծանոթ նորահայտ ուժին: Երկու դեպքում էլ այդ հատվածի ձայները փոշիանալու են, երկու դեպքում էլ ձևավորված ավագանին չի ներկայացնելու երևանյան հանրության բոլոր շերտերը:

Ըստ էության՝ նույնն էր տեղի ունեցել նաև նախորդ ընտրություններում՝ հակառակ՝ մասնակիցների սակավության պատճառով: Նման պայմաններում արդեն հարց է առաջանում, թե ո՞րն է, ի վերջո, լուծումը՝ այսօրինակ իրավիճակներից խուսափելու համար: Այդ լուծումն, անշուշտ կա, սակայն այն ժամանակ և ջանքեր պահանջող լուծում է, քանի որ նման քաղաքական, ընտրական թնջուկներից խուսափելու համար անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, անհրաժեշտ են կուսակցությունների մասին նոր օրենսդրական կարգավորումներ, անհրաժեշտ է, վերջապես, քաղաքականապես հասուն հանրություն: Սրանք բոլորը նախապայմաններ են որակապես նոր մակարդակի ընտրական գործընթացներ ունենալու համար: Ի դեպ, խոսքն այստեղ ոչ թե ընտրական գործընթացների օրինականության և կեղծիքներից զերծ լինելու մասին է, այլ զուտ քաղաքական, կուսակցական մշակույթի: 

Երբ բոլոր քաղաքական ուժերը, խորհրդարանը, գործադիրն ու հասարակությունը համատեղ ջանքերով կարողանան լուծել այս խնդիրները, այդժամ էլ արդեն կխուսափենք ցանկացած քաղաքական գործընթացում, այդ թվում՝ ընտրական, տարբեր անհասկանալի ու ծայրահեղ իրավիճակներից և պատրաստ կլինենք կատարել ընտրություն բոլորովին այլ հիմքերի, սկզբունքների ու պատկերացումների հիման վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal