Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թեթև տարեք», տիկնա՛յք և պարոնա՛յք. «Փաստ»

ANALYSIS

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առօրյա խոսքուզրույցի, կենցաղային դժգոհությունների, կենցաղի քննադատության ու ամենատարբեր հարցերի շուրջ՝ ոչ քաղաքական զրույցների ժամանակ հաճախ մեկս մյուսին, երբեմն էլ ինքներս մեզ հորդորում ենք՝ «թեթև տար»: Լինի դա խոզի մսի կամ լոլիկի թանկացում, երեխայի մանկապարտեզի հարց, կոմունալ վճարում, թե որևէ այլ, ավելի լուրջ մի բան, «թեթև տար» արտահայտույունը կարծես մի փրկօղակ լինի:

Այս թեթևության ու թեթև տանելու տրամադրության սուր պակաս է զգացվում Երևանի ավագանու ընտրության նախաշեմին՝ ավագանու անդամի թեկնածուների մոտ: 

Ընդ որում, շեշտենք, ավագանու անդամի և ոչ թե ավագանու թեկնածուների: Օրերս արդեն հայաստանյան սոցցանցերում պտտվում են կատակներ, թե Երևանի բնակչության մի ստվար հատվածը ավագանու անդամի թեկնածու է: 

Իհարկե, սա մի քիչ չափազանցված է, բայց դե մյուս կողմից այսօր ընդհանուր առմամբ ունենք ավագանու անդամի շուրջ 1000 թեկնածու: Բոլորին, բնականաբար, չենք ճանաչում, սակայն ակնհայտ է, որ թեկնածուների շարքում առանձնանում են երիտասարդները: Սա էլ իր հերթին նշանակում է, որ գրեթե բոլոր թեկնածուներն ունեն սոցցանցային հաշիվներ, ակտիվ են այս հարթակում, հրապարակում են նկարներ, ավելին՝ որպես ավագանու թեկնածուներ բացում են պաշտոնական էջեր: Դե, պարտավորեցնող դիրք է՝ ավագանու անդամի թեկնածու, ուստի սոցցանցային հանրության հետ պետք է շփվել ֆեյսբուքյան կամ էլ որևէ այլ սոցիալական ցանցի պաշտոնական էջի միջոցով:

Չէ՞ որ կան հետևորդների բանակներ, և անձնական էջով հնարավոր չէ կապը պաշտպանել: Սա իհարկե, կատակ է, որովհետև մենք էլ թեթև ենք տանում, չնայած՝ միշտ չէ, որ ստացվում է: Ընդհանրապես, կարծում ենք՝ մարդը պետք է, նախևառաջ, թեթև տանի հենց իր անձի հետ կապված երևույթներն ու իրողությունները: Դրական է, երբ մենք ունենք շուրջ հազար քաղաքացի, ով ուղղակիորեն ցանկանում է մասնակցել քաղաքի կառավարմանը՝ թեկուզ ավագանու անդամ լինելու միջոցով, սակայն մյուս կողմից, այս ցանկությունը տրամաբանորեն չպետք է դառնա մեր առօրյայի մի մասը, չպետք է դառնա մեր համացանցային տիրույթի միակ ու գլխավոր թեման:

Վերջապես, պարզապես հոգնեցնում է, երբ թերթում ես համացանցը և ամեն վայրկյան հանդիպում խորհրդային դպրոցական «վինետկաների» նկարներ հիշեցնող խիստ պաշտոնական դեմքի արտահայտությամբ երիտասարդների նկարներով պաստառներ՝ այս կամ այն քաղաքական ուժի կարգախոսով: Ավագանու ընտրությանը մասնակցող ուժերն էլ այնքան շատ են, որ չես էլ հասցնում հասկանալ՝ որ կարգախոսը կամ որ թեկնածուն որ քաղաքական ուժն է ներկայացնում: 

Իհարկե, հասկանալի է, որ համացանցի ու տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հենց դրանք են դառնալու քաղաքականության ու քարոզչության համար ամենակիրառվող գործիքները, սակայն մի հուշում, այսուհանդերձ, կարծում ենք՝ տեղին է: Ընդհանրապես, գործիքները մաշվելու և շարքից դուրս գալու հատկություն ունեն՝ որոշները շատ կիրառվելու, որոշները՝ ժամանակի ընթացքում, այս տեսանկյունից՝ մեդիադաշտը նույնպես գործիք է, որը պետք է չափավոր օգտագործել, չչարաշահել, զգույշ լինել: 

Դե, այս ամենից զատ կարող էինք անդրադառնալ տարբեր սնդուսափայլ (գլամուրային) թեկնածուների, որոնց համար ավագանու անդամի կամ իրենց բնորոշմամբ՝ «ավագանու թեկնածու» լինելը յուրօրինակ ինքնագովազդի, ֆեյսբուքի «հավանել»–«սրտիկել» կոճակների արժևորման միջոց է, կարող էինք անդրադառնալ որոշ թեկնածուների մոտ նկատվող տարաձայնություններին՝ հայոց լեզվի ուղղագրության հետ և էլի շատ բաների կարող էինք անդրադառնալ, բայց ինչպես վերևում արդեն ասացինք, փորձում ենք թեթև տանել: Եթե ստացվի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal