Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանության «շորշոփի» ազդեցությունն ու հետևանքները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակություններն անգամ ամենախառնակ ու դաժան ժամանակաշրջաններում՝ լինի դա նացիոնալ–սոցիալիստական, բոլշևիկյան, թե որևէ այլ ամբողջատիրական համակարգում, երբեք չեն լինում երկբևեռ, երկշերտ կամ երկգույն: Հասարակությունը չափազանց տարասեռ շերտերի, անհատների, սոցիալական, քաղաքական ու մշակութային խմբերի ու էլի հազար ու մի չափանիշով բնորոշվող հանրույթների ամբողջություն է:

Ուստի այս տեսանկյունից նշել հասարակության մեջ սև ու սպիտակ, առողջ ու անառողջ, ազնիվ ու անազնիվ և նմանատիպ հստակ հակադիր հատվածների առկայությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Այս ամենի մասին չէինք խոսի, եթե չլիներ օրերս հերթական անգամ շրջանառվող սևի ու սպիտակի թեզը: Ինչ–որ մեկը, ինչ–որ մի տեղ խոսել է հասարակության մեջ սև և սպիտակ կողմերի մասին: Ի դեպ, անուններ չենք տալիս, որովհետև անուններն ու անձինք այստեղ բացարձակապես էական չեն: Ավելին՝ առաջիկայում մեզ սպասվում է Երևանի ավագանու քարոզարշավ, իսկ դա նշանակում է, որ մենք դեռևս շատ ու շատ երկիմաստ կամ տարընթերցվող հայտարարությունների ենք հանդիպելու: 

Սակայն այդ հայտարարությունները պարզապես մնալու են հայտարարություն, անհաջող ձևակերպում, խոսքի և մտքի սայթաքում, բայց մեծ հաշվով մի հայտարարությամբ երևույթները իրականություն չեն դառնալու: Դա պարզ է, դա ակնհայտ է: Այլ բան է, որ կան ձևակերպումներ, որոնցից պարզապես պետք է ոչ թե խուսափել, այլ շատ հեռու փախչել. դրանցից են նաև «մեր դեմ խաղ չկա»–ն ու հասարակության սև ու սպիտակ կողմերը: Ներկայիս պայմաններում այս արտահայտությունները ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող իրականություն լինել, սակայն հայաստանյան հասարակությունը չափազանց զգայուն է վերաբերվում նման մտքերին, և դա իրապես ունի պատճառներ: Ի վերջո, վերջին 20–25 տարում մենք մշտապես ականատես ենք եղել «մեր դեմ խաղ չկա»–ի տրամաբանությամբ գործող և «մենք լավն ենք, մնացած բոլորը՝ վատը» ինքնավստահության հաղթարշավին, իսկ թե ուր հասցրեցին այս մտայնությունները, տեսնում ենք բոլորս:

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ նման արտահայտությունները, որոնք հետո մեկնաբանվում են, պարզաբանվում, առաջացնում են մի շարք բավական ոչ հաճելի տպավորություններ: Ժամանակին, երբ իշխանությունը խոսում էր «մեր դեմ խաղ չկա»–ի լեզվով, ինչ–որ տեղ իրականությունն էր արձանագրում, նախկին իշխանությունների դեմ իսկապես էլ խաղ չկար, քանի որ նրանք հասնում էին իրենց ուզածին՝ բռնությամբ, ընտրություններ կեղծելով, առուծախով, կոմպրոմատներով և այլն: Հուսով ենք, որ ներկայումս այդ ժամանակներն արդեն անցել են, և միայն հասարակությունն է, որ ցույց է տվել՝ իր դեմ իսկապես էլ խաղ չի կարող լինել:

Սակայն այս ամենով հանդերձ, հանրային հիշողության մեջ արթնանում են բավական տհաճ պատկերներ անցյալից, և սա է նաև պատճառը, որ չափազանց բուռն քննադատություն է առաջանում, որովհետև երբ մենք տեսնում ենք վերոնշյալ թեզերը, ապա կամա թե ակամա սկսում ենք մտածել, որ հերթական անգամ եկել է միայն սեփական իշխանությունը պաշտամունք դարձրած իշխանություն: Բայց չէ՞ որ դա այդպես չէ, չէ՞ որ ընդամենը 4 ամիս առաջ իշխանության միակ և լիակատար տերուտիրականը հասարակությունն էր: Չէ՞ որ, վերջապես, երբ մենք խոսում ենք հեղափոխության մասին, ապա հասկանում ենք, որ այլևս չպետք է տեղ ունենան երևույթներ, որոնց առկայությամբ հանրությունը ապրել է ու որոնք մերժել է:

Վերջապես, ամենակարևորը, անկախ արտահայտություններից, դրանց լավ կամ վատ, հաջող կամ անհաջող լինելուց, բովանդակության մեջ պետք է մերժելի դառնա իշխանության ենթագիտակցությունը, իշխանություն լինելու մտայնությունը, ավելին, պետք է ընդհանրապես իշխանություն բառի հետ շատ ավելի զգույշ ու զուսպ վարվենք, քանի որ, եթե կա իշխողը, ապա պետք է լինի նաև ենթական, մաքուր ժողովրդավարության տեսանկյունից իշխանության իրական կրողը հասարակությունն է, իսկ ենթական՝ պաշտոնյաները՝ բոլոր պաշտոնյաները: Սա պետք է դառնա և՛ սկզբունք, և՛ ելակետ, հակառակ դեպքում ցանկացած գործող կամ ապագա պաշտոնյա կարող է հավակնել իշխանություն կամ իշող լինելուն, ինչը շիրակյան բարբառով ասած, իշխանության «շորշոփն է»՝ զգացողությունը, երևակայական ներշնչանքը: 

Այս օրերի թեմայի մեջ հենց սա է առաջնայինը, հենց սա է կարևորը, և ոչ թե այս կամ այն անձը, գործիչը կամ էլ արտահայտություններ անողը: Արտահայտություններն այստեղ էական չեն, խորքային ու կարևոր են այդ արտահայտությունների ձևակերպման ու ընկալման միջավայրերը, իսկ միջավայրերը ստեղծում են հասարակությունները՝ բազմաշերտ ու բազմագույն հասարակությունները: 

Վերոնշյալով հանդերձ, չենք կարող նաև չարձանագրել, որ այսօրինակ անհաջող արտահայտություններին, որպես կանոն, հաջորդում են չափազանցված տոնայնություններով ու քաղաքական մշակույթի իսպառ բացակայությամբ հակադարձումներ, որոնց մակարդակը լրջորեն մտորելու տեղիք է տալիս: Պատկերն ավելի տհաճ է դառնում, երբ տեսնում ենք անհատների գրառումներ, ընդ որում՝ որոշակի հարգանք վայելող, կիրթ և ինտելեկտուալի համբավ ունեցող գործչի, զգացմունքային ու փողոցային բառապաշարով, ավելին՝ փողոցային կամ շրիշակի մակարդակում գտնվող քննադատության: Նման դեպքերում ակամայից ուզում ենք հիշել, թե ինչպես են նրանք արձագանքել ոչ պակաս հայտնի մի արտահայտության՝ «ինչքան ուզենք, այնքան կխփենք»–ին, թե՞ այս դեպքում իսկապես էլ իշխանությունը համոզված էր, որ իր դեմ խաղ չկա ու չնայած այս համոզմունքին, ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Գումարած սրան, երբ քաղաքական տեքստ է բերվում անձնական վիրավորանքը, ապա խոսել վերամբարձ գաղափարներից ու իդեալներից, դառնում է պարզապես կրկես, իսկ կրկեսի վերածելու հայրենիք, իրոք, մենք չունենք: Սա՝ կրկին հիշելով «դասականին»: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal