Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հենց այսպես էլ ապրում ենք»... մանիպուլյատիվ աշխարհում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրատվական կամ մեդիամանիպուլաները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը: Անկախ նրանից՝ կլինի լրագրող, հասարակական, քաղաքական գործիչ, թե պարզապես լրահոսին հետևող քաղաքացի, որևէ մեկը ապահովագրված չէ կեղծ կամ կիսակեղծ լրատվության ու «սենսացիաների» «զոհ» դառնալուց: Մեդիամանիպուլ յացիաները տարածված են ամբողջ աշխարհում և մեծ հաշվով դարձել են քարոզչության կարևոր գործիք, և այս առումով հայաստանյան համացանցային միջավայրը բացառություն չէ: Եթե սրան գումարում ենք վերջին ամիսների հայաստանյան իրադարձությունները, ապա ակնհայտ է դառնում, որ տարբեր քարոզչությունների, աճպարարությունների, մանիպուլ յացիաների համար ստեղծվել է աննախադեպ բարենպաստ միջավայր, որից օգտվում կամ էլ փորձում են օգտվել ամենատարբեր նպատակներ ու շահագրգռություններ ունեցող խմբեր, քաղաքական ուժեր, անհատներ և այլ շրջանակներ: 

Դիցուք՝ ընդամենը օրեր առաջ բավական մեծ աղմուկ բարձրացրեց ամերիկյան հետնապահ լրատվականներից մեկում տպագրված մի հոդված: Աղմուկը գլխավորապես պայմանավորված էր պարբերականի, մեղմ ասած, շփոթեցնող անվան հետ՝ «Վաշինգթոն Թայմս»: Առաջին հայացքից էլ պարզ է, որ սովորական ընթերցողը միանգամից ենթագիտակցորեն այս պարբերականին նույնացնում է « Վաշինգթոն Փոստ»–ի հետ: Սրանից հետո սկսվում է մանիպուլ յատիվ մի մեծ շղթա՝ տեղական պարբերականներն ու մեդիառեսուրսը սկսեցին լայնամասշտաբ կերպով տարածել այս հոդվածը, հասկանալի է՝ դրանով զբաղված էին հիմնականում կոնկրետ քաղաքական գործչի լոբբինգով զբաղվող պարբերականներ, սակայն սրանից մանիպուլ յացիայի բովանդակությունը չի փոխվում: Արդյունքում բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այս քարոզչական միֆը հօդս ցնդի, ավելին, չի բացառվում, որ առաջիկայում նույն այս հրապարակումը շարունակի տարածվել տարբեր համացանցային ու սոցցանցային շերտերում: Սա էլ , ի դեպ, հասկանալի է, որովհետև, համաձայնեք, ամբողջ հայաստանյան հասարակությունը չէ, որ տեղյակ է «Վաշինգթոն Փոստ»–ի ու «Վաշինգթոն Թայմս» –ի գոյության մասին: Գումարած սրան՝ պարբերականի ամերիկյան լինելը հոդվածին կամ որևէ այլ լրատվության արհեստականորեն ծանրակշռության էֆեկտ է տալիս: 

Այստեղ, սակայն, պետք է նշենք, որ վերոհիշյալը ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես կարելի է լրատվական կամ «սենսացիայի» փուչիկ փչել, նման օրինակները մեր ամենօրյա «մեդիադեգերումներում» հանդիպում ենք ամեն քայլափոխի: Իհարկե, կոնկրետ այս դեպքում բավական հետաքրքիր էր մտածված օգտագործել ամերիկյան պարբերականը՝ առավել ևս, երբ այն՝ նույն ամերիկյան շատ, ավելի հեղինակավոր պարբերականին նմանակելու հավակնություններ ունի: Իրավիճակը շատ ավելի խառնափնթոր է տեղական և ռուսական կայքերի ու «փորձագետների» միջոցով իրականացվող մանիպուլ յացիաների դեպքում: Պարզ է, որ հայաստանյան հասարակությունն անտարբեր չէ Ռուսաստանի կամ ռուսական տրամադրությունների նկատմամբ, սա իր հերթին հիմք է դառնում, որպեսզի ռուսական միջավայրից եկող ցանկացած լուր, տեղեկություն, հոդված կամ վերլուծություն բուռն քննարկումների արժանանա Հայաստանում: Բնական է, որ շատ շատերը պարզապես տեղյակ էլ չեն, որ մեր մեդիահարթակներում տարածվում են, ինչպես մենք սիրում ենք բնորոշել, «ճ կլասի» մեդիառեսուրսի հրապարակումներ, կարևորը՝ .ru լինի: Նույնը վերաբերում է նաև մի շարք հայտնի ռուսական վերլուծաբանների, որոնք կամ սեփական հայացքներից ելնելով, կամ էլ ավելի շատ զուտ ֆինանսական ու անձնական շահագրգռություններ ունենալով, տարբեր թեզեր են շրջանառության մեջ մտցնում: 

Անշուշտ, չի բացառվում, որ այսօրինակ մանիպուլ յատիվ թեզերի հետևում կանգնած լինեն նաև ռուսական պաշտոնական շրջանակներ, սակայն, ինչպես արդեն նշեցինք, մանիպուլ յատիվ թեզերն օգտագործվում են զուտ քարոզչական նպատակներով: 

Տեղական միջավայրում ամեն ինչ ավելի պարզ է և հաճախ պարզունակ: Օրինակ՝ որևէ գործիչ քաղաքական կշիռ վաստակելու համար կարող է հայտարարել, որ մեկնում է Ռուսաստան կամ որևէ այլ երկիր և հանդիպումներ է ունենալու այս կամ այն երկրի ղեկավարների հետ: Կամ, ինչպես վերջերս տեսանք, անձնական կյանքի դրվագների միջոցով, օրինակ՝ ծննդյան շնորհավորանք և այլն, խնդիր է դրվում քաղաքական տպավորություն ստեղծել: Սրանք, ըստ էության, բավական պարզունակ ու վաղուց արդեն ճանաչելի աճպարարություններ են, որոնց հասարակությունը մեծ հաշվով ծանոթ է, սակայն ասել, որ դրանք որևէ արդյունք չեն տալիս, նույնպես տեղին չէ, քանի որ անգամ ակնհայտ կեղծ թեզը կամ լրատվությունը քննարկվում է, տարածվում, մեկնաբանվում և արդյունքում գովազդվում: 

Իհարկե, այս ամենին զուգահեռ կան նաև մեդիամանիպուլ յացիաների շատ ավելի պարզունակ տեսակներ՝ սոցցանցերի կեղծ օգտատերերի գրառումների, կեղծ կայքերի և նմանօրինակ այլ միջոցներով, սակայն դրանք, որպես կանոն, չեն կարող համեմատվել հմտորեն մտածված ու կազմակերպված լրատվական աճպարարությունների ու քարոզչության հետ:

Վերջապես այս պարագայում արդեն հարց է առաջանում, թե ինչպես պայքարել դրա դեմ, պատասխանը, կարծում ենք, որքան էլ տարօրինակ հնչի, այնուամենայնիվ չպայքարելն է, փոխարենը համացանցային լրատվական դաշտում ստեղծել որակյալ լրատվություն, որակյալ փորձագիտություն և ընդհանրապես որակյալ կոնտենտ, որովհետև քարոզչությունը, կեղծ լրատվությունը և նմանօրինակ երևույթները եղել են մարդկության պատմության ողջ ընթացքում՝ տարբեր ժամանակներում ունենալով տարբեր կրիչներ ու կիրառման մեխանիզմներ, ուստի դրանց դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել, կամ էլ կարող ենք ձևակերպել այլ կերպ՝ պայքարել ոչ թե դեմ, այլ ստեղծել որակ և իհարկե, բարձրացնել հանրության գրագիտության ու տեղեկացվածության մարկարդակը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal